25/01/2021 14:29
Մերձավորին «փափուկ» պաշտոնի տեղավորելու քայլ է. Գորգիսյանը՝ Մակունցին դեսպան նշանակելու մասին
Չկա խնդիր, որը լուծելու համար պետք էր հենց տիկին Մակունցը, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակելու հարցին՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստանի» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը:
«Չի հայտարարվել խնդիրը, չի հայտարարվել լուծման տարբերակները, հետո ընտրությունն, օբյեկտիվ պայմաններից ելնելով, կանգնել է տվյալ անձի վրա», - ասաց Գորգիսյանը:
Նրա բնորոշմամբ, հերթական անգամ ոչ թե Հայաստանի շահերից բխող քաղաքականության ու գործելաոճի փոփոխություն է, այլ՝ ընդամենն անձերի:
Հաշվի առնելով, որ Լիլիթ Մակունցը դիվանագիտական փորձ չունի, Գորգիսյանը կասկածում է, որ կկարողանա լավագույնը կատարել դիվանագիտական խնդիրները.
«Բայց ես չգիտեմ՝ ինչ խնդիր են նրա առաջ դրել, գուցե «գնալ ու ամեն օր կոկտեյլ խմել» խնդի՞րն է դրված լինելու նրա առաջ»:
Պատգամավորը Մակունցի դեսպան նշանակելը բնորոշեց որպես մերձավորին ինչ-որ լավ, «փափուկ» պատշոնի տեղավորելու քայլ: