25/01/2021 15:12
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն
Հանրապետության տարածքում հունվարի 25-ի և 30-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-8 մ/վ, 29-30-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի ցերեկը, 26-28-ը աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով։