25/01/2021 16:30
Առաջարկում եմ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել Իրան-ԱՄՆ հնարավոր բանակցությունների վերաբերյալ. նախաձեռնող եղեք վերջապես. Սարգսյանը՝ ՀՀ իշխանությանը
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը իշխանությանը նախաձեռնող լինելու կոչ է անում: Առաջարկում է տեխնիկական և կամակերպչական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել Իրան-ԱՄՆ հնարավոր բանակցությունների վերաբերյալ:
Ֆեյսբուքյան էջում Սարգսյանը գրել է.
«Եվս մեկ անգամ առաջարկում եմ վարչապետին հեռախոսազրույց նախաձեռնել նախագահ Բայդենի հետ: Այլ հարցերից զատ, (որոնց մասին խոսել եմ), առաջարկում եմ տեխնիկական և կամակերպչական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել Իրան-ԱՄՆ հնարավոր բանակցությունների վերաբերյալ: Նախաձեռնող եղեք վերջապես:
Այլ դետալներն ու հիմնավորումները՝ հետո»: