25/01/2021 10:57
«Ուղեղի կենտրոն»-ն արդեն կառուցվում է
Երևանի պետական բժշկական համալսարանում մեկնարկել են «Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի» շինարարական աշխատանքները։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ կենտրոնը կառուցվում է ՀՀ «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակներում, Համաշխարհային Բանկի և ԵՊԲՀ աջակցությամբ:
«ՈՒՀՀԳԿ, Horizon 2020 Cobrain և ՀՀ «Նեյրոկենսաբանական գործընթացների վերծանումը նորմայում և ախտաբանության մեջ՝ սաղմից մինչև ծերացող ուղեղ» դրամաշնորհային ծրագրերը միասին հիմնելու են ՀՀ-ում աշխարհին ներկայանալիք «Ուղեղի հետազոտությընների գերազանցության Կենտրոնը»: Այն կդառնա բժշկակենսաբանության նոր գիտակրթական կենտրոն, որտեղ երիտասարդ հետազոտողները և գիտնականները կունենան հնարավորություն զբաղվելու գիտությամբ և ձեռք բերելու հետազոտական հմտություններ», - գրել է ռեկտորը՝ ավելացնելով՝ ծրագրի մասնակիցները վստահեցնում են, որ կենտրոնը կառուցվելու է ամուր հիմքերի վրա: