Այսօր մենք ազգային մեծ խնդիր ունենք, որի լուծումը միայն միասնական լինելու մեջ է. Կարեն Մարտիրոսյան

26/01/2021 18:22

Այսօր մենք ազգային մեծ խնդիր ունենք, որի լուծումը միայն միասնական լինելու մեջ է. Կարեն Մարտիրոսյան


2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, ինչպես բոլոր մնացած արհավիրքների ժամանակ, համախմբել էր աշխարհասփյուռ հայությանը: Հայրենիքին, տուն ու առողջություն կորցրած արցախցուն օգնության ձեռք էին մեկնում բոլորը: 44-օրյա պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց՝ զինվորն ուժեղ է թիկունքով, թիկունքն ապահով է զինվորով:

Տպավորություն է, որ 44-օրյա պատերազմի օրերին թիկունքում մեր համախմբվածությունն առավել ակնհայտ էր՝ նյութական օգնություններ, աշխարհի տարբեր անկյուններում՝ պահանջատիրական ու դատապարտող ցույցեր... Պատերազմի՝ մեզ համար պարտությամբ հանգուցալուծումից հետո, կարծեք թե հիասթափությամբ պայմանավորված անտարբերություն է առաջացել, օգնելու ձգտումն է կորել։

Aysor.am-ը սփյուռք-հայրենիք համագործակցության, հայրենիքի հանդեպ ունեցած վստահության շուրջ զրուցել է «Մեկ ազգ, մեկ բռունցք» կազմակերպության հիմնադիր, Armenian National Association (ANA )-ի Ռուսաստանի հայերի ներկայացուցիչ, «Երազանքների մոլորակ» բարեգործական հիմնադրամի փոխնախագահ Կարեն Մարտիրոսյանի հետ, ով, ի դեպ, այս օրերին Հայաստանում է Արցախին ու արցախցուն օգնելու առաքելությամբ:

- Պատերազմի օրերին բոլորն իրար էին խառնվել, փորձում էին բոլոր հնարավոր միջոցներով օգնել պատերազմի պատճառով Հայաստանում հայտնված արցախցիներին, բանակին, պետությանը։ Արցախի մեծ մասը կորցնելուց հետո հիասթափությունը մե՞ծ է, կարելի՞ է ենթադրել, որ շատերը փոշմանում են նրա համար, ինչ արել են, քանի որ իրենց սպասելիքը՝ հաղթանակը, չիրականացավ։

- Թե՛ պատերազմի օրերին և թե՛ հետպատերազմական շրջանում սփյուռքի վերաբերմունքն ու տրամադրվածությունը Հայաստանի համար նույնն է: Ճիշտ է, պատերազմի օրերին օգնությունն ավելի մեծ էր՝ պայմանավորված իրավիճակով, բայց սփյուռքը միշտ եղել է ու կլինի Հայաստանի կողքին: Մենք որևէ քաղաքական հայացքի կրող չենք, մենք մեր ազգի, մեր հայերի կողքին ենք… Այնուամենայնիվ, ես չեմ կարող ուրիշների փոխարեն խոսել, բայց ինչ վերաբերում է մեզ, կրկին ասում եմ՝ ոչինչ չի փոխվել: Անհեթեթություն է փոշմանել արածի համար, ամեն ինչ մե՛ր ժողովրդի, մե՛ր ազգի, մե՛ր զինվորների համար ենք արել և միշտ, ցանկացած իրավիճակում պատրաստ ենք լինել մեր ազգի կողքին: Անկախ պատերազմի ելքից՝ մենք պարտավոր ենք օգնել մեր ժողովրդին: Մեր արածը բարեգործություն չեմ համարում, այլ պարտավորություն և հոգու պարտք, որը պետք է յուրաքանչյուր հայ իր մեջ ունենա:

- Աշխարհում սփռված շուրջ 10 միլիոն հայերի մի մասը ֆինանսական մեծ կարողություններ ունեցող մարդիկ են, մի մասը՝ մեծ կապեր, հետևաբար՝ ազդեցություններ ունեցող մարդիկ։ Արդյոք սփյուռքը չուներ առավել մեծ հնարավորություն՝ հարուստ զինաբազայով ու դիվանագիտությամբ ազդելու պատերազմի ելքի վրա: Չէ՞ որ հիմա հաճախ խոսում ենք, որ պարտվեց ոչ թե զինվորի ոգին, այլ՝ զենքն ու դիվանագիտությունը:

- Ո՛չ դիվանագիտության մեջ, ո՛չ ռազմի դաշտում մեզ պարտված չեմ համարում: Ինչն առնչվում է հայ ժողովրդին, ես ոչինչ չեմ թերագնահատում: Ճիշտ է, եղան թերացումներ, բայց ճիշտ կլինի այս իրավիճակում ոչ թե փնտրենք մեղավորներ, այլ գտնենք մեր սխալներն ուղղելու ճանապարհներ: Դրանով կարող ենք ունենալ հաղթող դիվանագիտություն և ամուր սահմաններ:

- Ո՞վ կամ ի՞նչն էր Ձեզ համար պարտության մեղավորը։

- Չեմ կարող այս պահին պարտության մեղավորներ գտնել: Միայն կասեմ, որ երեք պետությունների դեմ էինք կռվում: Նրանք և՛ քանակով, և՛ հնարավորություններով առավել էին մեզնից: Իրավիճակով պայմանավորված՝ նրանք մեզանից ուժեղ գտնվեցին, բայց սա պատերազմի ավարտ չէ, սա հրադադար է, իսկ թե ինչ կլինի ապագայում, թողնենք ապագային:

- Հնարավոր համարո՞ւմ եք աշխարհասփյուռ հայերի մեկտեղումը, հանուն հայրենիքի միասնական գործելը, կարող ուժերի՝ Հայաստան վերադարձը, ինչն էլ կփրկի հայրենիքը կոլապսային իրավիճակից:

- Աշխարհասփյուռ հայերը պարտավոր են միանալ, այլընտրանք չունենք: Ի՞նչ է նշանակում հային տարանջատել, ինձ համար հայը հայի հետ պետք է միշտ միասին լինի: Իսկ սփյուռքից վերադարձը իմ օրինակով կարող եմ ասել. եթե կա իմ ֆիզիկական ներկայության կարիքը, ես ժամ առաջ կվերադառնամ Հայաստան: Սակայն հայը Հայաստանին աջակցելու համար, պարտադիր չէ՝ լինի Հայաստանում, մեր միասնակությունը պատերազմի օրերին դրա վառ օրինակն էր: Պատահական չէ, որ այն կազմակերպությունը, որը հիմնադրել եմ Ռուսաստանում, «Մե՛կ ազգ, մե՛կ բռունցք» անվանումն ունի: Բոլորն՝ անկախ քաղաքական հայացքներից, պետք է միանան, կողք կողքի կանգնեն: Այսօր մենք ազգային մեծ խնդիր ունենք, որի լուծումը միայն մեր միասնական լինելու մեջ է:

- Դուք ներկա պահին Հայաստանում եք։ Ե՞րբ եք եկել, օրակարգում ի՞նչ ծրագրեր են, ի՞նչ նպատակով եք այստեղ։

- Հունվարի 12-ին եմ եկել Հայաստան: Օրն էլ պատահական չէր ընտրվել. քանի որ Ամանորին չէի կարողացել Եռաբլուր այցելել, որոշեցի՝ գոնե հունվարի 13-ին լինել Հայաստանում, այցելել Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոս եղբայրների հիշատակին: Ծրագրերը բազմաթիվ են՝ տվյալ պահին չեմ ուզում փակագծեր բացել: Թող մեզ հետագայում արված գործով գնահատեն:

- Շարունակո՞ւմ եք օգնել արցախցիներին : Նաև հետաքրքիր է, Ձեր հիմնադրամը անհատակա՞ն օգնության եղանակն է ընտրել, թե՞ Համահայկական հիմնադրամի միջոցով, ու արդյոք համահայկական հիմնադրամում տեղ գտած որոշ թյուրըմբռնումները սփյուռքին չեն հիասթափեցրել։

- Նախ ասեմ, որ ես չեմ սիրում բարձրաձայնել, թե ինչ է արել թե՛ մեր «Երազանքների մոլորակ» հիմնադրամը մեր ժողովրդի համար, թե ես՝ անհատապես: Ձեր հարցի առաջին մասին մեկ նախադասությամբ կարող եմ պատասխանել՝ այո՛, մենք շարունակում ենք լինել արցախցիների կողքին: Կարծում եմ՝ ժողովուրդն այդ մասին ավելի լավ կասի: Զոհված, վիրավոր զինծառայողների ընտանիքների կողքին լինելը մեր պարտքն է… Ինչ վերաբերվում է հարցի շարունակությանը, մենք հիմնականում անհատական օգնության եղանակն ենք ընտրել: Բայց դա հիմնադրամներին վստահել-չվստահելով պայմանավորված չէ: Ուղղակի ինքս սիրում եմ անձամբ այցելել կարիքավոր ընտանիքներին, զրուցել նրանց հետ՝ նրանց հոգսն ու ցավն ավելի լավ պատկերացնելու համար:

- Որո՞նք են թիրախային այն խմբերն ու ոլորտները, որոնց առաջնահերթ եք փորձում ձեռք մեկնել ու ոտքի կանգնեցնել:

- Այս պահին առաջնահերթ են այն ընտանիքների խնդիրները, որոնք եկել են Արցախից, կորցրել են իրենց բնակարանները: Պետք է նրանց հնարավորինս աջակցենք, բանակն էլ մեր աջակցության կարիքն ունի, պետք է ամեն ինչ անենք մարտունակության բարձրացման ուղղությամբ: Սփյուռքը հնարավոր բոլոր միջոցներով պետք է օգնի Հայաստանին տնտեսապես ոտքի կանգնելու համար:

- Գիտեմ, որ Հայաստան գալուց հետո հասցրել եք լինել նաև Արցախում: Ինչպես եք նկատում՝ հետպատերազմյան Արցախը (թեկուզ այդ փոքր կտորը) ու Հայաստանը կարողանո՞ւմ են ոտքի կանգնել։

- Ես վստահ եմ, որ Հայաստանն ու Արցախը կրկին ոտքի կկանգնեն: Մի՛ մոռացեք, որ մենք հայ ժողովրդի մասին ենք խոսում, որին փորձել են միշտ բնաջնջել, բայց մենք մեր հողի վրա ավելի ամուր ենք կանգնել:

- Տարածքային առումով հատկապես Շուշիի ու Հադրութի կորուստը մարդիկ առավել ցավոտ են ընկալում: Ոմանք խոսում են գոնե Շուշի քաղաքն ու Հադրութի շրջանը վերադարձնելու մասին։ Մոտ ապագայում դա իրական համարո՞ւմ եք:

- Ես չեմ կարող ապագան կանխատեսել, բայց եթե մտածենք մեր հնարավորությունների սահմաններում՝ այո, շատ դժվար է, բայց անկարելի բան չկա: Մենք 30 տարի մեզ վրա վստահ ենք եղել, այս հրադադարն էլ չի խանգարում այդ վստահությունը պահպանել և մեր ուժերը զարգացնել ճիշտ ուղղություններով: Իսկ եթե փորձեմ Հայաստանի ապագայի իմ տեսլականն ասել, խորը վստահություն և հավատ ունեմ, որ գալու է մի օր, երբ մեր թոռներն ունենալու են երբեմնի ծովից ծով Հայաստանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:33 Մենք իրար ավելի լավ ենք հասկանում, ընդհանուր մենթալիտետը դեռ պահպանվում է․ ԱՊՀ գլխավոր քարտուղարը՝ կառույցի անդամ երկրներին Այսօր, 19:21 Երևանի հասարակական տրանսպորտի վրա քաղբանտարկյալների լուսանկարներն են Այսօր, 19:07 Դատավորների ընդհանուր ժողովը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրել Այսօր, 18:56 Փաշինյանը կարևորում է Ամերիկյան համալսարանի դերը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում Այսօր, 18:44 Որսագողություն Արագածոտնում․ տափաստանային արտույտի միգրացիայի ժամանակ 26 թռչուն են սպանել Այսօր, 18:31 Ամուրի շրջանում միգրանտներին կարգելեն աշխատել տրանսպորտային փոխադրման ոլորտում․ կակտիվանան անօրինական միգրանտներին հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքները Այսօր, 18:18 «Զինծառայողն ինքնասպանությունը գործել է համածառայակիցների կողմից իր նկատմամբ ոչ կանոնադրական հարաբերություններին բնորոշ վարքագծի դրսևորման պատճառով»․ ՔԿ-ն ավարտել է քրեական վարույթի նախաքննությունը Այսօր, 18:03 Ավագ Ուրբաթ․ Բագրատ Սրբազանը Խաչելության կարգ է կատարում (Տեսանյութ) Այսօր, 17:53 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներին Այսօր, 17:40 Նարեկ Մանթաշյանին հրավիրել են ՔԿ և նոր մեղադրանք առաջադրել Այսօր, 17:27 ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի ռեժիմի սահմանումը տնտեսական ու անվտանգային խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար․ ՌԴ ԱԳՆ Այսօր, 17:16 Վարսեն Աղաբեկյանը նշանակվել է Պաղեստինի Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարար Այսօր, 17:04 Սամարայում օպերատիվ միջոցառումներ են․ Հայտնաբերում ու հաշվառում են ՌԴ քաղաքացիություն ստացած նախկին միգրանտներին, որոնք մինչ այս խուսափել են զինվորական հաշվառումից Այսօր, 16:51 Եղեգնաձորում զենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը. ՔԿ Այսօր, 16:46 Միութենական պետությանը Հայաստանի անդամակցության հարցը երբեք չի քննարկվել. ՌԴ դեսպան Այսօր, 16:37 ՊԵԿ-ը կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտել (Տեսանյութ) Այսօր, 16:27 Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ՝ հավատալով շուկա մուտք գործելու վերաբերյալ ԵՄ խոստումներին. Ռուսաստանի ԱԳՆ Այսօր, 16:23 102-րդ ռազմաբազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Այսօր, 16:13 Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Այսօր, 16:04 Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյան Այսօր, 15:53 Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին Այսօր, 15:51 Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվել Այսօր, 15:48 Արագածոտնի մարզում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված Այսօր, 15:41 «ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Այսօր, 15:36 Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում Այսօր, 15:27 Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «ՀայՓոստ» ազգային օպերատորի զարգացման ռազմավարության նախագիծը Այսօր, 15:19 Եթե իմանամ՝ դատավորների նկատմամբ ճնշումներ կան՝ օրենքով սահմանված կարգով ընթացք տալուն ուղղված ամեն ինչ անելու եմ, չկասկածեք. դատավոր Հարությունյան Այսօր, 15:07 Լինել պինդ, հավատալ սեփական ուժերին ու արդարադատությանը. դատավոր Բախշիյանի կոչը՝ ճնշումների ենթարկվող դատավորներին Այսօր, 15:04 Ադրբեջանը երբեք չի ասել և չի էլ ասելու, որ Արցախի բնակչությունն իրավունք չունի վերադառնալու իրենց երկիր. Արա Ղազարյան (Տեսանյութ) Այսօր, 14:53 ՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող մի շարք հարցեր Այսօր, 14:51 Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Այսօր, 14:47 Իմ դիմումի հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության կապակցությամբ. Թովմասյան Այսօր, 14:39 Նարեկ Սամսոնյանի նամակը չկարողացան հանձնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին. այն պետք է ուղարկվի էլեկտրոնային եղանակով (Տեսանյութ) Այսօր, 14:27 Ինչու է չեղարկվել Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձանց հարցազրույցի հրապարակումը (Տեսանյութ) Այսօր, 14:11 ԲԴԽ անդամը վստահեցնում է՝ իր նկատմամբ ճնշումներ չկան. մի քանի անգամ եղել է, որ որոշումներին դեմ է քվեարկել Այսօր, 14:05 «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենն ազատվել է աշխատանքից. ԲՏԱՆ-ից պատճառների մասին չեն խոսում Այսօր, 13:56 ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները Այսօր, 13:49 Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:42 Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում Այսօր, 13:32 Մինչ այս պահը Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել շուրջ 210 գերիների. 23-ը շարունակում են մնալ Բաքվում. Իրավապաշտպան (Տեսանյութ) Այսօր, 13:25 «BMW»-ն հայտնվել է բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում Այսօր, 13:12 Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է Այսօր, 13:10 Չեմ ուզում վախեցնել, բայց պատերազմն իրական է, մենք ապրում ենք նախապատերազմական փուլում. Լեհաստանի վարչապետ Այսօր, 13:03 Հռոմի պապն Ավագ հինգշաբթի առաջին անգամ լվացել է 12 բանտարկյալ կանանց ոտքերը․ Լուսանկարներ Այսօր, 12:51 Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան Այսօր, 12:49 46-ամյա Արտակ Մ.-ն հետախուզվում էր քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքով Այսօր, 12:45 Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը խոսել է ՀՀ Աժ նախագահի հետ հանդիպման մասին Այսօր, 12:39 «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այսօր, 12:35 ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից. այլ տվյալներ էլ են շրջանառվում՝ մինչև 15 հազար. Արցախի ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 12:30 Թիմակիցների կողմից պահանջ կար, որ Մարությանի գլխավորությամբ նոր ուժ ստեղծվի. Կուբաթյանը՝ կուսակցության ստեղծման պահանջի, ծրագրի մասին Այսօր, 12:20 Կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրին ևս 11 բանկ է միացել Այսօր, 12:13 Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Տվյալ բաժնի վերջին նյութերը