Այսօր մենք ազգային մեծ խնդիր ունենք, որի լուծումը միայն միասնական լինելու մեջ է. Կարեն Մարտիրոսյան

26/01/2021 18:22

Այսօր մենք ազգային մեծ խնդիր ունենք, որի լուծումը միայն միասնական լինելու մեջ է. Կարեն Մարտիրոսյան


2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, ինչպես բոլոր մնացած արհավիրքների ժամանակ, համախմբել էր աշխարհասփյուռ հայությանը: Հայրենիքին, տուն ու առողջություն կորցրած արցախցուն օգնության ձեռք էին մեկնում բոլորը: 44-օրյա պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց՝ զինվորն ուժեղ է թիկունքով, թիկունքն ապահով է զինվորով:

Տպավորություն է, որ 44-օրյա պատերազմի օրերին թիկունքում մեր համախմբվածությունն առավել ակնհայտ էր՝ նյութական օգնություններ, աշխարհի տարբեր անկյուններում՝ պահանջատիրական ու դատապարտող ցույցեր... Պատերազմի՝ մեզ համար պարտությամբ հանգուցալուծումից հետո, կարծեք թե հիասթափությամբ պայմանավորված անտարբերություն է առաջացել, օգնելու ձգտումն է կորել։

Aysor.am-ը սփյուռք-հայրենիք համագործակցության, հայրենիքի հանդեպ ունեցած վստահության շուրջ զրուցել է «Մեկ ազգ, մեկ բռունցք» կազմակերպության հիմնադիր, Armenian National Association (ANA )-ի Ռուսաստանի հայերի ներկայացուցիչ, «Երազանքների մոլորակ» բարեգործական հիմնադրամի փոխնախագահ Կարեն Մարտիրոսյանի հետ, ով, ի դեպ, այս օրերին Հայաստանում է Արցախին ու արցախցուն օգնելու առաքելությամբ:

- Պատերազմի օրերին բոլորն իրար էին խառնվել, փորձում էին բոլոր հնարավոր միջոցներով օգնել պատերազմի պատճառով Հայաստանում հայտնված արցախցիներին, բանակին, պետությանը։ Արցախի մեծ մասը կորցնելուց հետո հիասթափությունը մե՞ծ է, կարելի՞ է ենթադրել, որ շատերը փոշմանում են նրա համար, ինչ արել են, քանի որ իրենց սպասելիքը՝ հաղթանակը, չիրականացավ։

- Թե՛ պատերազմի օրերին և թե՛ հետպատերազմական շրջանում սփյուռքի վերաբերմունքն ու տրամադրվածությունը Հայաստանի համար նույնն է: Ճիշտ է, պատերազմի օրերին օգնությունն ավելի մեծ էր՝ պայմանավորված իրավիճակով, բայց սփյուռքը միշտ եղել է ու կլինի Հայաստանի կողքին: Մենք որևէ քաղաքական հայացքի կրող չենք, մենք մեր ազգի, մեր հայերի կողքին ենք… Այնուամենայնիվ, ես չեմ կարող ուրիշների փոխարեն խոսել, բայց ինչ վերաբերում է մեզ, կրկին ասում եմ՝ ոչինչ չի փոխվել: Անհեթեթություն է փոշմանել արածի համար, ամեն ինչ մե՛ր ժողովրդի, մե՛ր ազգի, մե՛ր զինվորների համար ենք արել և միշտ, ցանկացած իրավիճակում պատրաստ ենք լինել մեր ազգի կողքին: Անկախ պատերազմի ելքից՝ մենք պարտավոր ենք օգնել մեր ժողովրդին: Մեր արածը բարեգործություն չեմ համարում, այլ պարտավորություն և հոգու պարտք, որը պետք է յուրաքանչյուր հայ իր մեջ ունենա:

- Աշխարհում սփռված շուրջ 10 միլիոն հայերի մի մասը ֆինանսական մեծ կարողություններ ունեցող մարդիկ են, մի մասը՝ մեծ կապեր, հետևաբար՝ ազդեցություններ ունեցող մարդիկ։ Արդյոք սփյուռքը չուներ առավել մեծ հնարավորություն՝ հարուստ զինաբազայով ու դիվանագիտությամբ ազդելու պատերազմի ելքի վրա: Չէ՞ որ հիմա հաճախ խոսում ենք, որ պարտվեց ոչ թե զինվորի ոգին, այլ՝ զենքն ու դիվանագիտությունը:

- Ո՛չ դիվանագիտության մեջ, ո՛չ ռազմի դաշտում մեզ պարտված չեմ համարում: Ինչն առնչվում է հայ ժողովրդին, ես ոչինչ չեմ թերագնահատում: Ճիշտ է, եղան թերացումներ, բայց ճիշտ կլինի այս իրավիճակում ոչ թե փնտրենք մեղավորներ, այլ գտնենք մեր սխալներն ուղղելու ճանապարհներ: Դրանով կարող ենք ունենալ հաղթող դիվանագիտություն և ամուր սահմաններ:

- Ո՞վ կամ ի՞նչն էր Ձեզ համար պարտության մեղավորը։

- Չեմ կարող այս պահին պարտության մեղավորներ գտնել: Միայն կասեմ, որ երեք պետությունների դեմ էինք կռվում: Նրանք և՛ քանակով, և՛ հնարավորություններով առավել էին մեզնից: Իրավիճակով պայմանավորված՝ նրանք մեզանից ուժեղ գտնվեցին, բայց սա պատերազմի ավարտ չէ, սա հրադադար է, իսկ թե ինչ կլինի ապագայում, թողնենք ապագային:

- Հնարավոր համարո՞ւմ եք աշխարհասփյուռ հայերի մեկտեղումը, հանուն հայրենիքի միասնական գործելը, կարող ուժերի՝ Հայաստան վերադարձը, ինչն էլ կփրկի հայրենիքը կոլապսային իրավիճակից:

- Աշխարհասփյուռ հայերը պարտավոր են միանալ, այլընտրանք չունենք: Ի՞նչ է նշանակում հային տարանջատել, ինձ համար հայը հայի հետ պետք է միշտ միասին լինի: Իսկ սփյուռքից վերադարձը իմ օրինակով կարող եմ ասել. եթե կա իմ ֆիզիկական ներկայության կարիքը, ես ժամ առաջ կվերադառնամ Հայաստան: Սակայն հայը Հայաստանին աջակցելու համար, պարտադիր չէ՝ լինի Հայաստանում, մեր միասնակությունը պատերազմի օրերին դրա վառ օրինակն էր: Պատահական չէ, որ այն կազմակերպությունը, որը հիմնադրել եմ Ռուսաստանում, «Մե՛կ ազգ, մե՛կ բռունցք» անվանումն ունի: Բոլորն՝ անկախ քաղաքական հայացքներից, պետք է միանան, կողք կողքի կանգնեն: Այսօր մենք ազգային մեծ խնդիր ունենք, որի լուծումը միայն մեր միասնական լինելու մեջ է:

- Դուք ներկա պահին Հայաստանում եք։ Ե՞րբ եք եկել, օրակարգում ի՞նչ ծրագրեր են, ի՞նչ նպատակով եք այստեղ։

- Հունվարի 12-ին եմ եկել Հայաստան: Օրն էլ պատահական չէր ընտրվել. քանի որ Ամանորին չէի կարողացել Եռաբլուր այցելել, որոշեցի՝ գոնե հունվարի 13-ին լինել Հայաստանում, այցելել Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու մեր հերոս եղբայրների հիշատակին: Ծրագրերը բազմաթիվ են՝ տվյալ պահին չեմ ուզում փակագծեր բացել: Թող մեզ հետագայում արված գործով գնահատեն:

- Շարունակո՞ւմ եք օգնել արցախցիներին : Նաև հետաքրքիր է, Ձեր հիմնադրամը անհատակա՞ն օգնության եղանակն է ընտրել, թե՞ Համահայկական հիմնադրամի միջոցով, ու արդյոք համահայկական հիմնադրամում տեղ գտած որոշ թյուրըմբռնումները սփյուռքին չեն հիասթափեցրել։

- Նախ ասեմ, որ ես չեմ սիրում բարձրաձայնել, թե ինչ է արել թե՛ մեր «Երազանքների մոլորակ» հիմնադրամը մեր ժողովրդի համար, թե ես՝ անհատապես: Ձեր հարցի առաջին մասին մեկ նախադասությամբ կարող եմ պատասխանել՝ այո՛, մենք շարունակում ենք լինել արցախցիների կողքին: Կարծում եմ՝ ժողովուրդն այդ մասին ավելի լավ կասի: Զոհված, վիրավոր զինծառայողների ընտանիքների կողքին լինելը մեր պարտքն է… Ինչ վերաբերվում է հարցի շարունակությանը, մենք հիմնականում անհատական օգնության եղանակն ենք ընտրել: Բայց դա հիմնադրամներին վստահել-չվստահելով պայմանավորված չէ: Ուղղակի ինքս սիրում եմ անձամբ այցելել կարիքավոր ընտանիքներին, զրուցել նրանց հետ՝ նրանց հոգսն ու ցավն ավելի լավ պատկերացնելու համար:

- Որո՞նք են թիրախային այն խմբերն ու ոլորտները, որոնց առաջնահերթ եք փորձում ձեռք մեկնել ու ոտքի կանգնեցնել:

- Այս պահին առաջնահերթ են այն ընտանիքների խնդիրները, որոնք եկել են Արցախից, կորցրել են իրենց բնակարանները: Պետք է նրանց հնարավորինս աջակցենք, բանակն էլ մեր աջակցության կարիքն ունի, պետք է ամեն ինչ անենք մարտունակության բարձրացման ուղղությամբ: Սփյուռքը հնարավոր բոլոր միջոցներով պետք է օգնի Հայաստանին տնտեսապես ոտքի կանգնելու համար:

- Գիտեմ, որ Հայաստան գալուց հետո հասցրել եք լինել նաև Արցախում: Ինչպես եք նկատում՝ հետպատերազմյան Արցախը (թեկուզ այդ փոքր կտորը) ու Հայաստանը կարողանո՞ւմ են ոտքի կանգնել։

- Ես վստահ եմ, որ Հայաստանն ու Արցախը կրկին ոտքի կկանգնեն: Մի՛ մոռացեք, որ մենք հայ ժողովրդի մասին ենք խոսում, որին փորձել են միշտ բնաջնջել, բայց մենք մեր հողի վրա ավելի ամուր ենք կանգնել:

- Տարածքային առումով հատկապես Շուշիի ու Հադրութի կորուստը մարդիկ առավել ցավոտ են ընկալում: Ոմանք խոսում են գոնե Շուշի քաղաքն ու Հադրութի շրջանը վերադարձնելու մասին։ Մոտ ապագայում դա իրական համարո՞ւմ եք:

- Ես չեմ կարող ապագան կանխատեսել, բայց եթե մտածենք մեր հնարավորությունների սահմաններում՝ այո, շատ դժվար է, բայց անկարելի բան չկա: Մենք 30 տարի մեզ վրա վստահ ենք եղել, այս հրադադարն էլ չի խանգարում այդ վստահությունը պահպանել և մեր ուժերը զարգացնել ճիշտ ուղղություններով: Իսկ եթե փորձեմ Հայաստանի ապագայի իմ տեսլականն ասել, խորը վստահություն և հավատ ունեմ, որ գալու է մի օր, երբ մեր թոռներն ունենալու են երբեմնի ծովից ծով Հայաստանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:42 Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Այսօր, 19:36 Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան Այսօր, 19:23 Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Այսօր, 19:03 «Ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա»․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունից Այսօր, 18:51 Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել Այսօր, 18:36 Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Այսօր, 18:25 ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Այսօր, 18:15 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում Այսօր, 18:02 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ Այսօր, 17:50 Սյունիքում տրամադրությունները լարված են Այսօր, 17:39 Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել» Այսօր, 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին Այսօր, 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում Այսօր, 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ Այսօր, 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Այսօր, 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու Այսօր, 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը Այսօր, 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Այսօր, 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում Այսօր, 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը Այսօր, 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք Այսօր, 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև Այսօր, 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը Այսօր, 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև Այսօր, 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Այսօր, 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն Այսօր, 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը Այսօր, 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից Այսօր, 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ Այսօր, 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր Այսօր, 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ Այսօր, 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ Այսօր, 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Այսօր, 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Այսօր, 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Այսօր, 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան Այսօր, 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան Այսօր, 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Այսօր, 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը Այսօր, 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով Այսօր, 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Այսօր, 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Այսօր, 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) Այսօր, 13:37 Կիրանցում դասադուլ է Այսօր, 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին Այսօր, 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան Այսօր, 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին Այսօր, 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու Այսօր, 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան Այսօր, 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) Այսօր, 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ Այսօր, 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է Այսօր, 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ Այսօր, 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Այսօր, 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի Այսօր, 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է Այսօր, 10:12 «Ժողովուրդ». Վարչապետի աշխատակազմում ոչ միայն հարցերի բովանդակությունը չեն կարդում, այլև խմբային խուսափում են գնահատական տալուց Այսօր, 10:10 «Փաստ». Առաջին դեպքը չէ, որ իշխանականներն ուղղակի անցնում են «ջրի հատակը, մինչև անցնի վտանգը» Այսօր, 10:07 «Ժողովուրդ». ՏԿԵՆ փոխնախարարը հայտնում է, որ Գևորգ Նալբանդյանը մեքենայությունների մեջ է եղել Այսօր, 10:05 Կիրանցի համայնքապետը որոշել է հրաժարական տալ․ ArmeniaSputnik Այսօր, 10:02 «Հրապարակ». Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա Այսօր, 10:00 «Հրապարակ». Տիգրան Համասյանի համերգին չեն մասնակցել մարզային և տեղական իշխանության ներկայացուցիչները

Տվյալ բաժնի վերջին նյութերը