26/01/2021 16:49
Սևանի ավազանի ջրահավաք հիմնական աղբյուներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի հատվածում են. Նախարար
Որոտան և Արփա գետերի ջրասնուցման ակունքները Քարվաճառի հատվածում են, որը հակառակորդի վերահսկողության տակ է, ասուլիսում ասաց Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Նա նշեց նաև, որ այդ հատվածներում են Սևանի ավազանի ջրահավաք հիմնական աղբյուները, որոնց հետ կապված բնապահպանական որոշ շրջանակներ մտահոգություն էին հայտնել:
Նախարար տեղեկացրեց, որ համապատասխան մտահոգությունները մանրամասն ուսումնասիրել են ու փոխանցել են պաշտպանական գերատեսչություն ու վարչապետի աշխատակազմ: