Այն իշխանությունը, որը կեղծեց հայ ժողովրդի որոշումը, մեկ վայրկյան անգամ չի վարանելու կեղծել ընտրությունները. Արսեն Բաբայան

27/01/2021 13:43

Այն իշխանությունը, որը կեղծեց հայ ժողովրդի որոշումը, մեկ վայրկյան անգամ չի վարանելու կեղծել ընտրությունները. Արսեն Բաբայան


Ես և ընդդիմության իմ բոլոր գործընկերներն անընդունելի ենք համարում Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ընտրությունների անցկացումը, նշում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը՝ նշելով՝ տեղյակ են, որ իշխանունությունը խոսում է արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: Իսկ իրենց դիրքորոշման պատճառները, ըստ Բաբայանի շատ են: 

«Օրինակ՝ այս ժամանակաշրջանում չի կարելի պետությունը տանել նոր ցնցումների և երկրորդ՝ Նիկոլն այդ ընտրություններում հաղթելու համար կդիմի ամենադաժան կեղծիքներին, ահաբեկումներին և ուժային կառույցների գործադրմամբ՝ մրցակիցների բանտարկության: Իշխանությունը պնդում է, թե ընտրությունները կեղծելու ժամանակներն անցել են, որի ապացույցն էլ, իբր, 2018-ի ընտրություններն են։ Նախ՝ այնքան էլ համոզված չեմ, որ 2018-ին ընտրությունները չեն կեղծվել, բայց այժմ ընդունենք, թե իսկապես չեն կեղծել։ Իսկ արդյո՞ք 2018-ին ընտրություններ չկեղծելը կարող է երաշխիք լինել, որ հնարավոր արտահերթ ընտրությունները չեն կեղծվելու։ Պատասխանը բացասական է նախ այն պարզ պատճառով, որ 2018-ին չկար կեղծելու անհրաժեշտություն, իսկ հիմա ակնհայտ է, որ իշխանության վերարտադրվելն իրենց համար դարձել է կենսական նշանակության անհրաժեշտություն: Որևէ բան կեղծելու համար անհրաժեշտ եմ համարում դիտարկել պոտենցիալ կեղծարարի մոտիվացիան և կոնկրետ վարքագիծը, որն էլ թույլ կտա իրական պատկերացում կազմել սպասվող հնարավոր կեղծումների մասին», - նկատում է  Բաբայանը։

Նա հարց է բարձրացնում՝ իշխանությունն ունի՞ արդյոք ընտրությունները կեղծելու անհրաժեշտություն։ Պատասխանը, իր համոզմամբ, միանշանակ դրական է, քանի որ դրա համար, ըստ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամի, նրանք ունեն բոլոր պատճառները։ Նրա խոսքով՝ չընտրվելու դեպքում կոնկրետ Նիկոլ Փաշինյանին ու իր թիմի մեծամասնությանը նախ սպասում է երկարատև բանտարկություն առնվազն սահմանադրական կարգը տապալելու և/կամ իշխանությունը յուրացնելու մեղադրանքներով։

«Այս իշխանության կողմից նշված հանցագործությունների կատարման մասին դատախազությունում առկա են բազմաթիվ փաստերով հագեցած հաղորդումներ և ցանկացած անաչառ քննությունը միանշանակ կհաստատի նրանց մեղավորությունը։ Բացի այդ՝ իշխանության կորստով Նիկոլն ու իր թիմը կկորցնեն միլիոնավոր դոլարներ յուրացնելու հնարավորությունը։ Անցնած շուրջ 3 տարում համոզվել ենք, որ յուրացումների պակաս չի զգացվել», - գրում է նա՝ բարձրացնելով մեկ այլ հարց՝ արդյո՞ք Նիկոլ Փաշիյանի անձն ու գործունեությունը առիթ են տալիս ենթադրելու, որ նա ի վիճակի է կեղծիքների։

Այս դեպքում էլ, Բաբայանի համոզմամբ, պատասխանը միանշանակ դրական է.«Դրական է այն պարզագույն պատճառով, որ անցնող շուրջ երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու իր ռեժիմը թույլ են տվել հարյուրավոր կեղծիքներ»։

Արսեն Բաբայանը բարձրաձայնում է, որ դրանք սկսվել են Սահմանադրության փոփոխության ակնհայտ ապօրինությամբ, շարունակվել են բազմաթիվ փաստերի ամենաէժան կեղծումներով և ավարտվել էն Արցախը ադրբեջանցիներին հանձնելու դավաճանական գործողությամբ։

«Բոլորս ենք հիշում, որ Նիկոլն իր թիմով Հանրապետության հրապարակում հայտարարեց, թե Ղարաբաղի հարցի լուծման ցանկացած տարբերակ քննարկելու է ժողովրդի հետ, և որոշումն ընդունվելու է ոչ թե իր կողմից, այլ՝ ժողովրդի։ Իսկ ի՞նչ արեց նա։ Իրականացրեց Հայաստանի Հանրապետության պատմության ամենամեծ կեղծիքը։ Նիկոլը բոլորից (նույնիսկ իր թիմից) գաղտնի նոյեմբերի 9-ին (Ադրբեջանի դրոշի տոնին) ստորագրելով հայտնի փաստաթուղթը միաձայն որոշեց, որ Արցախի շուրջ 80 տոկոսը հանձնում է թշնամուն։ Ստորագրեց, որից հետո միայն այդ մասին տեղեկացրեց ժողովրդին։ Այն ժողովրդին, որն իբր պետք է որոշեր Ղարաբաղի խնդրի լուծման տարբերակը։ Ինքն էր այդպես հայտարարել։ Ինքն էլ կեղծեց իր ամենակարևոր խոստումը։ Փաստորեն Նիկոլը կեղծեց հայ ազգի որոշումը։ Կարևոր է նաև այդ մեծ կեղծիքի մոտվիացիան։ Նա պնդում է, որ այդպես չանելու դեպքում իրեն կանվանեին դավաճան։ Այսինքն՝ նրա համար կարևոր էր բացառապես իր անձը։ Այսինքն՝ նա պատրաստ է թույլ տալ պատմության ամենամեծ կեղծիքը միայն այն պատճառով, որ իրեն չասեն դավաճան։ Փաստորեն հաստատվում է, որ նա կարծում էր, թե կկարողանա հանրությանը խաբելով իր վրայից մաքրել դավաճանի անունը», - նկատում է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամը։  

Նրա խոսքով՝ այն իշխանությունը, որը կեղծեց հայ ժողովրդի որոշումը՝ մեկ վայրկյան անգամ չի վարանելու կեղծել ընտրությունները, որպեսզի վերարտադրվի ու վերջնականապես իրագործի հայակործան իր առաքելությունը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 16:17 Ադրբեջանի և Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Այսօր, 16:14 Ադրբեջանում գտնվող Մարալ Նաջարյանը քաղաքացիական գերի է. Թաթոյան Այսօր, 16:12 Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրվեց Այսօր, 15:57 Վահան Քերոբյանն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը Այսօր, 15:52 Սյունիքում տեղի ունեցածը պատերազմի սպառնալիքի տակ է եղել. Իմքայլական պատգամավոր Այսօր, 15:45 Բոլիվիայի համալսարանում յոթ ուսանող է մահացել Այսօր, 15:21 Արա Սաղաթելյանի գործով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ Այսօր, 15:18 Ալեքսանդր Մարշալը հոսպիտալացվել է Այսօր, 15:04 «Այս իշխանությունը հեռանալու է, ՀՀ-ում շախմատը կրկին լինելու է պետական ամենաբարձր հոգածության ներքո». Վազգեն Մանուկյանը Լևոն Արոնյանին խնդրել է վերանայել հեռանալու որոշումը Այսօր, 14:58 Թուրքամետ գրոհայինները կոպտորեն ճնշել են Սիրիայում իշխանամետ հանրահավաքը Այսօր, 14:48 Գագիկ Ծառուկյանին վարչապետի հետ հանդիպման հրավեր է ուղարկվել. Մակունց Այսօր, 14:35 Facebook-ը հանում է քաղաքական գովազդի արգելքը Այսօր, 14:28 «Իմ քայլը» Վճռաբեկ դատարանի դատավոր չի ընտրելու Այսօր, 14:20 Փաշինյանի հետ համաձայնության չեկանք, բանակցությունների հաջորդ փուլ է լինելու. Էդմոն Մարուքյան (Տեսանյութ) Այսօր, 14:15 Գերմանիայում մարտի 8-ից մեղմացնելու են COVID-19-ի սահմանափակումները Այսօր, 14:04 Պարոնայք գեներալներ, վերահաստատեք ձեր նախազգուշացումը. Էլինար Վարդանյան Այսօր, 13:56 ԱԱԾ-ի առգրաված տեխնիկայում պատերազմական ժամանակաշրջանի արխիվն է. ադրբեջանագետն իրենց աշխատանքը խոչընդոտելու միտում է տեսնում Այսօր, 13:45 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է ընտրական բարեփոխումների մասին օրինագիծ Այսօր, 13:39 Մեր ԱԱԾ-ն էշի ականջում քնած է. Վահե Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:35 Արա Սաղաթելյանի ու «Գագիկ Սողոմոնյանի» միջև փաստական կապ դատարան չի ներկայացվել. փաստաբան (Տեսանյութ) Այսօր, 13:26 Արա Սաղաթելյանին, նույն հաջողությամբ, կարող էին մեղադրել Տրոցկու սպանության համար. Վահե Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 13:18 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել Այսօր, 13:11 Ավստրալիայի ազգային պարկում ինքնաթիռ է կործանվել, կան զոհեր Այսօր, 13:05 Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի ներքին գործերին. Զախարովա Այսօր, 12:57 ԲԴԽ նախագահի կինը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն. 168.am Այսօր, 12:45 Ռուս խաղաղապահները շարունակում են ոչնչացնել Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները Այսօր, 12:37 Բողոքարկվելու է. Փաստաբանը՝ Վազգեն Մանուկյանի խափանման միջոցի մասին Այսօր, 12:35 Թմրանյութերի տեղափոխման հարցում Հայաստանը տարանցիկ երկիր է. ԱՄՆ Պետդեպ (Ամերիկայի ձայն) Այսօր, 12:30 Հայ և ռուս գիտնականների ծրագրակազմը թույլ կտա վերլուծել արբանյակներից կամ ԱԹՍ-ից ստացված թվային պատկերները՝ առանց մարդու միջամտության Այսօր, 12:21 Վազգեն Մանուկյանը ՔԿ-ում հարցաքննվել է. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին Այսօր, 12:17 Միանում եմ Գլխավոր շտաբի հայտարարությանը և իմ զորակցությունն եմ հայտնում Օնիկ Գասպարյանին. Վայոց ձորի մարզպետի տեղակալ Այսօր, 12:12 Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանը Այսօր, 12:07 Մինչ օրս ԴՆԹ փորձաքննության է ենթարկվել մոտ 2000 զոհված զինծառայողի մարմին. Առողջապահության նախարար Այսօր, 12:05 Մարդիկ աղքատանում են. տնտեսական հեղափոխությունը փլուզված է. Մելքումյան Այսօր, 11:56 Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2021-2022թթ. դրամաշնորհային ծրագիրը Այսօր, 11:49 Դիմակ կրելու վերաբերյալ առողջապահության նախարարի հորդորը վերաբերում է նաև Նիկոլ Փաշինյանին և Արսեն Թորոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:40 Պոմպեոն չի բացառել 2024 թվականին ԱՄՆ-ում նախագահի մրցավազքի մասնակցությունը Այսօր, 11:32 ԱՄՆ Պետդեպը ուշադիր հետևում է Հայաստանում քաղաքական լարվածությանը և կոչ է անում խուսափել բռնությունից Այսօր, 11:25 Եթե ինձ կալանավորեն, հազարավոր մարդիկ կան, որ կշարունակեն պայքարը. Վազգեն Մանուկյան Այսօր, 11:22 «Կորոնավիրուսով կրկնակի վարակումը բացառված չէ». Հայաստանում կորոնավիրուսային վիճակը կրկին անհանգստացնող է Այսօր, 11:15 Շուշիի լուսանկարից հայտնի երեխաներն արդեն նոր տուն ունեն՝ իրենց սեփականը Այսօր, 11:07 Զենք-զինամթերքի կվնասազերծեն Մարտունիում, Մարտակերտում, Ննգի, Խնածախ, Այգեստան, Փառուխ համայնքներում, Մարտակերտի գյուղերում Այսօր, 11:00 Սա քաղաքական հետապնդում է, չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքը, ոչ մի ցուցմունք չեմ տալու. Վազգեն Մանուկյան Այսօր, 10:55 Ավարտվել է ցմահ դատապարտյալի կողմից թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը Այսօր, 10:52 Եմենցի հուսիները հայտարարել են, որ հարված են հասցրել Ջիդդայում Saudi Aramco-ի օբյեկտին Այսօր, 10:47 Վազգեն Մանուկյանը կանչվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության Այսօր, 10:45 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 491 դեպք, մահացել է 7 մարդ Այսօր, 10:39 «Գործընկերս համակարգից հրաժարվեց, ասում էր՝ ամաչում ես ասել, որ դատավոր ես». Վճռաբեկի դատավորի թեկնածուն դիմեց խորհրդարանականներին Այսօր, 10:30 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կուտակված է 600 բեռնատար Այսօր, 10:23 Երևանում և ևս յոթ մարզում լույս չի լինի Այսօր, 10:15 Միջազգային կառույցներից պահանջելու են վերահսկողության տակ առնել Ադրբեջանին անցած Արցախի մշակութային և հոգևոր ժառանգությունը Այսօր, 10:03 Երեկ Արցախի հարավում որոնումներն արդյունք չեն տվել Այսօր, 10:00 «168 Ժամ». Եթե Փաշինյանին հաջողվի հաղթանակած դուրս գալ նաև բանակի դեմ պայքարում, պետության քայքայումն ավելի արագանալու է. զոհասեղանին դրված է պետության լինելիության հարցը Այսօր, 09:57 «Հրապարակ». ԲԴԽ նախագահի դեմ իմքայլականների արշավը կազմակերպել էր անձամբ Նիկոլ Փաշինյանը Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն ճաշել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել անելիքները Այսօր, 09:54 «Հրապարակ». Մարուքյանին ժամը հարմար չի եղել Այսօր, 09:53 «Փաստ». Նիկոլ Փաշինյանը դաշտ է նետել հնարավոր ու անհնար բոլոր ռեսուրսները Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Կառավարությունը դեմ է, որ անկախ պատգամավորները կարողանան խումբ կազմել Այսօր, 09:47 «Հրապարակ». Իշխանությունները սկսել են շրջանառել ԳՇ պետի թեկնածուների անուններ Այսօր, 09:44 «Ժողովուրդ». Ինչու էր ԱԺ-ում լռում Փաշինյանը Այսօր, 09:40 «Հրապարակ». Սփյուռքի նախկին նախարարության նախկին աշխատակազմի ղեկավարը կուսակցություն է ստեղծում 03/03/2021 21:29 «Իմ նոր հեռուստաընտանիքը». Արտյոմ Կարապետյանը հեռանում է Արմենիա TV-ից, նրան կտեսնենք այլ հեռուստաալիքում 03/03/2021 19:45 TikTok- ը հայտարարել է ինքնասպանության կոչերով բովանդակությունը հեռացնելու մասին 03/03/2021 19:32 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 10 535 դեպք 03/03/2021 19:18 Բիթքոինը թանկացել է մոտ 7 տոկոսով 03/03/2021 19:01 Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար 03/03/2021 18:51 Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել Վազգեն Մանուկյանին. նա մեղադրվում է 301 հոդվածով 03/03/2021 18:37 Աշոտյան. Կարծես թե, դիպուկահարների թիրախում ենք (Լուսանկար) 03/03/2021 18:27 Հանրային ճնշումը շատացնելու ենք. ուզում եմ համոզված լինել, որ ոստիկանությունը որևէ պարագայում ուժ չի կիրառի սեփական ժողովրդի դեմ. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) 03/03/2021 18:22 Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի «Boeing» օդանավն այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյան (Տեսանյութ) 03/03/2021 18:19 Լևոն Արոնյանն ասել է՝ կվերադառնա, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան 03/03/2021 18:13 «Հադրութ, Շուշի, հաղթանակ». Նոր կարգախոս՝ Բաղրամյան պողոտայում (Տեսանյութ) 03/03/2021 18:07 ԱԺ շենքից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ 03/03/2021 18:02 «Պարո՛ն Փաշինյան, ո՞նց եք». պատգամավորի այս հարցին կառավարությունից գրավոր կպատասխանեն (Տեսանյութ) 03/03/2021 17:57 Վստահեցնում եմ, որ Ձեզ որևէ բանի տակից պետք չի լինելու դուրս գալ. Փոխվարչապետը՝ պատգամավորին 03/03/2021 17:43 ԵՄ-ն քննարկում է COVID պատվաստանյութերի արտակարգ հաստատումը 03/03/2021 17:35 Նիդեռլանդներում պայթյուն է տեղի ունեցել թեստավորման կենտրոնի մոտակայքում 03/03/2021 17:29 Նոյեմբերի 9-ին չի ավարտվել մեր պարտությունը, ոչ էլ պատերազմն է սկսվել սեպտեմբերի 27-ին. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ) 03/03/2021 17:23 Մենք ենք առաջին հերթին շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի. Տիգրան Ավինյան 03/03/2021 17:16 «Ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում». Սերժ Սարգսյանը խոստացավ՝ կրկին կխոսի (Տեսանյութ) 03/03/2021 17:10 «Բան եք ասել, ձեր ասածն ապացուցեք». Ավինյանը Մարուքյանի հարցերը չպարզաբանեց 03/03/2021 17:01 «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է». Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին 03/03/2021 16:58 Ստեղծված իրավիճակը պայթյունավտանգ է, եթե նախագահը կատարի հետքայլ ու չդիմի Սահմանադրական դատարան. Արծվիկ Մինասյան 03/03/2021 16:42 Թուրքիան քննարկում է Ռուսաստանից C-400-ի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը 03/03/2021 16:23 Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով 10 մարդ է մահացել 03/03/2021 16:11 Դիպուկահարներն ԱԺ շենքում են, ոստիկանական մեծ ուժերը՝ Բաղրամյան պողոտայում 03/03/2021 15:53 Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Ազգային ժողովի դարպասները զոդում են (Լուսանկարներ) 03/03/2021 15:50 Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ 03/03/2021 15:33 «Վնգստացող դատավորների» վերաբերյալ իմ հայտարարությունը համաձայնեցված չէ ԲԴԽ անդամների հետ. Վարդազարյան (Տեսանյութ) 03/03/2021 15:24 Մահացել է մեկնաբան Յուրի Ռոզանովը 03/03/2021 15:09 Հայաստանն անդունդի եզրին է. Արշավիր Ղարամյան 03/03/2021 15:03 Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված. Գլխավոր դատախազություն 03/03/2021 14:56 Հրաման իջեցողներն ու կատարողները չեն էլ պատկերացնում, թե ինչ պայթյունի կբերի Գասպարյանի ձերբակալությունը. Աբրահամյան 03/03/2021 14:52 Օնիկ Գասպարյանը Սահմանդրության և օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025-ի հունիսի 8-ը. Վարուժան Ավետիքյան 03/03/2021 14:46 Թագուհի Թովմասյանը հորդորում է «վնգստացող» արտահայտությունը գոնե խորհրդարանում քիչ շրջանառել 03/03/2021 14:39 Արևմտյան Իրաքում տեղակայված ռազմական բազան հրթիռակոծման է ենթարկվել 03/03/2021 14:17 Պաշտպանները չեն բացառում, որ դատախազները կարող են տապալել Արա Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի քննությունը 03/03/2021 14:11 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք 03/03/2021 13:58 ՀՀ նախագահը հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին. մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման շուրջ 03/03/2021 13:48 Համակարգային խնդիրներ՝ Խարբերդի մանկատանը. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները

Տվյալ բաժնի վերջին նյութերը