27/01/2021 16:09
Բայդենի քաղաքականության մեջ Լեհաստանը տեսնում է «շիզոֆրենիայի նշաններ»
ԱՄՆ-ի վերադարձը Գերմանիայի հետ սերտ համագործակցությանը, ինչպես նաև արտաքին քաղաքականության մեջ քարոզչության և գաղափարախոսության գերակշռումը մտահոգիչ են համարել Լեհաստանում:
Այս մասին Radio Szczecin-ի եթերում ասել է Յագելոնյան քոլեջի ռեկտոր, պրոֆեսոր-ամերիկագետ Գժեգոժ Բուրսկին:
Ըստ նրա՝ նման ընթացքը կարող է հանգեցնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության ավարտին:
«Սա, իհարկե, շիզոֆրենիայի դրսևորում է, քանի որ մի կողմից մենք լսում ենք վրդովմունքի մասին, որ Գերմանիան Ռուսաստանի հետ գազատար է կառուցում և ցանկանում է իրեն այլընտրանք ապահովել: Մյուս կողմից, նա (Բայդեն - խմբ.) Գերմանիային հրավիրում է համագործակցության», - ասել է Բուրսկին: