27/01/2021 17:20
Պուտինը հայտարարել է, որ թվային հսկաները սկսում են մրցակցել պետությունների հետ
Ժամանակակից հասարակության մեջ ավելի ու ավելի նշանակալից դեր են խաղում թվային հսկաները, որոնք որոշ ոլորտներում արդեն դե ֆակտո մրցակցում են պետության հետ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Տեխնոլոգիական, առաջին հերթին թվային հսկաները, սկսել են ավելի ու ավելի զգալի դեր խաղալ հասարակության կյանքում: Այս մասին այժմ շատ է խոսվում, հատկապես ընտրությունների քարոզարշավի ընթացքում (Միացյալ Նահանգներում) տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված: Եվ սրանք պարզապես որոշ տնտեսական հսկաներ չեն, որոշ ոլորտներում նրանք արդեն դե ֆակտո մրցակցում են պետության հետ», - ասել է Պուտինը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, որն այս տարի տեղի է ունենում առցանց: