27/01/2021 14:20
ԱՄՆ բանակի կանանց թույլ կտան նկարել շրթունքներն ու եղունգները
ԱՄՆ բանակում ծառայող կանանց թույլ կտան հավաքել վարսերը երկար պոչով, կարճ սանրվածքներ անել, ականջօղեր կրել, շրթունքներն ու եղունգները նկարել: Այս մասին գրում է The Hill-ը:
Հատուկ հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա փոփոխություններ կկատարվեն աշխատողների արտաքին տեսքի պահանջներում:
«Դա այն միջոցներից մեկն է, որով մենք աշխատում ենք բարելավել մեր զինվորների, մեր զորքերի կյանքը՝ մարդկանց առաջին տեղում դնելով, հասկանալով նրանց խնդիրները, անհրաժեշտության դեպքում գործողություններ ձեռնարկելով և աջակցելով նրանց պատրաստվածության բարձր մակարդակը», - ասել է գեներալ-լեյտենանտ Գարի Բրիտոն:
Նրա խոսքով՝ բանակի քաղաքականությունը պետք է աջակցի ներառականությանը և հավասարությանը: