27/01/2021 18:05
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ղարաբաղի շուրջ պայմանավորվածություննրի իրականացումը
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի միջև:
ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է, որ մանրամասն քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ներառյալ՝ անվտանգության ասպեկտները, հումանիտար բաղադրիչը, տնտեսական և տրանսպորտային ապաարգելափակումները:
Այս համատեքստում ընդգծվել է տարածաշրջանի բոլոր երկրների շահերի համապատասխանեցման և համատեղ կառուցողական աշխատանքի կարևորությունը:
Նախարարները նաև քննաւկել են հայ-ռուսական հարաբերությունների և միջազգային խնդիրների վերաբերյալ մի շարք արդիական հարցեր: