27/01/2021 15:30
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են երկարաձգել ՌՀՍՊ-ն՝ Մոսկվայի պայմաններով
Ռուսաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվել են երկարաձգել Ռազմավարական հարձակողական սպառազինության պայմանագիրը (ՌՀՍՊ)՝ Մոսկվայի պայմաններով: Այս մասին հունվարի 27-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ՝ ՌՀՍՊ-ի գործողության երկարաձգման մասին համաձայնագիր կնքելու համար: Դրա համար պատասխանատու է նշանակվել Ռյաբկովը:
Մոսկվան և Վաշինգտոնը պայմանագիրը ստորագրել են 2011 թ. փետրվարի 5-ին: