27/01/2021 16:59
«Քաղաքացիական պայմանագիրը» Հայկ Մարությանից կուսակցությունը լքելու մասին դիմում չի ստացել
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում չի ներկայացրել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու միայն մեկ տարբերակ կա՝ գրել դիմում, ներկայացնել այն կուսակցությանն ու դուրս գալ։ Նման դիմում մենք չենք ստացել», - ասաց Ալեքսանյանն։
Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, ըստ որոնց՝ Հայկ Մարությանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։