27/01/2021 14:35
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով
Հանրապետության տարածքում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։
Երևանում հունվարի 27-ի ցերեկը, 28-ին, 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ: