28/01/2021 17:51
«Նրանք տվեցին իրենց պարտքը, մենք նրանց պարտք մնացինք». ԵՊԲՀ-ում հուշատախտակ բացվեց՝ ի հիշատակ զոհված բժիշկների (Տեսանյութ)
Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմի հետևանքով անմահացան շուրջ 3 տասնյակ ապագա բժիշկներ, զինվորական երդում տված ռազմական բժիշկներ, դեղագետներ:
Նրանք իրենց կյանքը տվեցին հանուն կյանքի: 100-ամյա պատմություն ունեցող բժշկական բուհը հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում անմահացած հերացիականների հիշատակը կփոխանցի ապագա սերունդներին՝ նրանց կատարած սխրանքն օրինակ դարձնելով յուրաքանչյուրի համար:
Բժշկական բուհում հունվարի 28-ին մերօրյա հերոսների հարազատների ու համալսարանականների մասնակցությամբ բացվեց նրանց հիշատակին նվիրված հուշատախտակ: