«Աչքերիս առաջ կրակի մեջ գերի մնացած հայրական տունս է, պապերիս գերեզմանը, որ չհասցրի վերջին անգամ հրաժեշտ տալ». գնդապետ և փոխգնդապետ եղբայրները խոստացել են վերադառնալ ու տեր կանգնել հարազատ հողին

28/01/2021 19:22

«Աչքերիս առաջ կրակի մեջ գերի մնացած հայրական տունս է, պապերիս գերեզմանը, որ չհասցրի վերջին անգամ հրաժեշտ տալ». գնդապետ և փոխգնդապետ եղբայրները խոստացել են վերադառնալ ու տեր կանգնել հարազատ հողին


Բարձունքներ նվաճելու և հաղթանակներ տոնելու համար հրամանատարն ինքը պետք է խիզախության և անկոտրում կամքի վառ օրինակ լինի։ Այդպիսի հրամանատարի կողքին զինվորները կանգնում են առանց վախի և պատրաստ լինում հաղթահարել ցանկացած փորձություն, ցանկացած մարտ: Եթե զինվորը վստահում և հավատում է հրամնատարին, նա պատրաստ է մարտնչել մինչև վերջ, մինչև հաղթանակ:

Զորամասի թիկունքի գծով տեղակալ գնդապետ Վարդան Ղահրիյանն ընդամենը 17 տարեկան պատանի էր, երբ երկվորյակ եղբոր՝ Պետրոսի հետ զորակոչվեց բանակ։ Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո հստակ որոշեց մնալ բանակում և շարունակել հայրենիքի պաշտպանի սուրբ գործը։ Վարդանն իր կյանքի լավագույն տարիները նվիրում է բանակին` արդեն 26 տարի:

«Երբևէ չեմ զղջացել, որ տարիներ առաջ ընտրել եմ հենց այս ուղին, սա ամենաքիչն է, որ ես կարող եմ անել հայրենիքիս համար»,- ասում է նա ու ավելացնում, որ ոչ մի պատերազմ չի կարող իրեն կտրել հայրենիքի պաշտպանության գործից, եթե, իհարկե, թշնամու գնդակն իր «գործը» չանի։

Երկու պատերազմի է մասնակցել Վարդանը։ Առաջինն ապրիլյանն էր, որի ժամանակ գնդապետն ապացուցեց, որ հայրենիքին արժանի զավակ է։ Պատերազմի ընթացքում նրան հաջողվել է ամուր պահել իր պատասխանատվության տակ գտնվող դիրքերը՝ մի թիզ հող անգամ չզիջելով թշնամուն։

Երկրորդը 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմն էր։ Թշնամու զարկի առաջին ձայների հետ գնդապետ Ղահրիյանը շտապում է առաջնագիծ, կանգնում զինվորի ու մարտական ընկերների կողքին։

44-օրյա մարտերի ընթացքում Վարդանը մասնակցում է Ջաբրայիլի, Ֆիզուլիի, Հադրութի, ծննդավայր Տող գյուղի և Մարտունու պաշտպանական մարտերին։ Պատերազմի երրորդ օրը ձեռքից վիրավորվում է, ինչը, սակայն, բոլորովին չի խանգարում նրան մարտադաշտ վերադառնալ։ Գնդապետն իր զինվորների հետ մի քանի անգամ ընկել է շրջափակման մեջ։

«Թեժ մարտերի ժամանակ լինում են դեպքեր, երբ ողջ մնալու հույսդ իսպառ կորցնում ես, բայց ժամանակ չկա հուսալքվելու, իրավունք՝ ևս, քանի որ քո հոգեվիճակը կարող է անելանելի դրության մեջ դնել զինվորներին: Ես դադարել եմ վախենալ մահից: Ինձ համար սոսկալի ցավ է, որ ես ապրում եմ, իսկ տասնութ-քսան տարեկան երիտասարդները, որ դեռ չեն էլ հասցրել կյանք տեսնել, ապրել, սիրել, կարոտել, այսօր արդեն չկան, անմահացել են»,- խոստովանում է երիտասարդ գնդապետը:

Պատերազմի մղձավանջային օրերին ծանր ապրումներ շատ է ունեցել Վարդանը։ Անհանգստության ամենամեծ «պատճառը» երկվորյակ եղբայրն էր, ով «կողքին էր»` նույն պատերազմում:

«Սեփական կյանքիդ վտանգված լինելը ստորադասվում է այն վախին, որ ամեն վայրկյան հնարավոր է եղբորդ կորցնես: Ուղղակի անտանելի է»,- ասում է նա։

Գնդապետի եղբայրը` Պետրոս Ղահրիյանն ակտիվ մասնակցել է ապրիլյան պատերազմին։ Արցախյան 44-օրյա դաժան ու անողոք պատերազմի առաջին իսկ վայրկյաններից էլ Պետրոսն առաջնագծում էր: Իր զինվորների հետ Ղահրիյանն ամենուր էր՝ Ֆիզուլիից մինչև Կարախամբայելի ընկած հատվածներում, այնուհետև՝ Մարտունիում։

«Պատերազմն իսկական չարիք է, այն նույնիսկ չի թողնում սգալ հարազատ զինվորներիդ ու ընկերներիդ մահը, քանի որ իրավունք չունես կոտրվելու. չէ՞ որ շատերի ոգեշնչման աղբյուրն էլ դու ես»,-ասում է փոխգնդապետ Պետրոս Ղահրիյանը։

Պետրոսն ու Վարդանը ծնվել ու մեծացել են մանկավարժների ընտանիքում: Մասնագիտության ընտրության հարցում արցախցիները երկու ընտրություն ունեն, մեկը զինվորականի ուղին է: Երկվորյակ եղբայրներն այլ ճանապարհ չէին տեսնում, որոշված էր՝ նրանք պիտի ամբողջ կյանքում զինվորականի հագուստով լինեն:

Պետրոսը քսանվեց տարվա զինվորական ծառայության ընթացքում լեյտենանտից հասել է փոխգնդապետի աստիճանի և արժանանացել պետական բարձր պարգևների։ Հայրենի Տողը պաշտպանել էր պետք:

Եղբայրները չորս հավատարիմ զինվորների հետ մասնակցել են հայրենի գյուղի պաշտպանությանը, հրաշքով կարողացել դուրս գալ շրջափակումից և միանալ յուրայիններին։ Պատերազմը նրանցից խլեց հարազատ ծննդավայրը՝ անպարտելի Տողը։

«Աչքերիս առաջ կրակի մեջ գերի մնացած հայրական տունս է, պապերիս գերեզմանը, որ չհասցրի վերջին անգամ հրաժեշտ տալ։ Այս պատերազմը հերթական փորձություն էր մեզ համար: Հիմա մեզնից պահանջվում է միայն մի բան՝ ապրել հանուն հայրենիքի համար ընկածների և ապրեցնել այն:»,- ասում է Պ. Ղահրիյանը։

Վերջին անգամ հազիվ հասցրել են մտնել գյուղի սուրբ Ստեփանոս եկեղեցի, մոմ վառել և խոստանալ, որ վերադառնալու են ու տեր կանգնելու իրենց հարազատ հողին:

Վերջին անգամ փակելով հայրական տան դուռը՝ Վարդանը չէր էլ պատկերացնում, որ տուն դառնալը մի օր երազանք կդառնա։ Բայց նա երբեք չի հուսալքվում, ավելին՝ վստահ է, որ մի օր նորից հետ են բերելու կորցրածը.

«Մենք պարտավոր ենք դա անել, որպեսզի մեր զոհված եղբայրների հոգիներին հանգստություն իջնի»։

Փոխգնդապետն այսօր էլ շարունակում է մարտական ծառայությունը։ Մի քանի օրով հազիվ է կարողացել տեսակցության գալ Հայաստանում օթևանած ծնողներին, կնոջն ու երկու երեխաներին։

Վարդանը ևս ամուսնացած է, ունի երեք երեխա։ «Աշխատանքս բավականին ծանրաբեռնված է, լինում է՝ օրերով չեմ տեսնում կնոջս ու երեխաներիս։ Որպես հայր՝ ինձ համար հեշտ չէ․ երեխաներս մեծանում են, իսկ ես չեմ կարողանում վայելել նրանց մանկությունը»,-նշում է եղբայրներից՝ գնդապետը։

Պատերազմը տարավ լավագույններին: Գնդապետ Ղահրիյանը վստահ է. թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ միասնությունը հաղթանակի գրավականն է։

«Հարազատներին կորցրած մարդկանց անսահման համբերություն եմ ցանկանում։ Ուզում եմ վստահեցնել նրանց, որ քանի դեռ մենք կանք, քանի դեռ ապրում ենք, շարունակելու ենք մեր հերոս ընկերների գործը։ Իսկ հաշմված տղաներին էլ անսպառ կամքի ուժ եմ ցանկանում»,- եզրափակում է գնդապետ Ղահրիյանը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:18 Բիթքոինը թանկացել է մոտ 7 տոկոսով Այսօր, 19:01 Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար Այսօր, 18:51 Քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել Վազգեն Մանուկյանին. նա մեղադրվում է 301 հոդվածով Այսօր, 18:37 Աշոտյան. Կարծես թե, դիպուկահարների թիրախում ենք (Լուսանկար) Այսօր, 18:27 Հանրային ճնշումը շատացնելու ենք. ուզում եմ համոզված լինել, որ ոստիկանությունը որևէ պարագայում ուժ չի կիրառի սեփական ժողովրդի դեմ. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) Այսօր, 18:22 Հենց այս պահին բանակցություններ են ընթանում, որպեսզի «Boeing» օդանավն այսօր վերադառնա Երևան. Տիգրան Ավինյան (Տեսանյութ) Այսօր, 18:19 Լևոն Արոնյանն ասել է՝ կվերադառնա, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի. Սերժ Սարգսյան Այսօր, 18:13 «Հադրութ, Շուշի, հաղթանակ». Նոր կարգախոս՝ Բաղրամյան պողոտայում (Տեսանյութ) Այսօր, 18:07 ԱԺ շենքից հրազենի բացահայտ ցուցադրությունը խաղաղ հավաքին պետության կողմից գործադրված անվտանգության անհամարժեք միջոց է. ՄԻՊ Այսօր, 18:02 «Պարո՛ն Փաշինյան, ո՞նց եք». պատգամավորի այս հարցին կառավարությունից գրավոր կպատասխանեն (Տեսանյութ) Այսօր, 17:57 Վստահեցնում եմ, որ Ձեզ որևէ բանի տակից պետք չի լինելու դուրս գալ. Փոխվարչապետը՝ պատգամավորին Այսօր, 17:43 ԵՄ-ն քննարկում է COVID պատվաստանյութերի արտակարգ հաստատումը Այսօր, 17:35 Նիդեռլանդներում պայթյուն է տեղի ունեցել թեստավորման կենտրոնի մոտակայքում Այսօր, 17:29 Նոյեմբերի 9-ին չի ավարտվել մեր պարտությունը, ոչ էլ պատերազմն է սկսվել սեպտեմբերի 27-ին. Լիլիթ Գալստյան (Տեսանյութ) Այսօր, 17:23 Մենք ենք առաջին հերթին շահագրգռված, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծվի. Տիգրան Ավինյան Այսօր, 17:16 «Ամենայն հավանականությամբ, նոր ներկայացում է պատրաստվում». Սերժ Սարգսյանը խոստացավ՝ կրկին կխոսի (Տեսանյութ) Այսօր, 17:10 «Բան եք ասել, ձեր ասածն ապացուցեք». Ավինյանը Մարուքյանի հարցերը չպարզաբանեց Այսօր, 17:01 «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է». Արմավիրի փոխմարզպետը թողնում է պաշտոնն ու միանում բանակին Այսօր, 16:58 Ստեղծված իրավիճակը պայթյունավտանգ է, եթե նախագահը կատարի հետքայլ ու չդիմի Սահմանադրական դատարան. Արծվիկ Մինասյան Այսօր, 16:42 Թուրքիան քննարկում է Ռուսաստանից C-400-ի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը Այսօր, 16:23 Հարավային Սուդանում ինքնաթիռի կործանման հետևանքով 10 մարդ է մահացել Այսօր, 16:11 Դիպուկահարներն ԱԺ շենքում են, ոստիկանական մեծ ուժերը՝ Բաղրամյան պողոտայում Այսօր, 15:53 Նիկոլ Փաշինյանի այցից առաջ Ազգային ժողովի դարպասները զոդում են (Լուսանկարներ) Այսօր, 15:50 Արմեն Սարգսյանը հանդիպել է Օնիկ Գասպարյանի հետ Այսօր, 15:33 «Վնգստացող դատավորների» վերաբերյալ իմ հայտարարությունը համաձայնեցված չէ ԲԴԽ անդամների հետ. Վարդազարյան (Տեսանյութ) Այսօր, 15:24 Մահացել է մեկնաբան Յուրի Ռոզանովը Այսօր, 15:09 Հայաստանն անդունդի եզրին է. Արշավիր Ղարամյան Այսօր, 15:03 Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որևէ քրեական վարույթ չկա հարուցված. Գլխավոր դատախազություն Այսօր, 14:56 Հրաման իջեցողներն ու կատարողները չեն էլ պատկերացնում, թե ինչ պայթյունի կբերի Գասպարյանի ձերբակալությունը. Աբրահամյան Այսօր, 14:52 Օնիկ Գասպարյանը Սահմանդրության և օրենքի հիման վրա իրավունք ունի պաշտոնավարել մինչև 2025-ի հունիսի 8-ը. Վարուժան Ավետիքյան Այսօր, 14:46 Թագուհի Թովմասյանը հորդորում է «վնգստացող» արտահայտությունը գոնե խորհրդարանում քիչ շրջանառել Այսօր, 14:39 Արևմտյան Իրաքում տեղակայված ռազմական բազան հրթիռակոծման է ենթարկվել Այսօր, 14:17 Պաշտպանները չեն բացառում, որ դատախազները կարող են տապալել Արա Սաղաթելյանի կալանքի դեմ բողոքի քննությունը Այսօր, 14:11 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք Այսօր, 13:58 ՀՀ նախագահը հանդիպել է Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին. մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման շուրջ Այսօր, 13:48 Համակարգային խնդիրներ՝ Խարբերդի մանկատանը. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի չհայտարարված այցի արդյունքները Այսօր, 13:35 Իլոն Մասկը Տեխասում կստեղծի նոր քաղաք Այսօր, 13:30 Քաղաքական հրահանգը տրված է. Օնիկ Գասպարյանին կձերբակալեն. Armlur.am Այսօր, 13:21 Հերոինի խոշոր խմբաքանակ` խմորիչի փաթեթներում. ՊԵԿ բացահայտումը Այսօր, 13:14 Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացումը լիովին համապատասխանում է մեր երկրների եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին. Փաշինյանը շնորհավորել է Միշուստինին Այսօր, 13:13 Microsoft-ը չինական հաքերներին մեղադրել է ԱՄՆ գերատեսչությունների վրա հարձակման համար Այսօր, 12:50 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 114,7 միլիոնը Այսօր, 12:36 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 360-ով Այսօր, 12:21 Օնիկ Գասպարյանը մինչև 8-օրյա ժամկետի լրանալը շարունակում է իր ծառայությունը հայրենիքին և ժողովրդին. ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբ Այսօր, 12:20 Պարզվել են Լեռնանցք գյուղի 60-ամյա բնակչի՝ ծանր մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել համագյուղացուն Այսօր, 12:11 Հեռախոսազրույցում խնդրահարույց դետալների դեպքում Փաշինյանը վաղուց կօգտագործեր առիթը և իրավական գործընթաց կսկսեր Սերժ Սարգսյանի և Օնիկ Գասպարյանի դեմ. Աբրահամյան Այսօր, 12:03 Վրացական ընդդիմությունն իշխանություններին մեղադրում է Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակը ջարդուփշուր անելու համար Այսօր, 11:50 Հրաժարական տալու մտադրություն չունեմ. Ռուբեն Վարդազարյան Այսօր, 11:47 ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ՊԵԿ-ի որոշ աշխատակիցների զենք կրելու մասին նախագիծը Այսօր, 11:40 Եթե ապացույց լինի, որ կոնկրետ գործով միջամտել եմ՝ ոչ միայն հրաժարականի, այլև քրեական պատասխանատվության հարց առաջ կգա. ԲԴԽ նախագահ Այսօր, 11:36 Հանրահավաքների ընթացքում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքի առթիվ 3 քրեական գործ է հարուցվել Այսօր, 11:28 Հայկական արտադրության «X-100» կայանի նպատակն է ազդել արբանյակային տեղորոշման համակարգերի վրա՝ ԱԹՍ-ների աշխատանքը խափանելու նպատակով (Տեսանյութ) Այսօր, 11:20 Որտե՞ղ ու ի՞նչ պայմաններում է կիրառվել «Իսկանդերը», հնարավո՞ր է՝ «Իսկանդերի» 10 տոկոսը պայթի. ԳՇ-ն հրաժարվում է պատասխանել Այսօր, 11:13 Հանրապետության նախագահը, նաև վարչապետը իրավասու չէ պաշտոնից հեռացնել Գլխավոր շտաբի պետին. Արամ Օրբելյանը ներկայացրել է հակիրճ իրավական վերլուծություն Այսօր, 11:07 Արա Սաղաթելյանի կալանավորման դեմ բողոքը մակագրվել է դատավոր Արշակ Վարդանյանին Այսօր, 10:58 Հայաստանում չկա որևէ անձ, որը կարող է դատավորին հանձնարարություն տալ. ԲԴԽ նախագահ (Տեսանյութ) Այսօր, 10:50 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 360 դեպք, մահացել է 3 մարդ Այսօր, 10:45 Բոլիվիայի համալսարանում տեղի ունեցած հրմշտոցի զոհերի թիվն աճել է Այսօր, 10:38 «Դուք գիտե՞ք՝ որտեղ եք գտնվում». իմքայլական պատգամավորը ԲԴԽ նախագահին կոռեկտության կոչ արեց Այսօր, 10:35 Երևանում և ևս վեց մարզում մասում լույս չի լինի Այսօր, 10:28 Հադրութում և Քաշաթաղի հարավային թևում այսօր կշարունակվեն զոհվածների աճյունների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների որոնման աշխատանքները Այսօր, 10:23 Լեռնային Ղարաբաղում ռուս սակրավորները վնասազերծել են մոտ 25 հազար պայթյունավտանգ առարկա Այսօր, 10:16 ԱԺ-ն ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց մասին հայտարարություն ընդունեց Այսօր, 10:06 Գլխավոր շտաբի պետը շարունակելու է պաշտոնավարել. Գոհար Մելոյան Այսօր, 09:58 «Հրապարակ». Ինքը թիմի պատանդն է, թիմը՝ իր, երեք ամիս է՝ ստիպված նրանց սրտով է գնում Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում Այսօր, 09:54 «Հրապարակ». ԱԱԾ-ն ուզում է հրապարակել ձայնագրությունը. «Ես դրա կամակատարը չեմ» Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Իշխանականները որոշել են խորհրդարանի անկախ պատգամավորների հետ լեզու գտնել Այսօր, 09:49 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն անցել է իր սիրած զբաղմունքին՝ հիվանդատես գնալու անվան տակ նախագահ Արմեն Սարգսյանին շանտաժի ենթարկելուն Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Մարությանը քաղաքապետարանում աշխատանքի է ընդունել վարչապետի կողմից աշխատանքից ազատված անձի Այսօր, 09:40 «Հրապարակ». Մարուքյանը պայման է դրել, թե որ դեպքում կստորագրի հուշագիր իր վարչապետ չառաջադրվելու վերաբերյալ 02/03/2021 20:17 Հռոմի պապը կանխատեսել է Համաշխարհային նոր ջրհեղեղ 02/03/2021 20:06 Արմեն Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը և սրանց նմանները զինվորականներին խաղից հանելով վերջնական կոտրելու են բանակի ողնաշարը. Տիգրան Աբրահամյան 02/03/2021 19:26 Ամերիկյան կողմը ջանքեր է գործադրում նպաստելու հայ ռազմագերիների վերադարձին. ԱՄՆ դեսպան 02/03/2021 19:16 Փաստորեն հույսերս, որ նախագահն իր լիազորությունները կիրացնի ամբողջապես՝ ապարդյուն էին. Ռոբերտ Հայրապետյան 02/03/2021 18:40 Ուկրաինայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 5336 դեպք 02/03/2021 18:28 Տասնյակ հազարավոր սիրիացիներ բանտերում խոշտանգվել կամ սպանվել են. ՄԱԿ 02/03/2021 18:17 Պենտագոնը հրապարակել է Իրաքում ամերիկյան զինվորականներին իրանական հրթիռային հարվածի տեսանյութը (Տեսանյութ) 02/03/2021 18:05 Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ 02/03/2021 18:01 Պարի համույթը դուք եք, տրնգի եք պարում էս իրավիճակում. Աբովյանը՝ մեծամասնությանը (Տեսանյութ) 02/03/2021 17:56 Թբիլիսիում բողոքի ցույցի ընթացքում ձերբակալվել է յոթ մարդ 02/03/2021 17:49 Չեմ հասկանում այն, որ իշխանությունն է անընդհատ քննադատում. Սոֆյա Հովսեփյան (Տեսանյութ) 02/03/2021 17:46 Նախագահի կողմից ՍԴ դիմելն ընդամենը աչքակապություն է. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն 02/03/2021 17:42 Միակ կայուն բանը, որ այսօր ունենք, ներքաղաքական լարվածության կայուն զարգացումն է. Անի Սամսոնյան (Տեսանյութ) 02/03/2021 17:40 Ինչպես և ենթադրելի էր՝ Արմեն Սարգսյանը հերթական անգամ գործարքի գնաց իշխող ուժի հետ. Գոհար Մելոյան 02/03/2021 17:33 Լուկաշենկոն և Պուտինը չեն քննարկել Բելառուսում իշխանության փոխանցման հարցը 02/03/2021 17:31 Իշխանությունը պետք է գիտակցի, որ ճգնաժամի հանգուցալուծման առաջնահերթությունն իրենն է. Գոռ Գևորգյան (Տեսանյութ) 02/03/2021 17:30 Արմեն Թովմասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար 02/03/2021 17:24 Ադրբեջանցիները Կարմիր շուկայով անցնող ճանապարհից ժամանակավորապես օգտվում են, բայց դա չի նշանակում համատեղ օգտագործում. Արցախի նախագահի խոսնակ 02/03/2021 17:15 Մարտի 1-ից 13 տարի անց իշխանությունն Արցախյան պատերազմում մեր պարտությունը նշեց «դմփ, դմփ, հու»-երով (Տեսանյութ) 02/03/2021 17:12 Ինչո՞ւ չեք պատասխանում Ադրբեջանի նախագահին, որն ամեն օր ձեռք առնելով, ինչ-որ բաներ է ասում. Պատգամավոր (Տեսանյութ) 02/03/2021 17:08 Ընտանիքի անդամները հնարավորություն կունենան տեսակցել Արա Սաղաթելյանին. արգելանքը հանվել է 02/03/2021 16:56 Մերկելը շնորհավորել է Գորբաչովին ծննդյան 90-ամյակի առթիվ 02/03/2021 16:42 «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները շտապ հանդիպում են պահանջում ՀՀ նախագահի հետ 02/03/2021 16:31 Օնիկ Գասպարյանին ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը մարտի 4-ին կարող է մտնել ուժի մեջ 02/03/2021 16:27 Պարտավոր ենք ապացուցել մեր ազգին, որ չունենք վնգստացող դատավորներ. ԲԴԽ նախագահ 02/03/2021 16:24 Բանակը Փաշինյանի կողքին է, 40 հոգին բանակ չի. Իմքայլական պատգամավոր 02/03/2021 16:07 Հաշվի առնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, Սամվել Գրիգորյանն անհրաժեշտ է համարել համակարգել դատարանի բնականոն աշխատանքը. ԲԴԽ նախագահ 02/03/2021 15:57 Նիկոլը վերջնականապես կորցրեց փողոցը, այն փողոցը, որն իրեն բերել էր իշխանության. Իշխան Սաղաթելյան 02/03/2021 15:52 ԱԺ-ն կոչ է անում միջազգային բոլոր կառույցներին դատապարտել հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց չվերադարձնելու Ադրբեջանի վարքագիծը