Պատերազմից հետո բազմաթիվ նոր բարդություններ են առաջացել. պետք է կարողանանք ապագային նայել լավատեսորեն. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

28/01/2021 16:17

Պատերազմից հետո բազմաթիվ նոր բարդություններ են առաջացել. պետք է կարողանանք ապագային նայել լավատեսորեն. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)


Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին:

Հանդիպման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել բոլոր այն զինծառայողների, կամավորների, ազատամարտիկների հիշատակին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի:

«Հայոց բանակը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, հայ ժողովուրդը բավականին ծանր և դաժան փորձության միջով են անցել և անցնում՝ կապված 44-օրյա պատերազմի հետ: Ես ուզում եմ ընդգծել, որ այս դառնության միջավայրում մենք չպետք է մոռանանք այն անօրինակ սխրանքները, հերոսությունները, որ հանուն հայրենիքի պաշտպանության 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրել են մեր բազմաթիվ զինվորներ, սպաներ, գեներալներ, կամավորներ:

Իհարկե, այսօր պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել այն զոհողությունները, որ մեր զինվորները, սպաները, գեներալները, կամավորները ցուցաբերել են այս պատերազմի ընթացքում: Պետք է կարողանանք նայել ապագային լավատեսորեն և այսօր, իհարկե նաև պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ:

Սրանք հարցեր են, որոնց պատասխաներն իհարկե պետք է ստանանք, այս հարցերին պետք է առերեսվենք և սա մեր առաջիկա ամենակարևոր անելիքն է: Ընդ որոում, ուզում եմ արձանագրել, որ այս անելիքը որպես օրակարգ արձանագրված է Պաշտպանության նախարարության կողմից, այս անելիքը որպես օրակարգ արձանագրված է Զինված ուժերի Գլխավոր շտաբի հրամկազմի կողմից և սա մի աշխատանք է, որն արդեն փաստացի սկսել է իրականացվել: Այս աշխատանքի արդյունավետությունից մեծապես կախված է մեր երկրի անվտանգության մարտահրավերների հետագա սպասարկումը, մեր երկրի ու Զինված ուժերի մարտունակության և դիմակայության հարցերի հետագա լուծումը:

Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունն ինչպես նախկինում՝ այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի Զինված ուժերը: Մենք պետք է նաև Հայաստանում տեղի ունեցող տնտեսական, իրավական, նաև քաղաքական պրոցեսների ու Զինված ուժերի մարտունակության հստակ կապն արձանագրենք, որովհետև Զինված ուժերն իրենք առանձին վերցված կղզի չեն և նրանք կրում են բոլոր այն ազդեցությունները, բոլոր այն պոզիտիվ և նեգատիվ երևույթների հետքը, որ ունենք և ունենում ենք մեր երկրում, սկսած տնտեսական գործունեության և հարկեր վճարելու մշակույթից. ի վերջո ինչի՞ վրա է հիմնված մեր բանակը, ինչի՞ վրա է հենվում և զարգանում մեր բանակը, այն միջոցների, որոնք տնտեսության, քաղաքացիների կողմից հավաքագրվում և բյուջեով տրվում են բանակին՝ ապահովելու նրա նպատակները, կարիքները և այդպես շարունակ:

Մենք պետք է այս մարտահրավերները, օրակարգը նորովի գնահատենք, նոր մոտեցումներ, նոր ընկալումներ և ըմբռնումներ ձևավորենք այս օրակարգի վերաբերյալ, որը պետք է երաշխավորի մեր երկրի անվտանգությունը: Իհարկե, ժամանակակից աշխարհն այնպիսի կառուցվածք չունի, որտեղ երկրներն առանձին վերցրած իրենք իրենց անվտանգությունն ամբողջությամբ և համապարփակ ապահովելու հնարավորություն ունեն: Նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրները փնտրում են դաշինքներ, ձևավորում են դաշինքներ և փոխօգնության տրամաբանության մեջ են դնում իրենց երկրների անվտանգությունը:

Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէ, և մենք մեր դաշնակցային հարաբերությունները մեր անվտանգության հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է շարունակենք զարգացնել: Պետք է շարունակենք զարգացնել մեր հարաբերությունները նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում՝ միջազգային մեխանիզմներով նույնպես ապահովենք մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը:

Բայց ամեն դեպքում, ուզում եմ արձանագրել, որ մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է: Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության: Պետք է լավատեսությամբ զինվենք մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար:

Ուզում եմ Բանակի օրվա առիթով շնորհավորել բոլոր զինծառայողներին, զինվորներին, գեներալներին, կամավորներին, ազատամարտիկներին, ում գործունեությունը դրվել է Հայոց բանակի ձևավորման հիմքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր զինծառայողներին՝ իրենց կատարած ծառայության համար: Այսօր և երեկ նրանց ծառայությունը շատ բարդ է եղել և շարունակում է մնալ բարդ՝ բոլոր առումներով, ընդ որում, պատերազմից հետո բնականաբար բազմաթիվ նոր բարդություններ են առաջացել, բայց պատերազմից առաջ էլ զինծառայողի մասնագիտությունը և ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում հեշտ չի եղել և կապված է եղել բազմաթիվ դժվարությունների հետ:

Զինծառայող, զինվորական լինելը մեծ պատիվ է, առավել ևս Հայաստանի Հանրապետությունում, բայց նաև պետք է խոստովանենք, որ մեծ փորձություն է յուրաքանչյուրի համար: Մեծ փորձություն է ոչ միայն հենց իրենց՝ զինծառայողների, այլև նրանց ընտանիքների համար, ովքեր անցնում են բարդությունների միջով, ովքեր հաղթահարում են բազմաթիվ բարդություններ: Ցանկանում եմ մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին շնորհակալություն հայտնել իրենց համբերության, տոկունության և այն բանի համար, որ ամուր կանգնած են իրենց զինծառայող հարազատների թիկունքին՝ ապահովելով նրանց նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը:

Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն նվիրումի, այն զոհողությունների, այն ծառայության համար, որ դուք մատուցել եք Հայաստանի Հանրապետությանը: Եվ ուզում եմ հույս ու համոզմունք հայտնել, որ այդ ծառայությունները կգնահատվեն ըստ արժանվույն:

Թող տպավորություն չստեղծվի, թե պնդում եմ, որ զինծառայողների, ինչպես նաև բոլորիս ծառայությունն անթերի է, կատարյալ և զերծ սխալներից ու բացթողումներից: Ամենևին այդպես չէ. չկա այդպիսի ծառայություն ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես որևէ տեղ: Բայց, այնուամենայնիվ, մենք ապագան կառուցելու համար պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել իսկապես գնահատանքի արժանի ծառայությունները և վճռականություն, համարձակություն ցուցաբերել՝ առերեսվելու թերությունների հետ, գնահատելու, շտկելու և արմատախիլ անելու այդ թերությունները:

Համոզված եմ, այս աշխատանքի արդյունքում կունենանք մեր խնդիրների լուծումը և այն իրավիճակը, որի մասին երազել ենք և երազում ենք: Մենք անպայն կհասնենք մեր խնդրի լուծմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության ապահովմանը: Սա մեր առաջնային խնդիրն է եղել երեկ և մեր առաջնային խնդիրն է այսօր: Շնորհակալ եմ»,-ասել է ՀՀ վարչապետը։

Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերներն ու նախանշվել դրանց լուծման ուղղությամբ հետագա հետևողական ու առարկայական քայլերը:

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:02 Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը. Թաթոյան Այսօր, 19:58 «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին՝ ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում Այսօր, 18:37 Հիմքեր կան նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. Վահագն Հովակիմյան Այսօր, 17:21 Վահագն Վարագյանը բացատրություն է տվել ՀՔԾ-ում, նա հստակ պատկերացնում է, որ իրավապահ համակարգը լծվելու է դատավոր Արթուր Մկրտչյանի պաշտպանության գործին. Փաստաբան Այսօր, 17:12 Բաղրամյան պողոտայում ստորագրահավաք է սկսվել քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ազատ արձակելու պահանջով (Լուսանկարներ) Այսօր, 14:28 Երեք անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը շարունակում է տրամաբանությանը և իրավագիտությանը հակասող պայմաններում մնալ կալանավորված «Գագիկ Սողոմոնյան» քրեական գործով. Փաստաբան 27/02/2021 21:46 Հայաստանի զինված ուժերը լիարժեք կատարում են երկրի անվտանգության ապահովման իրենց գործառույթները՝ անկախ քաղաքական գործընթացներից 27/02/2021 20:57 Միջեկեղեցական արարողություն Վատիկանում՝ նվիրված Սուրբ Գրիգոր Նարեկացուն 27/02/2021 20:51 Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրել է Ղարաբաղում զինծառայողներ տեղակայելու համար 27/02/2021 20:46 Արմեն Սարգսյանն այսօր երկրին տվեց հույս. Միքայել Մինասյան 27/02/2021 20:01 Զինված ուժերի ստորաբաժանումներն իրենց հրամանատարներով ու անձնակազմերով միացել են ԳՇ-ի արված հայտարարությանը. Գեղամ Մանուկյան 27/02/2021 19:20 ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկում եմ նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի. Նիկոլ Փաշինյան 27/02/2021 18:28 Հայոց բանակը հայ ժողովրդի անվտանգության և իր բնօրրանում ազատ ու արժանապատիվ ապրելու և արարելու իրավունքի երաշխավորն է. ԱԳՆ խոսնակ 27/02/2021 18:16 Հաղթանակ. այն, ինչ իրականացնում ենք, մոտենում է ավարտին. Վազգեն Մանուկյան 27/02/2021 18:04 Անհրաժեշտ է նորից ծավալել կորոնավիրուսային բժշկական կենտրոններ. փոխնախարար 27/02/2021 17:54 Արմեն Սարգսյանը վերադարձրել է Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը 27/02/2021 17:41 Արիկը ոչ մի օր չպետք է մնա անազատության մեջ. Տիգրան Աբրահամյան 27/02/2021 17:27 Արցախը չի կարող գտնվել Ադրբեջանի իրավասության ներքո. ՀՀ ԱԳ նախարար 27/02/2021 17:14 Տեղեկատվական ճակատի ամենակարևոր մարտիկին՝ Արիկին, նստացրել ես, որ ադրբեջանցիներին պատասխանող չլինի. Բեքարյան (Տեսանյութ) 27/02/2021 16:57 Ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված օտարերկրյա վարձկանները պետք է անհապաղ և ամբողջությամբ դուրս բերվեն տարածաշրջանից. ՀՀ ԱԳ նախարար 27/02/2021 16:52 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 113,4 միլիոնը 27/02/2021 16:37 Գերիների հարցի լուծման հետաձգումը մարտահրավեր է Ռուսաստանին. Արա Այվազյան 27/02/2021 16:29 Ե՛վ Վիտալի Բալասանյանը, և՛ Արցախի ազգանվեր հատվածը կանգնած են Հայրենիքի փրկության շարժման և Հայոց բանակի կողքին. Հայտարարություն 27/02/2021 16:25 Մենք երբեք չենք հրաժարվում. ԱԳ նախարարը՝ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպումների մասին 27/02/2021 16:19 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատել է տնտեսությունը խթանող 1,9 տրիլիոն դոլարի ծրագիրը 27/02/2021 16:02 ԱՄՆ-ում խորհուրդ են տվել հաստատել Johnson & Johnson-ի պատվաստանյութը 27/02/2021 15:53 «Անվտանգության գոտու հարցը չպետք է քննարկվի». Կապանի քաղաքապետը մանրամասներ ներկայացրեց Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումից և ռուս խաղաղապահի այցից 27/02/2021 15:40 Արա Սաղաթելյանին ձերբակալել են բացառապես քաղաքական դրդապատճառներով. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) 27/02/2021 15:30 Իշխանությունները փորձում են սադրանք կազմակերպել Բաղրամյան պողոտայում. կոչ ենք անում քաղաքացիներին չտրվել սադրանքներին. «Հայրենիքի փրկության շարժում» 27/02/2021 15:26 Գիտենք, որ մինչև ժամը վեցը նախագահը պետք է ԳՇ պետի վերաբերյալ որոշում կայացնի. Արթուր Վանեցյան (Տեսանյութ) 27/02/2021 15:22 Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները 27/02/2021 15:20 Ընդդիմության հանրահավաքը Կապանում 27/02/2021 15:11 Սասուն Միքայելյանը պետք է հիշի՝ ում աթոռին է նստած. սպարապետ Վազգենի աթոռն է. Աշոտ Մինասյան 27/02/2021 15:05 Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ 27/02/2021 15:00 Փաշինյանի ու նրա թիմի գործողությունները լուսաբանած բլոգեր Ալեքսեյ Ռոմանովն ադրբեջանական քարոզիչ է (Տեսանյութ). Mediaport 27/02/2021 14:52 Նախագահն իր առարկություններով պարտավոր է վերադարձնել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը՝ հիմնավորելով դրա հակասահմանադրականությունը. Մելոյան 27/02/2021 14:46 Կատալոնիայում յոթ մարդ է բերման ենթարկվել ռեփերին աջակցելու ցույցի ժամանակ 27/02/2021 14:35 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 373-ով 27/02/2021 14:27 Եվս երկու զինվորական կա, ում դիրքորոշումը կարևոր եմ համարում՝ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի և ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի. Տիգրան Աբրահամյան 27/02/2021 14:20 Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել 27/02/2021 14:11 Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու մասին ՀՀ նախագահին ներկայացված առաջարկը հակասահմանադրական է. Ղազինյան 27/02/2021 14:02 Դատարան ուղարկված գործերով 3 անձ «օրենքով գողի» կարգավիճակ է ունեցել 27/02/2021 13:54 Ֆուտուրիստական ներկայացման ցուղադրության համար Նարեկ Մալյանին մեղադրանք է առաջադրվել 27/02/2021 13:47 «Իմքայլական» պատգամավորին հայհոյած ցուցարարը ձերբակալվել է 27/02/2021 13:30 Արցախի ԱԺ խմբակցությունները միջազգային հանրությանը կոչ են անում ճանաչել ու դատապարտել սումգայիթյան ցեղասպանությունը և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը 27/02/2021 13:19 ԱՄՆ. Սիրիայում հարվածների թիրախներ մշակելու համար չի օգտագործվել Իրաքից ստացված տեղեկատվությունը 27/02/2021 13:05 Արա Սաղաթելյանի գործն ուղղակի կարված է և դա ծիծաղելի է. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ) 27/02/2021 13:02 Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՊԵԿ-ի նախագծերը 27/02/2021 12:56 Արա Սաղաթելյանի ձերբակալումը քաղաքական բնույթ ունի. Ալեքսանդր Իսկանդարյան (Տեսանյութ) 27/02/2021 12:47 Լիահույս ենք, որ ՀՀ նախագահը անաչառ վճիռ կկայացնի՝ չստորագրել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության որոշումը, այն չի բխում ՀՀ պետական շահերից. «Ժառանգություն» 27/02/2021 12:10 Ադրբեջանական ագիտացիայի դեմ պայքարած մարդիկ թիրախավորվում են. դա պատիվ չի բերում պետությանը. Քաղաքագետը՝ Արա Սաղաթելյանի ձերբակալության մասին (Տեսանյութ) 27/02/2021 12:06 «Սա շատ վտանգավոր պահ է». Ռուբեն Վարդանյանը նկարագրել է Հայաստանի զարգացման երկու սցենար (Տեսանյութ) 27/02/2021 12:01 Հնդկաստանում ծնողները վաճառել են դստերը ավագ երեխայի բուժման ծախսերը վճարելու համար 27/02/2021 11:49 Անպատժելիության զգացումով առաջնորդվող ադրբեջանական զինված ուժերը պատերազմի օրերին կատարեցին զանգվածային ոճրագործություններ. ՀՀ ԱԳՆ 27/02/2021 11:40 Արման Թաթոյանն ու Արմեն Սարգսյանը հանդիպել են. քննարկվել է գերիների վերադարձի հարցը 27/02/2021 11:37 Գանայում ավտոբուսների ճակատային բախման հետևանքով 16 մարդ է մահացել 27/02/2021 11:26 Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին (Տեսանյութ) 27/02/2021 11:22 Հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են. Թաթոյան 27/02/2021 11:15 Հեղաշրջում՝ Մյանմայում. ՄԱԿ-ի ներկայացուցչին թույլ չեն տվել մուտք գործել երկիր 27/02/2021 11:07 Փաշինյանի որոշմամբ Դիլիջան և Թումանյան համայնքներում ղեկավարների պաշտոնակատարների տեղակալներ են նշանակվել 27/02/2021 11:00 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 283 դեպք, մահացել է 7 մարդ 27/02/2021 10:42 Պուտինը հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի բացառիկ կարողությունների մասին 27/02/2021 10:34 Ավիրված պետությունը վերականգնելու ազգային ռազմավարություն է պետք. Էդմոն Մարուքյան 27/02/2021 10:26 Հայաստանը գտնվում է անդունդի եզրին. կարող է վաղն ուշ լինել. Արամ Ա 27/02/2021 10:22 Չեխիայում կորոնավիրուսի պատճառով բնակիչների տեղաշարժը սահմանափակվել է 27/02/2021 10:12 «Հրապարակ». Սասուն Միքայելյանի վերելքն ու վայրէջքը 27/02/2021 10:11 Մտահոգիչ է, որ արդեն մի քանի օր է` խորհրդարանում ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնած նիստերը չեն կայանում. ՄԻՊ 27/02/2021 10:09 «Ժողովուրդ». 2008թ.-ի մարտի 1-ի պես Երևանում հասարակությունը կրկին երկբևեռ է 27/02/2021 10:06 «168 Ժամ». Պետությունը բանակն է, ոչ թե Նիկոլ Փաշինյան անձը 27/02/2021 10:02 «Հրապարակ». Նրանց հաջողվեց պառակտել շախմատային համերաշխ ընտանիքը և ոլորտը վերածել քաոսի 27/02/2021 09:57 «Փաստ». Փաշինյանի հրաժարականի պահանջով հանդես են գալու մի շարք դիվանագետներ, այդ թվում՝ դեսպաններ 27/02/2021 09:54 «Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանն առաջին անգամ չէ, որ հակադրվում է Նիկոլ Փաշինյանին 27/02/2021 09:51 «Հրապարակ». Իշխանությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների 27/02/2021 09:49 «168 Ժամ». Փաշինյանը հայտնվել է ցուգցվանգային իրավիճակում, երբ ցանկացած քայլ աշխատելու է իր ու իր իշխանության դեմ 27/02/2021 09:45 «Ժողովուրդ». Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կորել է 27/02/2021 09:42 «Հրապարակ». Փորձել են Օնիկ Գասպարյանին համոզել, որ հանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ 26/02/2021 23:56 Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել բենզալցակայանի նախկին աշխատակիցը, անձնական տվյալների ձևաթղթում իր սեռի դիմաց նա գրել է «արու» (Mediaport) 26/02/2021 23:39 Կապանում վաղը հանրահավաք է սպասվում 26/02/2021 20:01 Բիթքոինն էժանացել է 12%-ով 26/02/2021 19:50 Դեպարդյեն պատասխանել է բռնաբարության մեղադրանքներին 26/02/2021 19:36 Հայաստանի իշխանությունը ծանր խաչ է. այն կրելու համար ոչ թե պետք է խնդրել ժողովրդից, այլ ժողովուրդը պիտի առաջարկի. Միքայել Մինասյան 26/02/2021 19:32 Եվրախորհուրդը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը. տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով 26/02/2021 19:25 Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 11 086 դեպք 26/02/2021 19:09 ՀՀ ԱԳ նախարարը Բուլղարիայի փոխվարչապետի ուշադրությունը հրավիրել է Արցախում հումանիտար իրադրության վրա 26/02/2021 18:50 Դպրոցների և մանկապարտեզների համար հակահամաճարակային սահմանափակումները մեղմացվել են 26/02/2021 18:45 Հորդորում ենք զգուշավորություն դրսևորել Հայոց բանակի և զորականների առնչությամբ գնահատականների հարցում. Գերագույն հոգևոր խորհուրդ 26/02/2021 18:44 Ձերբակալվել է Ռուսաստանի ամենահարուստ պատգամավորը 26/02/2021 18:20 Նախագահն այցելել է Օնիկ Գասպարյանին 26/02/2021 18:19 Հնդկաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք 26/02/2021 18:13 Սիրիան ԱՄՆ օդային հարվածն անվանել է «ամերիկյան ագրեսիա» 26/02/2021 17:59 Կոչ եմ անում Ադրբեջանին անհապաղ ազատել գերության մեջ պահվող բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց. Ժոզեֆ Սիգել 26/02/2021 17:55 Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել 26/02/2021 17:43 Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը 26/02/2021 17:37 Թբիլիսիում բազմահազարանոց ցույցեր են 26/02/2021 17:28 Նախագահը լսել է մեզ և ասել, որ լիազորությունների շրջանակներում օբյեկտիվ որոշում կկայացնի. Վանեցյան 26/02/2021 17:24 «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել 26/02/2021 17:21 Մատվիենկոն մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը 26/02/2021 17:14 Պուտինը Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրությունը քննարկել է ՌԴ ԱԽ-ի մշտական անդամների հետ 26/02/2021 17:09 Նախագահը մինչև կիրակի կարտահայտի Օնիկ Գասպարյանի հարցով իր դիրքորոշումը 26/02/2021 17:08 Հայաստանում իշխանափոխության հարցով պետք է զբաղվի այդ երկրի ժողովուրդը, ոչ թե բանակը. Էրդողան

Տվյալ բաժնի վերջին նյութերը