«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։
«Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսից վարձատրվող Դանիել Իոաննիսյանը 27.01.2021 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում նշել է, որ տիրապետում է տեղեկատվության այն մասին, որ Հայկական բանակի գեներալները կաշառքով են ստացել իրենց գեներալական կոչումները:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը՝ պահանջում ենք հարուցել քրեական գործ՝ ըստ կոռումպացված օլիգարխի կողմից վարձատրվող Դանիել Իոաննիսյանի հայտարարության՝ կաշառքով գեներալական կոչումներ ստացած գեներալներին հայտնաբերելու և անհապաղ պատժելու նպատակով: Այդ նպատակով պահանջում ենք քրեական գործի շրջանակներում հարցաքննել կոռումպացված օլիգարխից վարձատրվող Դանիել Իոաննիսյանին:
Եթե հարցաքննության ընթացքում կոռումպացված օլիգարխից վարձատրվող Իոաննիսյանը չհայտնի որևէ տվյալ որևէ գեներալի մասին, ով կաշառքով կոչում է ստացել, ապա կարող ենք փաստել, որ գործ ունենք սորոսականների կողմից ստախոսությամբ և կեղծիքով ՀՀ բանակի վարկաբեկման հերթական փորձի հետ:
Այդ դեպքում ազգային անվտանգության տեսանկյունից անհրաժեշտություն ենք համարում ստուգել սուտ լուրերով բանակի վարկաբեկման համար հնարավոր գրանտերի ստացումը արտասահմանյան գործակալական ցանցի ֆինանսավորող հիմնադրամներից:
Ստացվում է՝ կամ սորոսական Դանիել Իոաննիսյանը պետք է տա գոնե մեկ գեներալի անուն, ով կաշառքով գեներալական ուսադիր է ստացել, կամ Դանիել Իոաննիսյանը ստախոս է: Ինչևէ, երկու դեպքում էլ հանդես կգանք հայտարարությամբ», - նշված է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ներկայացրած հաղորդման մեջ։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: