28/01/2021 11:09
Հունվարի 28-ի ուղերձը սերունդներին փոխանցելու համար հերոսական անցյալը նորից արժևորելու, պետության անվտանգային հարցերը առաջնային օրակարգ բերելու ժամանակն է. Ղարամյան
Հայ ժողովուրդը Հունվարի 28-ը տարիներ շարունակ նշել է որպես՝ հերոսական անցյալով կերտված հաղթանակաների մեծարման ու արժևորման օր, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը՝ ավելացնելով, որ Հայոց բանակի հունվարի 28-ի ուղերձը մեր սերունդներին փոխանցելու համար հերոսական անցյալը նորից արժևորելու, պետության անվտանգային հարցերը առաջնային օրակարգ բերելու ժամանակն է:
«Արցախյան առաջին պատերազմը փառապանծ հաղթանակով կերտած հայ ժողովրդի ու արցախյան հերոսամարտի քաջարի մարտիկների ջանքերի ներդրմամբ՝ ստեղծեցինք Հայոց բանակը, որը անվեհեր զիվորների, գեներալների ու սպաների անկոտրում կամքով ու հայրենիքի նկատմամբ անվերապահ սիրով 30 տարվա ընթացքում արյունով գծված մեր սահմաններն անառիկ պահեց։
Անխոս Հայոց բանակի ղեկավարությունը տարիներ շարունակ համալրվում էր ռազմական գիտելիքներով հարուստ փորձառու սպաններով, որոնք ի վիճակի էին վերլուծելու հակառակորդի ուժեղ ու թույլ կողմերը, համապատասխան հետևություններով իրականացնել դինամիկ բարեփոխումներ (Ապրիլյան պատերազմը դրա վառ օրինակն էր)։
Ժամանակն է նորից արժևորելու մեր հերոսական անցյալը, վերաիմաստավորվելու, պետության անվտանգային հարցերը առաջնային օրակարգ բերելու, ու Հայոց բանակի Հունվարի 28-ի ուղերձը մեր սերունդներին փոխանցելու համար», - գրել է Ղարամյանը։