28/01/2021 11:39
Ինձ համար բանակի օրը սուրբ խորհուրդ ունի. Նավասարդ Կճոյանը քաղաքական հարցերի չպատասխանեց (Տեսանյութ)
Բանակը մեր սրտերում է, մեր հոգիներում է, մեր էության մեջ է, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։
Նա նշեց, թե բանակը մեր առաքելությունն է, մեր խոնարհումն ու հերոսությունն է։
«Մենք բանակի հետ ենք, կողքին ենք ու, կարելի է ասել, նույնիսկ զինվորագրված ենք այդ առաքելությանը», - ասաց նա։
Կճոյանը հրաժարվեց քաղաքական հարցերի պատասխանել, ասաց՝ բանակի օրն իր համար սուրբ խորհուրդ ունի, դրանից ցածր չի իջնելու։
«Քաղաքական հարցերի չեմ պատասխանելու», - պնդեց Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։