28/01/2021 12:27
Կասկածի տակ եմ դնում վարչապետի ով լինելը. Պավլիկ Մանուկյան
Տղաները բոլորն էլ պետք է գիտակցեն, որ բանակը չի պարտվել, այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա ծռերի» ներկայացուցիչ Պավլիկ Մանուկյանը։
«Մեր միակ ապահովության երաշխիքը բանակն էր, և դա գիտակցում էին մեր հարևանները և ամեն ինչ արեցին բանակը կազմալուծելու համար։ Դա իրենց հաջողվեց», - ասաց նա։
Մանուկյանը նշեց, թե այս իշխանությանը պետք է նետել աղբանոց.
«Հենց առաջին օրն էլ ես ասել եմ, որ այս իշխանությանը պետք է նետենք աղբանոց։ Այս իշխանությունները բարոյազուրկ են, ճիպոտով կհեռացնենք։ Իրենք բարոյազուրկ են, իրենք էլ գիտեն, որ գողապետությունը Հայաստանում երկար չի կարող իշխել»։
Հարցին, թե ովքե՞ր են դավաճանները, ովքեր հողը հանձնեցին, Մանուկյանը պատասխանեց.
«Գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, նա դավաճան է, հակառակ պարագայում թող բացահայտեն բոլոր նրանց, ովքեր դավաճանել են»։
Դիտարկմանը, թե ի՞նքն էլ է տպավորություն ստացել, որ Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դնում Շուշիի՝ հայկական լինելը, Պավլիկ Մանուկյանն արձագանքեց.
«Ես կասկածի տակ չեմ դնում։ Ես կասկածի տակ դնում եմ մեր վարչապետի ով լինելը»։