28/01/2021 10:47
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 242 դեպք, մահացել է 12 մարդ
Հայաստանում հունվարի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 166 669 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 242-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 156 645 (+592) մարդ, այս պահին բուժվում է 6195 (-362):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3829 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3067 (+11), իսկ այլ պատճառներով՝ 762 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 12 մարդ: