02/02/2021 15:53
ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ 2021 թվականին կանցկացվի մոտ ութ խոշոր զորավարժություն
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) նախատեսում է 2021 թվականին անցկացնել մինչև ութ հիմնական վարժանք, որոնց մեծ մասը կանցկացվի Տաջիկստանում: Այդ մասին երեքշաբթի ТАСС-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
«Կարող եմ ասել միայն խոշորների մասին, դրանցից մենք ունենք ութը», - ասել է Զասը՝ պատասխանելով հարցին, թե այս տարի քանի վարժանք է նախատեսվում:
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ դրանց մեծ մասը տեղի է ունենալու Տաջիկստանի տարածքում, քանի որ այս երկիրը նախագահելու է 2021 թվականին: Նախատեսված են, մասնավորապես, «Էշելոն» վարժանքներ, խոշոր վարժանքներ հավաքական, հետախուզական ուժերով:
«Զորավարժությունների մեծ մասը նախատեսված է տարվա երկրորդ կեսին», - ասել է նա՝ ավելացնելով, ՀԱՊԿ-ը կենտրոնանում է իրավիճակի և ռիսկերի վրա, որոնք առաջանում են վարժանքների մասնակիցների համար՝ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է նաև, որ անցյալ տարի համավարակի պատճառով մի շարք միջոցառումներ տեղափոխվել են այլ ձևաչափի, չեղարկվել կամ տեղափոխվել են 2021 թվական:
«Այս տարի մենք հույս ունենք, որ համավարակի հետ կապված իրավիճակը մեզ հնարավորություն կտա կատարել մեր բոլոր ծրագրերը», - ասել է Զասը: