02/02/2021 18:21
Հրապարակվել են «Բարսելոնայի» հետ Մեսիի պայմանագրի նոր մանրամասները
El Mundo-ն հրապարակել է հարձակվող Լիոնել Մեսիի «Բարսելոնայի» հետ պայմանագրի նոր մանրամասները:
Ըստ թերթի՝ համաձայնագրի պայմաններով արգենտինացին պետք է «ինտեգրվեր կատալոնական հասարակությանն ու մշակույթին»:
Մասնավորապես, մարզիկը պետք է սովորեր կատալոնական լեզուն: Իսպանական հրատարակությունը նշում է, որ ակումբի կազմում գտնվելու ժամանակ խաղացողը երբեք հասարակության մեջ կատալոներեն չի խոսել:
Նաև Մեսիի պայմանագրում կա մի կետ, համաձայն որի՝ Կատալոնիայի անկախության ձեռքբերման դեպքում նա կարող է հեռանալ ակումբից՝ առանց 700 միլիոն եվրո վճար ստանալու։