Սուտ, կեղծիք և դիլետանտություն... Ցավալի պարտության հիմնական պատճառները և «գումարելիները». Կամո Աթայան

05/02/2021 17:05

Սուտ, կեղծիք և դիլետանտություն... Ցավալի պարտության հիմնական պատճառները և «գումարելիները». Կամո Աթայան


Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին նախարար Կամո Աթայանը Aysor.am-ին է տրամադրել իր հոդվածը, որտեղ նա վերլուծում է Արցախյան պատերազմում մեր պարտության հիմնական պատճառները:

Այո, անցած տարվա սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական տանդեմի ու ահաբեկիչների գործուն մասնակցությամբ Արցախի դեմ սկսած պատերազմում հայկական կողմը 44-օրյա պայքարից հետո ստորագրեց ստորացուցիչ հայտնի հայտարարությունը, որը փաստորեն մեզ համար համարժեք էր կապիտուլյացիայի:

Ընդունելով աքսիոմատիկ ճշմարտությունն առ այն, որ Հայոց բանակը մեր լինելիության գրավականն ու անվտանգության հիմնական երաշխավորն է, կարծում եմ, միայն այս պատերազմում ունեցած թերությունների մատնանշմամբ ու դրանց աստիճանական վերացմամբ, պայթունավտանգ տարածաշրջանում կրկին կլինենք հզոր և հաղթող: Հայոց բանակը Հայ ժողովրդի պարծանքն է ու ժողովուրդը պարտավոր է միշտ լինել բանակի կողքին՝ դառնալով ազգ - բանակ:

Որո՞նք էին այս պատերազմում մեր պարտության հիմնական պատճառները, գումարելիները և բացթողումները: Ընդհանրապես, պարտության պատճառները ռազմաքաղաքական, ռազմավարական, մարտավարական, անարդյունավետ կառավարման, տնտեսական, նյութատեխնիկական, դիվանագիտական ու գիտատեխնիկական և տեխնոլոգիական բնույթի են:

Սեփական վերլուծություններով, ունեցած տեղեկատվությամբ, ականատեսների վկայությամբ, առանց դասակարգման և հակիրճ դրանցից են.

- Անկազմակերպվածությունն, անկառավարելիությունը և քաոսը, որը տիրում էր պետության մեջ և բանակում, այն էլ պատերազմի առաջին իսկ օրը հայտարարված ռազմական դրության պայմաններում.

- Հայկական բանակի գիտատեխնիկատեխնոլոգիական ապահովության ցածր մակարդակը: Ժամանակակից ԱԹՍ-երի ծայրաստիճան պակասը մեր բանակում: Ունեցած անօդաչուների անարդյունավետ օգտագործումը, կամ էլ ընդհանրապես դրանց չօգտագործումը: ՌԷՊ /ռադիոէլեկտրոնային պայքար/ և ֆիզիկական մեթոդներով, միջոցներով ու մոտեցումներով թշնամու ԱԹՍ-երի դեմ պայքարի ժամանակակից մեթոդների, միջոցների ու մոտեցումների պակասը և ունեցածի մետաղաջարդոն համարելը.

- Պատերազմական իրավիճակում գտնվող պետությանը հարիր գիտատեխնիկատեխնոլոգիական կարևոր միջոցներ, մասնավորապես, համապատասխան ուղղվածության արհեստական սեփական արբանյակ չունենալը.

- Հանրակրթության համակարգում բնագիտական, ճշգրիտ և տեխնիկատեխնոլոգիական կրթության ցածր մակարդակր, և ընդհանրապես կրթությունը, գիտությունը, տեխնոլոգիաները, որպես ազգային անվտանգության կարևոր բաղադրիչների դերի չգիտակցումը.

- Պատերազմի սկզբում պետության և բանակի օպերատիվ կառավարման նպատակով Պաշտպանության պետական կոմիտե /ՊՊԿ/ և նրան կից ռազմաքաղաքական խորհուրդ չստեղծելը: Ռազմական խորհուրդի կազմը կլիներ փոփոխական, ու ըստ անհրաժեշտության այդտեղ կայացրած որոշումները կարող էին քննարկվել և ընդունվել ՊՊԿ-ում: Նման և հաջողված մասնակի փորձ կար նախորդ պատերազմում.

- Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության չճանաչումը, և ընդհանրապես ՀՀ, ԱՀ փոխհարաբերությունների անդեմ, անորոշ ու հեղհեղուկ վիճակը.

- Բանակում չհիմնավորված պաշտոնանկությունները և անփորձ ու անձնական նվիրվածության հողի վրա հրամանատարների նշանակումները վերջին տարիներին ու պատերազմի նախօրյակին.

- Պաշտոնաթող, փորձառու ռազմական գործիչների ներուժի և հնարավորությունների ոչ լիարժեք ու ոչ նպատակային օգտագործումը պատերազմի ընթացքում.

- Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորի՝ ՀՀ-ի բանակային կայացած ստորաբաժանումների տեսքով, կենդանի ուժով, նյութատեխնիկական միջոցներով Արցախի ՊԲ-ին օժանդակության ուշացնելը կամ այն լրիվությամբ չիրականացնելը.

- Ժամանակակից տեխնիկատեխնոլոգիական պատերազմի վարման պրոցեսում ՄՈԲ-ի ոչ լիարժեք կիրառումը, կամավորականների և առանձին ջոկատների լայնորեն, սակայն չներդաշնակեցված և անարդյունավետ օգտագործումը, կամ էլ նրանց անիմաստ ձևով ու չարդարացված կորուստներով թիկունքում պահելը.

- Կենդանի զինուժի և ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի տեղաշարժերը և տեղափոխումները՝ առանց հստակ քողարկման կամ էլ դրա կանոնների ձևական պահպանմամբ.

- Կարևոր ռազմական օբյեկտները, հոսպիտալները, զինվորական շարասյուները, հատուկ զինատեսակները և այլն հակադրոնային պաշտպանող միջոցներով չապահովելը.

- Խուճապի զանգվածային դրսևորումների արմատախիլ չանելն ու խուճապ առաջացնողների և տարածողների նկատմամբ զինվորական կարգին ու ռազմական դրության պայմաններին հարիր միջոցառումներ չկիրառելը, դասալքության նկատելի դեպքերն ու դրանց կոշտ մեթոդներով համապատասխան վերաբերմունքի չարժանացնելը.

- Ունեցած հզոր զինատեսակների՝ թշնամու հատուկ ու ռազմավարական նշանակության օբյեկտների նկատմամբ արդյունավետ չօգտագործելը.

- Ունեցած հզոր զինատեսակների, թշնամու ԱԹՍ-երի, ճշգրիտ հրետանու ակտիվության պայմաններում անիմաստ թիրախ դարձնելը.

- ՀՕՊ և հրետանու ուժերի և միջոցների մեկնարկային դիրքերի մտածված փոփոխությունների չենթարկելը.

- Պատերազմական իրավիճակում բարձր հրամանատարական կազմի անարդյունավետ քայլերի ու անիմաստ ռազմական օպերացիաների առատությունը.

- Զինկոմիսարիատների ոչ հստակ աշխատանքը, զորահավաքային ռեսուրսի ոչ նպատակային կիրառումը, պարեկային ծառայության, պարետատների և ռազմական ոստիկանության չկոորդինացված աշխատանքները.

- ՀՀ վարչապետի և այլ քաղաքական գործիչների անիմաստ լայվերի, ուղերձների առատությունը, դրանց ոչինչ չասող երկարաշունչ բովանդակությունը և ժամանակային անհամաչափությունը, ինչպես նաև դրանցում ռազմական գաղտնիք պարունակող տարրերի առկայությունը.

- Զորակոչվածների հետ անհրաժեշտ մարզումային և ուսուցողական պարապմունքների կազմակերպման պակասը և կազմակերպած նման միջոցառումների անարդյունավետ լինելը.

- Պատերազմի ընթացքում ԳԳՀ-ի և ԳՇ-ի կողմից ուժերի հարաբերակցության, նյութատեխնիկական հնարավորությունների վերաբերյալ հիմնավորումների, և ժամանակին օպերատիվ կարգով դրանցից բխող անհրաժեշտ որոշումների չընդունումը, և համապատասխան քայլերի չկատարումը կամ ուշացած կիսաքայլերի իրականացումը.

- Բարոյահոգեբանական ոչ բարվոք վիճակը և ռազմահայրենասիրական դաստիարակության ոչ լիարժեք մակարդակը ու համապատասխան ակտիվ միջավայրի պակասը բանակում.

- Հարմար տեղամասերում, օկուպացված վայրերում, անտառներում և անմատչելի լեռներում լիարժեք պարտիզանական շարժում և պայքար կազմակերպելու անկարողությունն ու անգրագիտությունը.

- Բանակ-հասարակություն, բանակ պետություն, անարդյունավետ և հաճախ ձևական բնույթ կրող կապերը.

- Ռազմական կրթության և ռազմական գիտության ոչ բարվոք վիճակը ՀՀ-ում և ԱՀ-ում.

- Պատերազմի ողջ ընթացքում գեբելսյան ոճով կազմակերպած ու իրականացրած պատերազմական իրավիճակի վերաբերյալ լրատվությունը, որտեղ իշխում էր սուտը, կեղծիքը և դիլետանտությունը.

- Հիմնական ռազմավարական դաշնակցի, գործընկերոջ ընձեռած լայն հնարավորություններից ու պոտենցիալից լիարժեք չօգտվելը.

- Պատերազմի հենց սկզբնամասում, միջնորդների ու Մինսկի խմբի անդամ պետությունների ակտիվ միջնորդությամբ ու օժանդակությամբ այն չկանգնեցնելը.

- Պատերազմում թշնամու կողմից միջազգային ահաբեկիչների լայն օգտագործման փաստն ու իրողությունը գործող միջազգային օրենքներով ի օգուտ մեզ չկապիտալացնելն ու աշխարհում թշնամու նկատմամբ համապատասխան բացասական ֆոն ու կարծիք չստեղծելը.

- Մեր զինվորների, զորակոչվածների կողմից կապի ժամանակակից միջոցներից լայնորեն ու անարգելք օգտվելը և դրանով իսկ թշնամու գերճշգրիտ զենքերի համար թիրախ դառնալը, ինչպես նաև հաճախ բջջային կապը բանակային կապի միջոց դարձնելը.

- Մեր բանակի, նրա համապատասխան ստորաբաժանումների կողմից մեծ և հատուկ դիվերսիոն գործողությունների ի սպառ բացակայությունը.

- Հավանաբար նաև մեր բանակային հետախուզության ոչ արդյունավետ աշխատանքը, մասնավորապես, վերջին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից հետո իրավիճակի ուսումնասիրման, տեղում համապատասխան թուրք զինվորական կոնտինգենտի, տեխնիկայի, ժամանակակից ռազմական ավիացիայի առկայության ու նաև պատերազմի հնարավոր սկզբի վերաբերյալ տեղեկատվության ձեռք բերման ուղղությամբ.

- Ջաբրայիլի ուղղությամբ ճեղքումը գերմեծ, գերմարդկային ջանքերով ժամանակին չկանգնեցնելն ու դրանով իսկ փոքր ինչ փոփոխված և տեղաշարժված ճակատային գծի պահպանումը կամ վերականգնումը, որը հարյուրավոր կիլոմետրերով միանգամից չէր ավելացնի ռազմաճակատի երկարությունը, որտեղ այդպես էլ նկատելի պաշտպանություն չկազմակերպվեց ու ի վերջո այն դարձավ մերձարաքսյան տարածքների, Հադրութի շրջանի, Ավետարանոցի ենթաշրջանի և Շուշիի գրավման ու մեր պարտության պատճառը.

- Ջաբրաիլի ճեղքումից հետո այդտեղից մինչև Կովսական և ՀՀ սահման կարելի էր անտառապատ ու բարդ լեռնային տեղանքը իմացողների ուղեկցմամբ փոքր, բայց արհեստավարժ ու մոբիլ ջոկատներով և պարտիզանական խմբերով ոչ միայն պաշտպանել, այլ նաև հյուծել և արնաքամ անել թշնամուն: Այդ բարդ հետագծով թշնամու անարգելք անցումը դեպի Շուշի և նրա կողմից բերդաքաղաքի գրավումը անհավանական երևույթ էր:

Նկատենք, որ 1992-ին «Հարսանիք լեռներում» հոյակապ նախագծված և իրականացված ռազմական օպերացիայի շնորհիվ հայկական ջոկատները Շուշին գրավեցին՝ հարձակվելով դժվարամատչ բոլոր ուղղություններով՝ բացի թշնամու տրամադրության տակ գտնվող Շուշի - Լաչին ուղղությունից /ճանապարհից/:

2020-ին թշնամին փաստացի միայն Քարին տակի ուղղությամբ ու մասամբ նաև Լիսագոր - Շուշի հատվածով իրականացրած գերակտիվ տեղաշարժերով կարողացավ աներևակայելի հեշտ ձևով տիրանալ ամրոց քաղաքին…

- Ցածր է մեր զինվորականների, զորակոչվածների և աշխարհազորի տեղանքում կողմնորոշվելու վերաբերյալ գիտելիքներն ու ունեցած կարողությունները և հմտությունները.

- Զինվորականներին համապատասխան պաշտպանող միջոցներով, և տեսադիտողական անհատական հարմարանքներով ապահովման ցածր մակարդակը.

- Ջաբրայիլի ճեղքումից հետո, սկսած Հադրութի սահմանային գյուղերից, Արաքսի հովտով մինչև ՀՀ սահման հնթացս ոչ միայն չպատրաստվեցին պաշտպանական բնագծեր, այլև բավականին անփույթ ձևով տեղահանեցին քաղաքացիական բնակչությանը: Այն դեպքում, երբ կարելի էր բնակչության ակտիվ հատվածին նաև ներգրավել պարտիզանական խմբերում և պաշտպանական բնույթի ինժեներաշինարարական աշխատանքներում.

- Բավականին տխուր էր անկազմակերպ, աննպատակ նահանջը, որի ընթացքում մենք ոչ միայն ահռելի քանակությամբ զոհեր տվեցինք, ունեցանք մեծաթիվ գերեվարվածներ ու անհետ կորածներ, այլ նաև ռազմական տեխնիկա, ռազմամթերքների պահեստներ ու բավականին ռազմական չպայթեցված օբյեկտներ ու զորանոցներ, քաղաքացիական օբյեկտներ թողնվեց թշնամուն.

- Բանակը հասարակության հայելին է, որտեղ արտացոլվում են նաև հասարակական կյանքի, հասարակության տարբեր խավերի տարատեսակ տրամադրություններն ու դրսևորումները: Այդ առումով կարելի է պնդել, որ ինչ վիճակում նախապատերազմական մեր հասարակությունն էր, համարյա նույն վիճակում էլ բանակն էր:

Քաղաքականացված, սևերի ու սպիտակների, յուրայինների ու ոչ յուրայինների, նախկին կոռումպացվածների ու նրանց սատարողների, ամեն ինչում կիսագրագետ ու դիլետանտ քայլիստների ու զոմբիների, ֆեյսբուքյան վիրտուալ տիրույթում մշտապես բնակվողների ու ֆեյքաբանակի... ահա այսպիսին էր մեր՝ մշտապես պատերազմի սպառնալիքի տակ գտնվող երկրի նախապատերազմյան հասարակությունը.

- Ընդհանուր առմամբ, մեզ չհաջողվեց երկիրը դնել ռազմական ռելսերի վրա ու վարել Հայրենական պատերազմ.

- Պատերազմը սկսում է այն ժամանակ, երբ պարտվում են դիվանագիտությունն ու քաղաքականությունը: Պատերազմի ողջ ընթացքում արդյունավետ դիվանագիտությունը բացակայում էր: Պատկերացնում եք՝ ինչ կլիներ/համեմատած այժմ մեր ունեցածի հետ/, եթե պատերազմը կանգնեցվեր այն սկսվելուց մեկ, երկու, երեք, նույնիսկ չորս շաբաթ հետո:

Հայ ժողովուրդը, նրա մասնիկ յուրաքանչյուր քաղաքացի, պարտավոր է վառ պահելու մեր հազարավոր անմեղ զոհերի, պայծառ երիտասարդների հիշատակը, որոնց բացակայությունն ապրողներս դեռ շատ ենք զգալու…

Հ.Գ.1. Համաձայն չլինելով այն մտքին, որ պարտության պատճառների մասին ավելի լավ կարող են խոսել միայն զինվորականներն, առաջարկում եմ ակտիվ քննարկում վերը նշված ու նաև չնշված պատճառների շուրջ:

Հ.Գ.2. Դավաճանության թեման դեռևս չդիտարկենք: Դրա համար նաև փաստահավաք բավարար բազա է պետք:

Հեղինակ՝ Կամո Աթայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:57 «Հաճախ ասել եմ բաներ, որ մեծամասնության սրտով չի եղել, բայց կեղծել չեմ կարող»․ Էդուարդ Շարմազանովը՝ քաղաքական ուժերի համախմբման մասին Այսօր, 17:44 Մեր երկրում իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Արբազան կոչվեր․ Արմեն Աշոտյան Այսօր, 17:29 Գիտեմ՝ պարոն Աբազյանը լսում է, դատախազությունը լսում է․ ես հանցագործության մասին հաղորդում եմ տվել․ այն մարդկանց, որոնք մեզ զրպարտել են, պատասխանատվության ենթարկեք․ Բագրատ Սրբազան Այսօր, 17:15 «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ Ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Այսօր, 17:06 Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Կիրանցում Այսօր, 16:53 Տեղեկությունները, որ սահմանը անցնելու է Կիրանցում նոր կառուցվող դպրոցի մերձակայքով, ցավոք, հաստատվեցին․ Գառնիկ Դանիելյան Այսօր, 16:42 Վերահաստատվել է՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացումն այլընտրանք չունի․ «Շանթ Դաշինք»-ը՝ Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին Այսօր, 16:30 Ռուսական կողմի վերահսկողության տակ է անցել բնակավայր՝ Խարկովի շրջանից Այսօր, 16:17 Հակառակորդի կամքն են կատարում․ Տիրան Խաչատրյանը՝ «սահմանազատման» մասին Այսօր, 16:02 Պատրաստ եմ անդրադառնալ Պետրոսի ցանկացած հարցադրմանը՝ անգամ ՔԿՀ-ից, եթե նա ունենա բավարար կամք և խիզախություն՝ ինձ եթեր տրամադրելու և այն առանց մոնտաժի ցուցադրելու․ Արմեն Աշոտյան Այսօր, 15:46 Սրբազանն առաջարկեց՝ Կիրանց արվեստագետների խումբ գնա Այսօր, 15:41 Ավտովթար` Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 15:28 Ապօրինի ձերբակալություններով տանջված ու հեղափոխություն արած ուժը հաղթելով դևին՝ դարձել է նույն դևը. Իշխան Գևորգյան Այսօր, 15:22 Հրազենի գործադրմամբ աղմկահարույց սպանության և սպանության փորձի դեպքից կասկածյալն անցակետի մոտ բռնվել է Այսօր, 15:13 Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը․ Լուսանկարներ Այսօր, 15:09 Ս.Թ.-ն նախնական համաձայնության գալով Մ.Ս.-ի հետ, Գյումրում հանդիպել է վերջինիս հետ և 2800 ԱՄՆ դոլարով գնել հրազեններ․ ՊՆ (Տեսանյութ) Այսօր, 15:00 Շատերի համար ընկալելի չի, թե էս արքեպիսկոպոսը փողոցներում ինչու է թրև գալիս, բայց ես այդ կոչումին ու ձայնին եմ ականջալուր եղել․ Սրբազան Այսօր, 14:36 Շարժումը հաջողության կհասնի, եթե նախկինում իշխած ուժերը քաղաքական իմաստով քաշվեն մի կողմ․ Խաժակյան (Տեսանյութ) Այսօր, 14:25 Ես չեմ տեսել այսքան կոնսենսուսային դրսևորում, որքան տեսա Սրբազանի հետ հանդիպմանը. Մամիջանյան (Տեսանյութ) Այսօր, 14:18 Նիկոլը թշնամու համար հարձակման ճանապարհ բացեց՝ Տավուշով Լոռի մտնելու․ Վրթանեսյան Այսօր, 13:57 Պարոն Ղալումյանն ասեց՝ դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել․ Կիրանցեցի Այսօր, 13:48 Միրզոյանը ԵԱՀԿ նախագահի հետ տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակն է քննարկել Այսօր, 13:32 ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ արդեն Կիրանցում են․ «Ազատություն» Այսօր, 13:28 «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակներում Երևանի մետրոպոլիտենն այսօր աշխատելու է արտակարգ ռեժիմով Այսօր, 13:16 24News-ի լրագրողը ճանաչվել է տուժող Այսօր, 13:07 Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն Այսօր, 13:01 Փողոցի ճնշմամբ՝ անցումային ղեկավարի թեկնածու պետք է լինի Բագրատ Սրբազանը․ Սուրեն Սուրենյանցը՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի մասին Այսօր, 12:39 Կիրանցում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` թմրամիջոց պահելու և տեղափոխելու կասկածանքով․ ՔԿ Այսօր, 12:33 Ճանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներին Այսօր, 12:23 Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչը հակադարձում է վարչապետի աշխատակազմին Այսօր, 12:15 Մարզպետն ու սահմանապահ զորքեը գնացել են Կիրանց՝ տրակտորով դելիմիտացիայի աշխատանքներ անելու, բայց գյուղացիները չեն թողել Այսօր, 12:09 Պետք է ձևավորվի քաղաքական նոր մշակույթ, այստեղից է կախված՝ կլինի հակադրման, մերժման, թե համագործակցության և հարատևման մշակույթ․ Պետրոսյան Այսօր, 11:50 Համարում ենք, որ այս փուլում Սրբազանը համախմբմանն ուղղված միակ հնարավորությունն է․ Առաքելյան Այսօր, 11:41 Հանրապետության հրապարակի թիվ մեկ շենքում գտնվող խոչընդոտը պետք է հեռացվի կամ հեռանա, և ամեն ինչ պետք է լինի իրավական ճանապարհով․ Սրբազան Այսօր, 11:34 ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից․ ահազանգ Այսօր, 11:21 Կյանքի օրինաչափություն է՝ հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում․ Բագրատ Սրբազանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին Այսօր, 11:10 Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին, Սահմանադրության արգելքը հաղթահարելի խոչընդոտ է․ Հարությունյան (Տեսանյութ) Այսօր, 10:50 Տավուշի ու Արարատի մարզերի առաջիկա հանձումների հետևանքով Ադրբեջանն արդեն կարողանալու է ուզած ժամանակ շրջափակել Հայաստանի հյուսիսն ու հարավը․ Թյուրքագետ Այսօր, 10:46 Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի և Կատարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Այսօր, 10:40 Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին Այսօր, 10:27 Թալինի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից ու հայտնվել դաշտամիջյան մասում․ կա զոհ և տուժած Այսօր, 10:22 ՌԴ-ն պետք է վերանայումներ մտցնի Հարավային Կովկասում իր առաջնահերթությունների հարցում․ Աբրահամյան Այսօր, 10:11 Բողոքի ակցիաներին մասնակցող «Ազատազէնի» ձերբակալված 5 անդամներն ազատ են արձակվել. Փաստաբան Այսօր, 10:09 «Ժողովուրդ». ՔՊ-ն գնում է ԵՄ՝ ռուսական զորքերո՞վ Այսօր, 10:08 «Փաստ». Փաշինյանին պետք է մոբիլիզացնել այլ սատելիտների Այսօր, 10:05 «Հրապարակ». Տավուշի մարզպետը կիրանցեցիներին ասել է՝ ամեն ինչ ավարտված է, իրենք չեն կարող ոչինչ փոխել՝ սահմանը գծված է Այսօր, 10:03 «Ժողովուրդ». Ով է կասկածվում Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի մեջ Այսօր, 10:02 «Հրապարակ». Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել Այսօր, 10:01 «Փաստ». Ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը» ՆԳ փոխնախարար Արփի Սարգսյանն է ստանձնել Այսօր, 09:56 «Ժողովուրդ». «Կողմ եմ արտահայտվելու». Գեղամ Նազարյանը՝ իմպիչմենտի մասին Այսօր, 09:54 «Հրապարակ». Ինչ է խոստացել Փաշինյանը Արփինե Սարգսյանին Այսօր, 09:52 «Փաստ». Սրբազանը չի հանձնվի ու գործը կհասցնի մինչև վերջ Այսօր, 09:50 «Ժողովուրդ». ՊՆ-ն հնարավոր ընդվզումները կանխելու համար նոր պաշտոններո՞վ է «կաշառում» գնդապետներին Այսօր, 09:49 «Հրապարակ». Ինչ պահանջներ են ներկայացրել քաղաքական որոշ ուժեր Բագրատ Սրբազանին 17/05/2024 23:14 Հենրիխ Մխիթարյանը միջազգային հանրությանը հիշեցրել է՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ է 17/05/2024 23:00 «Ես հրապարակավ զգուշացրել էի»․ Պուտինը հայտարարել է, որ ի պատասխան Ուկրաինայի կողմից Բելգորոդի գնդակոծման, Խարկովի ուղղությունը սանիտարական գոտու է վերածվելու 17/05/2024 22:46 ԵԽ-ն ընդունել է արհեստական ինտելեկտի կիրառումը կանոնակարգող համաձայնագիրը․ Այն չպետք է օգտագործվի ժողովրդավարական ինստիտուտները խարխլելու համար 17/05/2024 22:33 Փամբակ գետում տղամարդու դի է հայտնաբերվել 17/05/2024 22:21 Ժառանգական մաշկախտ. Ի՞նչ անել 17/05/2024 22:09 Ալմաթիում Բայրամովի հետ հանդիպման մանրամասները Միրզոյանը ներկայացրել է Գերմանիայի արտգործնախարարին 17/05/2024 21:58 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացնում է մայիսի 18-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 17/05/2024 21:47 «Ես միշտ ժողովրդի հետ եմ»․ Ալիկ Սարգսյան («Հրապարակ») 17/05/2024 21:27 «Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ»․ Բագրատ Սրբազանը հայտարարեց՝ ուրիշ տարբերակ չունենք՝ բացի հաղթանակը 17/05/2024 21:09 Մհե՛ր Գրիգորյան, ինչպե՞ս եք կարողանում գլուխը հանգիստ բարձին դնել․ Դարձել եք հակապետական այս ամբողջ գործընթացն իրականացնողը, հրաժարվե՛ք, Ձեր գլխին է ջարդվելու ամբողջը 17/05/2024 20:52 «Վահե Ղազարյան, ուշադիր լսեք․ մի՛ արեք․ Ուղիղ ասում եմ՝ հանցագործություն եք անում»․ Բագրատ Սրբազանը խոսք ուղղեց ՆԳ նախարարին 17/05/2024 20:35 «Այնքան ուրախ եմ, որ իմ փոքր որդին ծածանում է եզդիական դրոշը՝ այս պայքարում ու հաղթանակում»․ Եզդի հանրային գործիչ Այսեր Իսայան 17/05/2024 20:21 Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Սամվել Վարդանյանը հետապնդվում են՝ իշխանություններին կոշտ քննադատելու համար․ Մելիքյան 17/05/2024 20:05 «Դուք մենակ չեք»․ Փաստաբանը՝ բերման ենթարկված քաղաքացիներին (Տեսանյութ) 17/05/2024 19:44 Ժողովրդի լայն շերտերի ընդվզումը իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ՝ արդարացված է․ Լևոն Զուրաբյան 17/05/2024 19:32 Նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը 17/05/2024 19:15 Սա սահմանազատում ու սահմանագծում չէ, մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան (Տեսանյութ) 17/05/2024 19:01 Չկա հաշտություն՝ առանց արդարության և արդարադատության․ Բագրատ Սրբազան 17/05/2024 18:52 Ժաննա Անդրեասյանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի հետ է հանդիպել, «մշակութային համագործակցության» մասին են խոսել 17/05/2024 18:41 Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննություն է անցկացվել 17/05/2024 18:28 «Հոգևոր Հայաստանը պետք է հաղթի այս չկամեցած վիճակին»․ Բագրատ Սրբազանի խոսքին հոտնկայս ծափահարություններ հաջորդեցին 17/05/2024 18:13 Եղիշե Մոսեսյանը՝ ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 17/05/2024 17:58 Սյունիքի ճանապարհներով բեռնատարները դժվարությամբ են ընթանում․հերթական վթարն է տեղի ունեցել 17/05/2024 17:48 Պապիկյանը հետևել է զորավարժությունների ընթացքին 17/05/2024 17:35 Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ Սրբազան 17/05/2024 17:21 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհից (Տեսանյութ) 17/05/2024 17:08 Ավտոերթ Արթիկում ևՄարալիկում՝ հաջակցություն Հանուն հայրենիքի շարժման (Տեսանյութ) 17/05/2024 16:59 ԵԽ նախարարների կոմիտեի ընդունած որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ խոսնակ 17/05/2024 16:46 Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Սարգիս Խանդանյան 17/05/2024 16:37 Անահիտ Մանասյանը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները 17/05/2024 16:25 Հանրային տրանսպորտում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորի մասնակցությամբ միջադեպի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ 17/05/2024 16:20 Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը 17/05/2024 16:19 «Հայրս ասում է՝ առողջական վիճակը բավարար է, դեղեր է ընդունում». Վագիֆ Խաչատրյանի դուստր 17/05/2024 16:14 Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան 17/05/2024 16:08 Հրազդանում կասեցվել է լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:54 Շիրակում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը 17/05/2024 15:42 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել եմ Տավուշում իշխանության հրահրած սադրանքի հետևանքով կալանավորված 4 քաղաքացիների հետ. Աբրահամյան 17/05/2024 15:31 Վերահաստատվել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն օր առաջ պետք է հեռանա. Շանթ Հարությունյանն ու Բագրատ Սրբազանը հանդիպել են 17/05/2024 15:23 ՀՀ կառավարությունն Արցախի ժողովրդի վերաբերյալ որոշումները կայացնում է առանց ռազմավարության, նպատակն Արցախի էջը մեկընդմիշտ փակելն է. Արտակ Բեգլարյան 17/05/2024 15:12 Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են կամավորության սկզբունքով. ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ ԶՈՒ հեղինակությունը դիտավորյալ վնասելու գործելաոճից 17/05/2024 14:59 Թող անվանական ցանկը հրապարակի, թե ում հետ է ուզում հանդիպել. Գուրգեն Արսենյանը՝ Բագրատ Սրբազանի մասին 17/05/2024 14:51 Հայտնի են դպրոցականների միջև «Սպորտլանդիա» մարզական միջոցառման եզրափակիչ փուլի հաղթողները 17/05/2024 14:39 Եթե Բագրատ Սրբազանն ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի և օրակարգն ասի՝ կմտածեմ. Բաբկեն Թունյան 17/05/2024 14:33 Պետք է արձանագրենք նաև դրական զարգացումները. ապրիլին Հայաստանը և Ադրբեջանը վերջապես մեկնարկել են սահմանազատման աշխատանքները. Միրզոյան 17/05/2024 14:31 Հավատում եմ, որ բոլորն իրենց ամբիցիաները հետ կդնեն, կմիավորվեն ու մեր պետությունը կհանենք այս վիճակից. Դավիթ Ափոյան 17/05/2024 14:26 «Էվրիկա» սուպերմարկետների ցանցի տարբեր մասնաճյուղերում իրականացվում են խուզարկություններ

Տվյալ բաժնի վերջին նյութերը