09/02/2021 17:15
Իշխանությունը ռազմագերիների խնդրով զբաղվում է ընդամենը «галочка»-ի համար. Զոհրաբյան (Տեսանյութ)
Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչու է առ այս պահը Հայաստանում պահպանվում ռազմական դրությունը, ԱԺ ամբիոնից հարց բարձրացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը։
«Ի վերջո, Ադրբեջանն ինչ ուզում անում է, ադրբեջանցի զինվորականները, GPS-ը գրկած, Սյունիքը ոնց ուզում ձևում են։ Հիմա գնացեք Ներքին Խնձորեսկ, տեսեք՝ ոնց ուզում գալիս են։ Ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ ինչու է Հայաստանում պահպանվում ռազմական դրությունը, երբ այս իշխանությունը ռազմագերիների խնդրով զբաղվում է ընդամենը «галочка»-ի համար», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ ընդամենը մեկ օր առաջ ադրբեջանցի զինծառայողները հայ ուխտավորներին թույլ չեն տվել գնալ Դադիվանք։
Մանրամասները՝ տեսանյութում։