Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի
09/02/2021 21:41

Ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի

Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի, «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Գերիները վերադարձել են ռուսական կողմի միջնորդությամբ:

Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: 

Նշենք, որ Բաքվում պահվող հայ գերիների թիվն անհայտ է։