«Հրապարակ». Ինչ նպատակով է այսօր ՌԴ մեկնում Նիկոլ Փաշինյանը
10/02/2021 09:46

«Հրապարակ». Ինչ նպատակով է այսօր ՌԴ մեկնում Նիկոլ Փաշինյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին պատրաստվում է այցելել Ռուսաստան։ Նա մեկնելու է այսօր՝ փետրվարի 10-ին, վերադառնալու է 11-ին։ Թե որն է այցի նպատակը, ինչ հանդիպումներ է ունենալու և ինչ հարցեր է քննարկելու, մեզ չհաջողվեց պարզել։

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը մեր հարցին ի պատասխան, երեկ ասաց․ «Այս պահին ես նման տեղեկություն չունեմ, եթե լինի, մենք կտեղեկացնենք»։

Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի օրն է վերադարձել Մոսկվայից։

Ընդդիմադիր լիդերները պատրաստվում են նոր հանդիպման՝ քննարկելու արտահերթ ընտրություններից հրաժարվելու Փաշինյանի որոշումը»։

«Հրապարակ». Ինչ նպատակով է այսօր ՌԴ մեկնում Նիկոլ Փաշինյանը