10/02/2021 16:43
ՄՈԲ-ի 3-4 տոկոսին վճարում չի կատարվել. Նախարար
ՄՈԲ-ի 3-4 տոկոսին վճարում չի կատարվել, խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նա ներկայացրեց նաև պատճառները.
«Չի վճարվել նրանց, ովքեր չեն ներկայացրել անձնական տվյալներ, նրանց, ովքեր դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել: Խնդրահարույց են նաև այն դեպքերը, երբ կամավոր են մեկնել ու զորամաս չեն գնացել»:
Նախարարի խոսքով՝ մինչև մարտի 1-ը հաշվառման խնդիրները կլուծվեն ու վճարումը կկատարվի: