11/02/2021 16:35
Անհետ կորած զինծառայողների հարազատները, որպես «շնորհակալություն», շոկոլադ, գինի և ծաղիկներ ուղարկեցին Արսեն Թորոսյանին (Տեսանյութ)
Անհետ կորած զինվորների ծնողները շոկոլադ, ծաղիկ և գինի են ուղարկել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանին՝ որպես «շնորհակալություն», որ կառավարությանը հաջողվել է օրերս Ադրբեջանից վերադարձնել հինգ գերի։
Անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ այսօր Արսեն Թորոսյանը զինծառայողների հարազատներին ասել է՝ պետք է շնորհակալ լինեն, որ այդ հինգ գերուն բերել են:
Ի պատասխան՝ նրանք շոկոլադ, գինի և ծաղիկներ ուղարկեցին Թորոսյանին։