15/02/2021 17:07
Երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել. ԱԻՆ-ը հերքում է՝ ուժեղ երկրաշարժ չի սպասվում
Համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում, հայտնում են ԱԻՆ-ից։
ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը:
«Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին:
Նշենք, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում։