18/02/2021 11:22
Մեր աջակիցներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին և ընդդիմության կազմակերպած բողոքի բոլոր միջոցառումներին. Քոչարյանի գրասենյակի ղեկավար
«Բոլոր մեր թիմակիցներին, աջակիցներին և համախոհներին կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին, իսկ հետագայում՝ ընդդիմության կազմակերպած բողոքի բոլոր մյուս միջոցառումներին։
Վստահ ենք, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի պետք է միանա պայքարին՝ հանուն Հայաստանի և Արցախի ապագայի։ Դավաճանների իշխանության շուտափույթ հեռացումն է մեր ազգային վերածննդի առաջին նախապայմանը», - նշված է Վիկտոր Սողոմանյանի տարածած հայտարարության մեջ։