20/02/2021 16:52
Քաբուլում ավտոմեքենաներ են պայթել, կան զոհեր
Առնվազն երկու մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է շաբաթ առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքում երկու ավտոմեքենայի ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, հայտնում է Ariana News-ը՝ հղում անելով ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ առաջին պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով 07:30-ին), մեքենան պայթեցվել է ինքնաշեն սարքի միջոցով: Արդյունքում առնվազն երկու մարդ է վիրավորվել:
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել 15 րոպե անց: Առնվազն երկու մարդ զոհվել է:
Մինչ այժմ շրջանում գործող ոչ մի խմբավորում չի ստանձնել պայթյունների պատասխանատվությունը: