20/02/2021 17:59
Ովքեր մտահոգ են, թող սառը ջուր խմեն. Գագիկ Ծառուկյանը՝ Գևորգ Պետրոսյանի հեռանալու մասին (Տեսանյութ)
ԲՀԿ առաջանորդ Գագիկ Ծառուկյանի համար Գևորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալն անակնկալ չի եղել։
«Իմ համար ոչ մի քայլն անակնկալ չէ, ես ամեն ինչն էլ գիտեմ, ամեն ինչից տեղյակ եմ», - Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդն ընդգծեց՝ «ովքեր մտահոգ են, թող գնան սառը ջուր խմեն»։
Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, թե լքում է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։