20/02/2021 16:32
Երրորդ նախագահի ներկայացրած փաստերն ինձ համար արժանահավատ են. Արթուր Վանեցյան
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցով պայմանավորված՝ հետագայում անպայման պետք է քննություն անցկացվի, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
«Ես չեմ հավատում, որ այս իշխանության օրոք հնարավոր է օբյեկտիվ քննություն անցկացնել, բայց երրորդ նախագահի ներկայացրած փաստերն ինձ համար արժանահավատ են, և իշխանության կողմից որևէ արժանահավատ հերքում մինչ այս պահը չենք ստացել», - նշեց նա: