21/02/2021 14:32
Ֆեյք, անհասկանալի գրառումներ են հայտնվում սոցցանցերում, իբր, ես ադրբեջանական «շպիոն» եմ. Անժելա Էլիբեգովա (Տեսանյութ)
Օրերս ԱԱԾ բերման ենթարկված ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան մինչև այս պահը չի հասկանում՝ ինչ է կատարվել: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ ոչ ոք բացատրություն չի տվել՝ իր անձնական հեռախոսն ու համակարգիչն ինչ կապ ունեն ֆեյք բռնելու հետ.
«Առավել ևս հասկանալի չէր մեզ բերման ենթարկելու պատճառը»:
Ազգային անվտանգության լուրջ սպառնալիքների ֆոնին ԱԱԾ ամբողջ համակարգում ինչ-որ ֆեյքով զբաղվելը Էլիբեգովային հասկանալի չէ:
Նա նկատեց, որ բերման ենթարկված անձինք ակտիվորեն զբաղվում էին տեղեկատվական պատերազմներում Ադրբեջանի դեմ պայքարով:
Ադրբեջանագետի խոսքով՝ հանրության շրջանում եզրակացությունները նշմարվում են՝ իրականում ինչի համար են այդ աշխատանքը պարալիզացնում:
Անժելա Էլիբեգովան նաև տեղեկացրեց.
«Ֆեյք, անհասկանալի գրառումներ են հայտնվում սոցցանցերում, իբր, ես ադրբեջանական «շպիոն» եմ, գործակալ»:
Նա նշեց, որ իրավական ճանապարհով պետք է մինչև վերջ գնալ, պահանջել, որ զրպարտությունների համար ներողութուն խնդրեն: