«Ես դեռ նրան սպասում եմ ու երևի մինչև կյանքիս վերջ էլ սպասեմ». Մատաղիսում զոհված հերոս եղբոր գրպանում հավանած աղջկա՝ իր ձեռքով նկարած նկարն էր

22/02/2021 17:44

«Ես դեռ նրան սպասում եմ ու երևի մինչև կյանքիս վերջ էլ սպասեմ». Մատաղիսում զոհված հերոս եղբոր գրպանում հավանած աղջկա՝ իր ձեռքով նկարած նկարն էր


2001 թվականի մայիսի 29-ին ծնված Ղազար Սուրենի Սրուխանյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիս 10-ին: Մատաղիսի 111 դիրքի ավագ, կրտսեր սերժանտը 1 տարի 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվում է պատերազմը: Օրեր շարունակ անհանգստության ու անորոշության մեջ գտնվող ընտանիքը բաղձալի զանգը ստանում է հոկտեմբերի սկզբին:

«Սեպտեմբերի 27-ին ինքը դիրքերում էր ու միանգամից ներգրավվում է թեժ մարտերում: Ուրախ էր, ծիծաղը շուրթերին, այնպես էր խոսում, կարծես պատերազմի մեջ չէր... Ես գիտեմ, որ թուրքից ամեն ինչ սպասելի է, որ նա դարանակալ ու ոխակալ է, բայց մինչև վերջին օրը հույսս չեմ կորցրել, որ եղբորս բան չի պատահի», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց մերօրյա հերոսի քույրը՝ Էլեն Սարուխանյանը։

Քույր ու եղբայր վերջին անգամ զրուցել են հոկտեմբերի 5-ին. Ղազարն Էլենին էր զանգել՝ ծնունդը շնորհավորելու:

«Մատաղիսից հեռու ենք, մեզ ապահով տեղ են բերել», - քրոջը հանգստացրեց զինվոր եղբայրն ու այս անգամ շուրջ մեկ ժամ խոսեց ու անկեղծացավ:

«Ասեց, որ ամեն օր իրեն լեյտենանտի կոչում են առաջարկելիս եղել, բայց հրաժարվել է: Սերժանիտի կոչումն էլ չէր ուզում, քանի անգամ մերժել էր, բայց հակառակ իր մերժումներին՝ կրտսեր սերժանտ տվեցին... Մինչև հոկտեմբերի 5-ն իրենք թեժ կռիվների մեջ են եղել, հետո հերթափոխ էին իրականացրել, գնացել էին հանգստանալու ու նորից առաջնագիծ բարձրանալու... Երկար ժամանակ էր, որ չէինք խոսել, կարոտել էինք միմյանց: Եղբայրս, որքան էլ ամուր է, միևնույն է՝ իր վրա շատ էր ազդել զինընկերների մահը: Իրենց նահանջ են տված եղել: Պատմում էր, որ չորս կողմը վիրավորներ են եղել, ու տղաները չգիտեին՝ փախչե՞լ, թե՞ մնալ ու վիրավորներին օգնել... Սարսափելի վիճակ է եղել: Ինձ հույս էր տալիս, ասում՝ «ամեն ինչ լավ ա լինելու, պիտի գամ, այլ տարբերակ չկա»... Իրար հետ շատ կապված ենք, իրարից գաղտնիքներ չունենք: Վստահելի ընկեր է իմ համար, ցանկացած հարցով կարող եմ հետը խոսել, ու դրա մասին միայն երկուսով իմանայինք, նույնիսկ ծնողներս չիմանային։ Մեզ ճանաչողներն ասում են, որ մենք քույր ու եղբոր իսկական օրինակ ենք, որ մեր նման կապված, իրար նվիրված շատ քչերն են լինում», - կարոտով հիշեց զրուցակիցս:

Ղազարի մանկության ընկերը «Եղնիկներում» էր ծառայում, պատերազմի օրերին կորցրել էր աչքը: Երբ քույրը տեղեկացրեց ընկերոջ հետ կատարվածը՝ Ղազարը հուզվեց, նեղվեց, բայց վայրկյաններ անց իրեն ու քրոջը մխիթարեց:

«Մարդիկ կան՝ երկու աչքն էլ վրեն է, բայց տեսնել չեն կարող, ողջ չեն, ո՞ւմ է պետք... Չգիտեր, որ իրեն էլ նույն ճակատագիրն է սպասվում», - արտասվելով ասաց Էլենը։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան էլ մայրիկի հետ է խոսել, նրա միջոցով հորն ու քրոջը բարևներ փոխանցել: Այնուհետև, մինչև հոկտեմբերի 12-ն ընտանիքը որդուց տեղեկություն չի ունեցել...

Նկատում եմ՝ զրույցի ամբողջ ընթացքում Էլենը եղբոր մասին «զոհվել» բառը չի օգտագործում: Ավելին՝ ներկայով է պատմում, այնպես, կարծես հենց կողքին նստած հարազատի մասին է խոսում:

«Ամսի 12-ին զանգահարեցին մեզ, սկզբից չասեցին իրականությունը, միայն ասեցին, որ վիրավորներ են բերել, գնանք: Հասկացանք, որ ինչ-որ բան այն չի... Հայրս գնաց հիվանդանոց, բայց ճանապարհին նրան ասել էին, թե ինչ է եղել: Մենք հետո իմացանք, որ հոկտեմբերի 11-ին արդեն նրան Հայաստան բերած են եղել, փաստորեն, դեպքը տեղի է ունեցել 8-12-ն ընկած հատվածում... Այս ընթացքում շատ եմ փորձել փնտրել մարդկանց, որոնք այդ օրերին իր կողքին են եղել: Շտաբի պետի հետ կարողացա խոսել, իմացա, որ այդ դեպքի ժամանակ միասին են եղել», - մանրամասնեց հերոսի քույրը։

Առաջադրանք են կատարել՝ բարձունք պետք է գրավեին: Այդ պահին երեքով են եղել, երկուսը վիրավորվել են, Ղազարն՝ անմահացել... Այնինչ, ժպիտը շուրթերին տղան միշտ լավատես էր ու վստահեցնում էր՝ «կգամ, անպայման կգամ, բայց հիշեք, որ ամեն բան այս կյանքում ժամանակավոր է»:

Ղազար Սարուխանյանը Տավուշից է, սահմանամերձ Կոթիից: Դպրոցն ավարտելուց հետո ծնողների հետ տեղափոխվել էր մայրաքաղաք՝ ուսանող քրոջ մոտ: Հավանաբար այն գիտակցումը, որ շուտով պետք է ծառայության մեկներ ու ուսումը կիսատ կմնար, նրան հետ էր պահում համալսարան ընդունվելու մտքից: Իր համար աշխատանք էր գտել՝ սննդի կետերից մեկում խորոված էր պատրաստում:

Մեկնելուց առաջ նաև պատրաստվել, 10-ից 10 էր ստացել ու վարորդական իրավունք ձեռք բերել: Թեև, որպես զինվորական, մեքենայի ղեկին նստել չէր ուզում:

«Այսպես ես մեկ հոգու համար եմ պատասխանատու՝ միայն իմ, իսկ եթե ղեկին լինեմ, մեքենայում գտնվող բոլոր զինվորների համար պիտի պատասխանատվություն կրեմ», - գիտակցում էր նա:

Հավատում էր ճակատագրին, հենց դրա համար էլ զորակոչվելիս, քրոջ խոսքով, «ուչեբկա» չուզեց քաշել.

«Ճակատիս ինչ գրած է, դա էլ կլինի», - ասաց նա ու միանգամից «ընկավ» Մատաղիս: Ամիսներ անց՝ 2020-ի փետրվարին նրան ուղարկեցին Հոկտեմբերյան՝ սերժանտական դասընթացների: Հարազատները վերջին անգամ նրան հենց այդ ժամանակ են տեսել:

Արդեն իսկ ապագայի հետ կապված ծրագրեր ուներ. զորացրվելուց հետո պատրաստվում էր բացը լրացնել ու ԲՈՒՀ ընդունվել... Վստահ էր՝ պատերազմի մասնակից լինելն առավելություն կդիտվեր ու ընդունելության համար պարապելու վրա ժամանակ չէր կորցնի: Դպրոցում ընդունակ, լավ սովորող աշակերտ է եղել, դասը սերտելու համար նրան ժամեր պետք չէին, բավական էր ուղղակի դասարանում ուսուցչին ուշադիր լսել:

«Ուզում եմ, որ գյուղից վառոդի հոտը վերանա, մանուկներն ապրեն ու մեծանան խաղաղ երկնքի տակ» հայրենասիրական թեմայով շարադրության մեջ ընդգծել էր Ղազարն, ով հանուն այդ խաղաղության էլ իր կյանքը զոհեց:

Գյուղ վերադառնալու ցանկություն չուներ, Երևանում տուն էր ուզում գնել: Էլենն արտասվելով մեջբերում է եղբոր խոսքերը.

««Գամ, կպնենք գործին, մի տուն առնենք: Մինչև տուն չառնենք, քեզ չեմ պսակելու, կույրիկ» (քույրիկի փոխարեն քրոջը հաճախ այդպես էր դիմում՝ կրկնօրինակելով բարեկամներից մեկին - հեղ.): Գյուղը շատ է սիրում, հաստատ գյուղից չէր կտրվի, իր ընկերները, դասընկներները՝ բոլորն այնտեղ են: Ուղղակի այնտեղ աշխատանք չկա, դրա համար էլ նրան քաղաքն է ձգում»:

Մայրն, ով առանց որդու զանգի մեկ օր անգամ չէր դիմանում, հիմա իր մեջ ուժ է գտել ու միակ դստերն է մխիթարում:

Մեծ էր Ղազարի սերը գեղանկարչության հանդեպ: Ծառայության ընթացքում հաճախ է մատիտը ձեռքը վերցրել. նկարում էր միայն ամենասիրելիներին՝ հարազատ գյուղը, սիրած աղջկան... Երբ նրա մարմինը գտան, գրպանում սիրելիի՝ իր ձեռքով նկարած նկարն էր՝ խնամքով պահված զինվորական գրքույկի մեջ:

«Հավանած աղջիկ ուներ, բայց նրան դեռ չէր ասել իր զգացմունքների մասին: Մտածում էր՝ վերադարձից հետո կասի: Երբ իր իրերը մեզ տվեցին, զինվորական գրքույկի մեջ այդ աղջկա նկարն էր դրված՝ գլխարկով, կանաչ աչքերով, ուսերին թափված մազերով: Այդ նեղ օրերին այնքա՜ն խնամքով է այդ նկարը պահել, որ հանկարծ չճմրթվի, չկեղտոտվի, չպատռվի», - արտասվելով պատմում է Էլենը։

Աղջիկն իրենց գյուղից է: Հերոսը մտածում էր՝ երբ վերադառնա, զգացմունքը կխոստովանի, նրան էլ գյուղից քաղաք կտեղափոխի, կսովորեն, կաշխատեն ու ընտանիք կկազմեն: Քույրը վստահ է՝ բարի ու նվիրված զավակը, ընկերն ու եղբայրը նույնքան նվիրված և հոգատար ամուսին ու հայր կլիներ, դա նրա բնույթն էր:

Ղազար Սարուխանյանը հուղարկավորվել է հարազատ Կոթիում՝ Սարուխանյանների ընտանեկան գերեզմանատանը, պապիկի կողքին:

«Ես Աստծուն շատ եմ հավատում, ու նույնիսկ հիմա ինձ թվում է, թե եղբորս մասին չեմ խոսում, այս ամենն ինձ հետ չի կատարվում: Ես դեռ նրան սպասում եմ ու երևի մինչև կյանքիս վերջ էլ սպասեմ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց միակ եղբորը կորցրած քույրը։

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 09:54 Չորս անկլավների հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը․ Պատգամավոր. Լուսանկարներ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են Այսօր, 09:34 «Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար Այսօր, 09:32 «Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով Այսօր, 09:30 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը նախկինների ժամանակ էր Այսօր, 09:27 «Հրապարակ». Ջահերով երթն այս տարի զիջում էր նախորդ տարիներին Այսօր, 09:25 «Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ Այսօր, 09:24 «Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը Այսօր, 09:22 «Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը Այսօր, 09:20 «Փաստ». Արևմո՞ւտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տվել պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին և հաղթել դատարանում Այսօր, 09:15 «Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին 24/04/2024 23:44 Նժդեհը ականավոր գործիչ է, կանխել է Սյունիքի մարզի անջատումն ու պաշտպանել հայ ժողովրդին Ցեղասպանությունից հետո. Եղիշե Կիրակոսյանի ամբողջական ելույթը Արդարադատության միջազգային դատարանում (Տեսանյութ) 24/04/2024 22:40 Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Իրավապաշտպան 24/04/2024 22:30 Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ Ալիևը դուխ կանե՞ր՝ ասեր՝ Հայաստանը պիտի Սահմանադրությունը փոխի, Անկախության հռչակագիրը փոխի, «Զանգեզուրի միջանցքը» տա, Արարատ լեռից էլ հրաժարվի 24/04/2024 22:21 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Սուրեն Սարգսյանն ու Վարուժան Գեղամյանն են 24/04/2024 22:11 Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել 24/04/2024 21:56 2018-ին մեր ժողովուրդն ընտրություն է կատարել՝ երկրի կործանման ուղղությամբ․ Մովսես Հակոբյան 24/04/2024 21:37 Տավուշում տեղի ունեցողից արցախցիների մոտ դեժավյու է․ Մետաքսե Հակոբյան 24/04/2024 21:21 Անահիտ Մանասյանն էլ հարցազրույց տվեց բրիտանական լրատվամիջոցներին 24/04/2024 21:03 «Քայլ արա, մերժիր Սերժին» լոզունգով ոգևորված ամբոխի բոլոր ներկայացուցիչները կամա, թե ակամա՝ դարձան այս պետության գերեզմանափորը 24/04/2024 20:48 Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին «Բևեռի» ցուցարարներին 24/04/2024 20:31 ՀՀ Երկրորդ նախագահը տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը (Տեսանյութ) 24/04/2024 20:18 Համերաշխություն ենք հայտնում հայկական ազգային-պետական շահերի պահպանման համար մեր հայրենակիցների պայքարին․ «Ջենեսիս Արմենիա» 24/04/2024 20:04 Այն ժամանակ, երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը աստիճանաբար հրաժարվում է Հայոց ցեղասպանությունից, Թուրքիան ոչ միայն շարունակում է հերքել իր հանցագործությունը, այլև պնդել, թե «հայերն են կոտորել թուրքերին» 24/04/2024 19:50 Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է, ցեղասպանի իրավահաջորդների կողմից դրա ժխտումը` առնվազն հանցակցություն․ Վիգեն Սարգսյան 24/04/2024 19:39 «Նա մտքում նպատակ ունի՝ վարկաբեկել Ցեղասպանության հիշողությունը, ինչն էլ փորձում էր խորամանկ ձևով արտահայտել»․ Հարութ Սասունյանը՝ Նիկոլ Փաշինյանի «ուղերձի» մասին 24/04/2024 19:24 «Հրաժարվել պահանջատիրությունից, նշանակում է հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». ԲՀԿ անդամները Ծիծեռնակաբերդում էին՝ հարգելու Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակը 24/04/2024 19:09 Ռուբեն Վարդանյանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքում հնարավոր են դրական զարգացումներ․ Իրավապաշտպան 24/04/2024 18:55 Վիրահայերը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացրել 24/04/2024 18:40 Հրդեհ Կամո գյուղում 24/04/2024 18:30 Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի 24/04/2024 18:19 Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր Տաճարում պատարագ է մատուցվել, կատարվել է Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների փառաբանության կարգ 24/04/2024 18:04 Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը (Լուսանկարներ) 24/04/2024 17:52 «Երկու տարբերակ կա` կամ թշնամուն հեռու ես պահում քո սահմանից, կամ թշնամուն ստիպված դիմավորում ես քո տան բակում»․ Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյան 24/04/2024 17:41 Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (Լուսանկարներ) 24/04/2024 17:29 Երբ մենք գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ինչ ունենք անելու, որ պիտի անենք․ Գերաշնորհ Տ․ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյան 24/04/2024 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը 24/04/2024 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին 24/04/2024 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան 24/04/2024 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ 24/04/2024 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը 24/04/2024 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը 24/04/2024 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան (Տեսանյութ) 24/04/2024 16:29 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան 24/04/2024 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին 24/04/2024 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը 24/04/2024 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 24/04/2024 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով 24/04/2024 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 24/04/2024 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ 24/04/2024 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում 24/04/2024 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին 24/04/2024 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 24/04/2024 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան 24/04/2024 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ 24/04/2024 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն 24/04/2024 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 24/04/2024 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան 24/04/2024 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) 24/04/2024 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան 24/04/2024 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ 24/04/2024 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին 24/04/2024 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից 24/04/2024 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան 24/04/2024 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան 24/04/2024 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան 24/04/2024 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ 24/04/2024 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին 24/04/2024 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին 24/04/2024 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ 24/04/2024 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) 24/04/2024 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 24/04/2024 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան 24/04/2024 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան 24/04/2024 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին 24/04/2024 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը 24/04/2024 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար 24/04/2024 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) 24/04/2024 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից 24/04/2024 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի 24/04/2024 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան 24/04/2024 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին 24/04/2024 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ 24/04/2024 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում 24/04/2024 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 24/04/2024 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն 24/04/2024 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան 24/04/2024 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը 24/04/2024 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ 24/04/2024 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր 24/04/2024 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին 24/04/2024 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ 24/04/2024 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) 24/04/2024 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ 24/04/2024 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան 24/04/2024 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան 24/04/2024 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան