22/02/2021 10:00
Մեքսիկայում ռազմական օդանավի կործանման հետևանքով 7 մարդ է զոհվել
Մեքսիկայի Վերակրուս նահանգում ռազմական օդանավ է ընկել, ինչի հետևանքով զոհվել է յոթ մարդ, հայտնում են Քաղաքացիական պաշտպանության պետական դեպարտամենտն ու Universal թերթը:
«Հաղորդվում է Էմիլիանո Սապատայի շրջանում օդանավի կործանման մասին», - ասվում է նախարարության հայտարարության մեջ և նշվում, որ ներկայումս մասնագետներն աշխատում են տեղում:
Ըստ Universal թերթի աղբյուրների՝ խոսքը մեքսիկական ռազմաօդային ուժերի Learjet-ի մասին է, որը դուրս է եկել թռիչքուղուց և հրդեհվել: Յոթ մարդ զոհվել է: