22/02/2021 18:54
Չինաստանն ԱՄՆ-ին հրավիրում է վերականգնել երկխոսությունը
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները լուրջ դժվարությունների են հանդիպում Վաշինգտոնի նախորդ վարչակազմի գործողությունների պատճառով, բայց Պեկինը պատրաստ է աշխատել երկխոսությունը վերականգնելու ուղղությամբ:
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունները բախվել են դրանց հաստատման օրվանից ամենաբարդ իրավիճակին: Չինացի նախարարը նշել է, որ դրա հիմնական պատճառն այն է, որ ԱՄՆ նախկին վարչակազմը սխալ է գնահատել և խեղաթյուրել Չինաստանի զարգացման միտումներն ու քաղաքականությունը, և դրա պատրվակով ԱՄՆ-ն ձեռնարկել է տարբեր գործողություններ՝ ՉԺՀ-ին զսպելու և ճնշելու համար:
Միևնույն ժամանակ, Չինաստանը չի խառնվել Միացյալ Նահանգների ներքին գործերին: Վան Ին նշել է, որ Պեկինը չի ցանկանում մարտահրավեր նետել ու սադրել Վաշինգտոնին: