«Ես դեռ նրան սպասում եմ ու երևի մինչև կյանքիս վերջ էլ սպասեմ». Մատաղիսում զոհված հերոս եղբոր գրպանում հավանած աղջկա՝ իր ձեռքով նկարած նկարն էր

22/02/2021 17:44

«Ես դեռ նրան սպասում եմ ու երևի մինչև կյանքիս վերջ էլ սպասեմ». Մատաղիսում զոհված հերոս եղբոր գրպանում հավանած աղջկա՝ իր ձեռքով նկարած նկարն էր


2001 թվականի մայիսի 29-ին ծնված Ղազար Սուրենի Սրուխանյանը բանակ է զորակոչվել 2019 թվականի հուլիս 10-ին: Մատաղիսի 111 դիրքի ավագ, կրտսեր սերժանտը 1 տարի 2 ամսվա ծառայող էր, երբ սկսվում է պատերազմը: Օրեր շարունակ անհանգստության ու անորոշության մեջ գտնվող ընտանիքը բաղձալի զանգը ստանում է հոկտեմբերի սկզբին:

«Սեպտեմբերի 27-ին ինքը դիրքերում էր ու միանգամից ներգրավվում է թեժ մարտերում: Ուրախ էր, ծիծաղը շուրթերին, այնպես էր խոսում, կարծես պատերազմի մեջ չէր... Ես գիտեմ, որ թուրքից ամեն ինչ սպասելի է, որ նա դարանակալ ու ոխակալ է, բայց մինչև վերջին օրը հույսս չեմ կորցրել, որ եղբորս բան չի պատահի», - Aysor.am-ի հետ զրույցում պատմեց մերօրյա հերոսի քույրը՝ Էլեն Սարուխանյանը։

Քույր ու եղբայր վերջին անգամ զրուցել են հոկտեմբերի 5-ին. Ղազարն Էլենին էր զանգել՝ ծնունդը շնորհավորելու:

«Մատաղիսից հեռու ենք, մեզ ապահով տեղ են բերել», - քրոջը հանգստացրեց զինվոր եղբայրն ու այս անգամ շուրջ մեկ ժամ խոսեց ու անկեղծացավ:

«Ասեց, որ ամեն օր իրեն լեյտենանտի կոչում են առաջարկելիս եղել, բայց հրաժարվել է: Սերժանիտի կոչումն էլ չէր ուզում, քանի անգամ մերժել էր, բայց հակառակ իր մերժումներին՝ կրտսեր սերժանտ տվեցին... Մինչև հոկտեմբերի 5-ն իրենք թեժ կռիվների մեջ են եղել, հետո հերթափոխ էին իրականացրել, գնացել էին հանգստանալու ու նորից առաջնագիծ բարձրանալու... Երկար ժամանակ էր, որ չէինք խոսել, կարոտել էինք միմյանց: Եղբայրս, որքան էլ ամուր է, միևնույն է՝ իր վրա շատ էր ազդել զինընկերների մահը: Իրենց նահանջ են տված եղել: Պատմում էր, որ չորս կողմը վիրավորներ են եղել, ու տղաները չգիտեին՝ փախչե՞լ, թե՞ մնալ ու վիրավորներին օգնել... Սարսափելի վիճակ է եղել: Ինձ հույս էր տալիս, ասում՝ «ամեն ինչ լավ ա լինելու, պիտի գամ, այլ տարբերակ չկա»... Իրար հետ շատ կապված ենք, իրարից գաղտնիքներ չունենք: Վստահելի ընկեր է իմ համար, ցանկացած հարցով կարող եմ հետը խոսել, ու դրա մասին միայն երկուսով իմանայինք, նույնիսկ ծնողներս չիմանային։ Մեզ ճանաչողներն ասում են, որ մենք քույր ու եղբոր իսկական օրինակ ենք, որ մեր նման կապված, իրար նվիրված շատ քչերն են լինում», - կարոտով հիշեց զրուցակիցս:

Ղազարի մանկության ընկերը «Եղնիկներում» էր ծառայում, պատերազմի օրերին կորցրել էր աչքը: Երբ քույրը տեղեկացրեց ընկերոջ հետ կատարվածը՝ Ղազարը հուզվեց, նեղվեց, բայց վայրկյաններ անց իրեն ու քրոջը մխիթարեց:

«Մարդիկ կան՝ երկու աչքն էլ վրեն է, բայց տեսնել չեն կարող, ողջ չեն, ո՞ւմ է պետք... Չգիտեր, որ իրեն էլ նույն ճակատագիրն է սպասվում», - արտասվելով ասաց Էլենը։

Հոկտեմբերի 8-ի առավոտյան էլ մայրիկի հետ է խոսել, նրա միջոցով հորն ու քրոջը բարևներ փոխանցել: Այնուհետև, մինչև հոկտեմբերի 12-ն ընտանիքը որդուց տեղեկություն չի ունեցել...

Նկատում եմ՝ զրույցի ամբողջ ընթացքում Էլենը եղբոր մասին «զոհվել» բառը չի օգտագործում: Ավելին՝ ներկայով է պատմում, այնպես, կարծես հենց կողքին նստած հարազատի մասին է խոսում:

«Ամսի 12-ին զանգահարեցին մեզ, սկզբից չասեցին իրականությունը, միայն ասեցին, որ վիրավորներ են բերել, գնանք: Հասկացանք, որ ինչ-որ բան այն չի... Հայրս գնաց հիվանդանոց, բայց ճանապարհին նրան ասել էին, թե ինչ է եղել: Մենք հետո իմացանք, որ հոկտեմբերի 11-ին արդեն նրան Հայաստան բերած են եղել, փաստորեն, դեպքը տեղի է ունեցել 8-12-ն ընկած հատվածում... Այս ընթացքում շատ եմ փորձել փնտրել մարդկանց, որոնք այդ օրերին իր կողքին են եղել: Շտաբի պետի հետ կարողացա խոսել, իմացա, որ այդ դեպքի ժամանակ միասին են եղել», - մանրամասնեց հերոսի քույրը։

Առաջադրանք են կատարել՝ բարձունք պետք է գրավեին: Այդ պահին երեքով են եղել, երկուսը վիրավորվել են, Ղազարն՝ անմահացել... Այնինչ, ժպիտը շուրթերին տղան միշտ լավատես էր ու վստահեցնում էր՝ «կգամ, անպայման կգամ, բայց հիշեք, որ ամեն բան այս կյանքում ժամանակավոր է»:

Ղազար Սարուխանյանը Տավուշից է, սահմանամերձ Կոթիից: Դպրոցն ավարտելուց հետո ծնողների հետ տեղափոխվել էր մայրաքաղաք՝ ուսանող քրոջ մոտ: Հավանաբար այն գիտակցումը, որ շուտով պետք է ծառայության մեկներ ու ուսումը կիսատ կմնար, նրան հետ էր պահում համալսարան ընդունվելու մտքից: Իր համար աշխատանք էր գտել՝ սննդի կետերից մեկում խորոված էր պատրաստում:

Մեկնելուց առաջ նաև պատրաստվել, 10-ից 10 էր ստացել ու վարորդական իրավունք ձեռք բերել: Թեև, որպես զինվորական, մեքենայի ղեկին նստել չէր ուզում:

«Այսպես ես մեկ հոգու համար եմ պատասխանատու՝ միայն իմ, իսկ եթե ղեկին լինեմ, մեքենայում գտնվող բոլոր զինվորների համար պիտի պատասխանատվություն կրեմ», - գիտակցում էր նա:

Հավատում էր ճակատագրին, հենց դրա համար էլ զորակոչվելիս, քրոջ խոսքով, «ուչեբկա» չուզեց քաշել.

«Ճակատիս ինչ գրած է, դա էլ կլինի», - ասաց նա ու միանգամից «ընկավ» Մատաղիս: Ամիսներ անց՝ 2020-ի փետրվարին նրան ուղարկեցին Հոկտեմբերյան՝ սերժանտական դասընթացների: Հարազատները վերջին անգամ նրան հենց այդ ժամանակ են տեսել:

Արդեն իսկ ապագայի հետ կապված ծրագրեր ուներ. զորացրվելուց հետո պատրաստվում էր բացը լրացնել ու ԲՈՒՀ ընդունվել... Վստահ էր՝ պատերազմի մասնակից լինելն առավելություն կդիտվեր ու ընդունելության համար պարապելու վրա ժամանակ չէր կորցնի: Դպրոցում ընդունակ, լավ սովորող աշակերտ է եղել, դասը սերտելու համար նրան ժամեր պետք չէին, բավական էր ուղղակի դասարանում ուսուցչին ուշադիր լսել:

«Ուզում եմ, որ գյուղից վառոդի հոտը վերանա, մանուկներն ապրեն ու մեծանան խաղաղ երկնքի տակ» հայրենասիրական թեմայով շարադրության մեջ ընդգծել էր Ղազարն, ով հանուն այդ խաղաղության էլ իր կյանքը զոհեց:

Գյուղ վերադառնալու ցանկություն չուներ, Երևանում տուն էր ուզում գնել: Էլենն արտասվելով մեջբերում է եղբոր խոսքերը.

««Գամ, կպնենք գործին, մի տուն առնենք: Մինչև տուն չառնենք, քեզ չեմ պսակելու, կույրիկ» (քույրիկի փոխարեն քրոջը հաճախ այդպես էր դիմում՝ կրկնօրինակելով բարեկամներից մեկին - հեղ.): Գյուղը շատ է սիրում, հաստատ գյուղից չէր կտրվի, իր ընկերները, դասընկներները՝ բոլորն այնտեղ են: Ուղղակի այնտեղ աշխատանք չկա, դրա համար էլ նրան քաղաքն է ձգում»:

Մայրն, ով առանց որդու զանգի մեկ օր անգամ չէր դիմանում, հիմա իր մեջ ուժ է գտել ու միակ դստերն է մխիթարում:

Մեծ էր Ղազարի սերը գեղանկարչության հանդեպ: Ծառայության ընթացքում հաճախ է մատիտը ձեռքը վերցրել. նկարում էր միայն ամենասիրելիներին՝ հարազատ գյուղը, սիրած աղջկան... Երբ նրա մարմինը գտան, գրպանում սիրելիի՝ իր ձեռքով նկարած նկարն էր՝ խնամքով պահված զինվորական գրքույկի մեջ:

«Հավանած աղջիկ ուներ, բայց նրան դեռ չէր ասել իր զգացմունքների մասին: Մտածում էր՝ վերադարձից հետո կասի: Երբ իր իրերը մեզ տվեցին, զինվորական գրքույկի մեջ այդ աղջկա նկարն էր դրված՝ գլխարկով, կանաչ աչքերով, ուսերին թափված մազերով: Այդ նեղ օրերին այնքա՜ն խնամքով է այդ նկարը պահել, որ հանկարծ չճմրթվի, չկեղտոտվի, չպատռվի», - արտասվելով պատմում է Էլենը։

Աղջիկն իրենց գյուղից է: Հերոսը մտածում էր՝ երբ վերադառնա, զգացմունքը կխոստովանի, նրան էլ գյուղից քաղաք կտեղափոխի, կսովորեն, կաշխատեն ու ընտանիք կկազմեն: Քույրը վստահ է՝ բարի ու նվիրված զավակը, ընկերն ու եղբայրը նույնքան նվիրված և հոգատար ամուսին ու հայր կլիներ, դա նրա բնույթն էր:

Ղազար Սարուխանյանը հուղարկավորվել է հարազատ Կոթիում՝ Սարուխանյանների ընտանեկան գերեզմանատանը, պապիկի կողքին:

«Ես Աստծուն շատ եմ հավատում, ու նույնիսկ հիմա ինձ թվում է, թե եղբորս մասին չեմ խոսում, այս ամենն ինձ հետ չի կատարվում: Ես դեռ նրան սպասում եմ ու երևի մինչև կյանքիս վերջ էլ սպասեմ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց միակ եղբորը կորցրած քույրը։

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:44 Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս-Այրումից հասել են մինչև գետը, բնակիչներն անհանգիստ են․ Ոսկեպարի համայնքապետ Այսօր, 14:30 Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Այսօր, 14:23 Իմ դեմ արշավ է իրականացվել «արևմտամետի» անվան տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի գործակալական ցանցի կողմից. Մարուքյան Այսօր, 14:12 Երբ իմ առողջական վիճակն ավելի վատանա, նրանք գալու են. Ֆրանսահայ լրագրողը շարունակում է հացադուլը Այսօր, 14:07 Քրեակատարողական հիմնարկների ծառայողները մասնակցել են համապետական ծառատունկին Այսօր, 14:01 Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Այսօր, 13:52 «Civic»-ի լրագրողը Բագրատ Սրբազանի մասին ստահոդ լուրեր է տարածում. հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Այսօր, 13:40 Թուրքիան ևս «խաղաղության» է պատրաստվում՝ դպրոցական ծրագրերում ներառելով ծավալապաշտական ծրագրերից մեկը. Թյուրքագետ Այսօր, 13:35 Հանուն Հայաստանի ու Տավուշի․ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ԲՈւՀ-երում (Տեսանյութ) Այսօր, 13:24 Պարն այն պարզ ճանապարհն է, որով մենք մեզ ճանաչելի և ընկալելի ենք դարձնում աշխարհին. Անդրեասյանի ուղերձը՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ Այսօր, 13:22 Կյանքից անժամանակ հեռացել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը Այսօր, 13:19 Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործը վերաբացված է Այսօր, 13:17 Մարտի 1-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու․ Աննա Վարդապետյան Այսօր, 13:11 Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց. «ՀայաՔվե» Այսօր, 13:09 Կիրանց են ժամանել Արագածոտնի թեմի և Մասյացոտնի թեմի առաջնորդները (Տեսանյութ) Այսօր, 13:07 Գլխավոր դատախազն իմ մի շատ կոնկրետ հարցի տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան. Արսեն Թորոսյան Այսօր, 13:02 Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը Այսօր, 12:58 Սահմանին ոչ թե ադրբեջանցի սահմանապահն է կանգնելու, այլ նրա հագուստով ադրբեջանական բանակը. Գառնիկ Դանիելյան Այսօր, 12:51 Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան Այսօր, 12:44 Կենդանաբանական այգին կներկայանա նոր բրենդի ներքո Այսօր, 12:39 Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Այսօր, 12:28 Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ շինարարություն իրականացնող 164 օբյեկտից 33-ն են պատշաճ ապահովված եղել փոշեկլանիչ ցանցերով Այսօր, 12:22 Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրը` մայիսի 1-ին, այցելուների համար կգործի անվճար ավտոբուս Այսօր, 12:19 Որևէ իշխանություն չի կարող առանց ժողովրդի կամքը հաշվի առնելու թշնամուն նվիրել ՀՀ տարածքները․ ՀՅԴ ՀԵՄ Այսօր, 12:15 Ապրիլի 29-ի դրությամբ հաստատվել է կարմրուկով վարակման 362 դեպք Այսօր, 12:07 Երևան-Մեղրի ճանապարհին ողբերգական ավտովթարի 5 զոհերը ԻԻՀ քաղաքացիներ էին Այսօր, 12:05 Դուք Ղևոնդ Երեցի ոգով նոր Ավարայր եք մղում հայրենիքի և հավատքի պահպանման համար. Սեպուհ Սրբազանը՝ Բագրատ Սրբազանին Այսօր, 12:02 Վանաձորում ապրիլի 30-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Այսօր, 11:59 Կիրանցի դպրոցում դասադուլը շարունակվում է Այսօր, 11:56 Կալանքների կտրուկ աճը պատահմամբ, թե դիտմամբ համընկել է ձեր պաշտոնավարման ժամկետի հետ. Արսեն Թորոսյանն՝ Աննա Վարդապետյանին (Տեսանյութ) Այսօր, 11:51 Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում Այսօր, 11:44 «Մի մատով երկու աչքդ կհանեմ». Երևանի թիվ 140 դպրոցի դասղեկը վիրավորել է երեխային, հաճախակի հարվածում է աշակերտներին. Ահազանգ Այսօր, 11:34 Երկրաշարժ՝ Թուրքիայի հարավ-արևմուտքում Այսօր, 11:32 «Միացիր կամ հանձնիր». Երևանում փակվել է նաև Մյասնիկյան պողոտան․ Լուսանկարներ Այսօր, 11:30 «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են. սպասվում է ելույթի առաջին բեմական փորձը Այսօր, 11:27 Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոցը կկառուցվի Ծիծեռնակաբերդի խճուղու 2/2 հասցեում Այսօր, 11:24 Մարշալ Բաբաջանյանը համաշխարհային մասշտաբների ռազմական գործիչ է, աշխարհի թիվ մեկ զրահատանկային զորքերի հրամանատարն էր, ԽՍՀՄ-ի՝ գերտերության գլխավոր տանկիստը. «Մեր պատմությունը» նախագիծ (Տեսանյութ) Այսօր, 11:18 Մեր եկեղեցին բավականին պրոբլեմատիկ կառույց է. Վիլեն Գաբրիելյան Այսօր, 11:10 Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին դավաճան անվանելու համար, ԱԺԲ շարժման մեկ անդամի տանում են կալանքի, մյուսներն ազատ են արձակվել Այսօր, 11:06 Դատախազությունը պահանջում է, որ Գագիկ Ծառուկյանից բռնագանձվի 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց Այսօր, 11:00 Վահագն Մախսուդյանի գործով իրավունքի և օրենքի նման ժխտողականություն վաղուց չէի տեսել. Փաստաբան Այսօր, 10:57 Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 միավոր անշարժ գույք Այսօր, 10:53 ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Հայաստանի ապագայի վերաբերյալ Փաշինյանի տեսլականին. Բլինկեն Այսօր, 10:45 Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան Այսօր, 10:39 25 միավոր անշարժ գույք, 4 միլիոն դոլարի ավանդ արժեթուղթ. Դատախազը ներկայացրեց, թե ինչ են պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից Այսօր, 10:33 Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը Լիլիթ Մակունցն անդրադարձել է Հայաստանի ներկա մարտահրավերներին Այսօր, 10:29 «Թողեք, թող հանձնի», «Հանձնենք, հանգիստ ապրենք». Երևանում հայտնված պաստառներով կոչ են անում՝ ակցիաներ անել սրտի ուզած ձևով Այսօր, 10:24 Նոյեմբերյանի Հաղթանակ բնակավայրում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են. ՔԿ Այսօր, 10:20 Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո Այսօր, 10:09 Փակ է Արմավիր-Գյումրի միջպետական ճանապարհը Այսօր, 09:55 Իշխանությունը «սահմանային ճշգրտումներին» զուգահեռ, ԶՈւ բրիգադները սահմանապահներով փոխարինելու գործընթացի մեջ է․ Աբրահամյան Այսօր, 09:49 Լույս չի լինի Այսօր, 09:43 Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունն ավարտեց 2 արծաթե ու 5 բրոնզե մեդալով 28/04/2024 21:37 Ինձ կալանավորում են հորս լռեցնելու համար, բայց դուխներդ չգցեք, շարունակեք մեր արդար պայքարը. Վահագն Մախսուդյան 28/04/2024 19:57 Բլինքենի հետ հեռախոսազրույցում Փաշինյանը դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ 28/04/2024 19:53 Տեղեկություններ ենք ստացել, որ ադրբեջանցիները Ոսկեպարի հատվածում առաջխաղացում են ունեցել. Գառնիկ Դանիելյան 28/04/2024 18:34 Փաշինյանը կնոջ հետ ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին 28/04/2024 17:48 «Որդիների կանչ» ՀԿ–ն միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը 28/04/2024 17:41 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը և ևս 2 տավուշցի կալանավորեցին 28/04/2024 16:20 Արարատ Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները 28/04/2024 16:16 Սյունիքում իրանցի զբոսաշրջիներ տեղափոխող ավտոբուսի վթարի հանգամանքները պարզվում են. վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել 28/04/2024 15:53 Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կան տուժածներ 28/04/2024 14:34 Մեկնարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար 28/04/2024 13:49 Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը. Տեսանյութ 28/04/2024 13:37 Եթե չկանգնեցնենք այսօրվա միակողմանի հանձնումները, մեր ձեռքերով իրականություն կդարձնենք այս քարտեզը. Թյուրքագետը քարտեզ է հրապարակել 28/04/2024 13:06 Գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն՝ Վահագն Մախսուդյանին, մեղադրանք է առաջադրվել. Փաստաբան 28/04/2024 11:57 Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը 28/04/2024 11:23 Իրանի գլխավոր հյուպատոսը և Սյունիքի մարզպետը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներին 28/04/2024 11:16 Հայ Եկեղեցին նշում է Սուրբ Խաչի երևման տոնը 28/04/2024 10:24 Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Արմենիա 28/04/2024 09:51 Սյունիքում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելացել է. կա 5 զոհ, 9 վիրավոր 28/04/2024 09:41 Գիշերը քաղաքացիները փակել են Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին 28/04/2024 09:24 Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն. Գագիկ Սուրենյան 27/04/2024 22:51 Իմ լիակատար սատարումն եմ հայտնում հայրենազրկման դեմ պայքարող տավուշցիներին․ Ժամանակն է, որ ժողովուրդը սահմանազատի Նիկոլին և սահմանագծի նրա տեղը պատմության մեջ․ Արմեն Աշոտյան 27/04/2024 22:38 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Լիլիթ Թումանյանը և Մհեր Մկրտչյանն են 27/04/2024 22:25 Դավաճանական ռեժիմի պարագլուխն այս նոր ձևավորվող ցասման ալիքի արդյունքում պետք է դուրս վռնդվի իշխանությունից և իր արժանի տեղը զբաղեցնի «Երևան» ՔԿՀ-ում՝ որպես պետական դավաճան․ Նարեկ Սամսոնյան 27/04/2024 22:09 Զգուշացում՝ այսպես շարունակվելու դեպքում սահմանային սյուներ կտեղադրվեն նաև Երևանում (Լուսանկարներ) 27/04/2024 21:57 «Սրբազանն ասաց ամեն ինչ»․ Երգիչ Արման Հովհաննիսյան 27/04/2024 21:48 Սյունիքում ավտոբուսը ձորն ընկնելու հետևանքով զոհերը 4-ն են․ ՆԳՆ ՓԾ նոր տվյալներ է հայտնել 27/04/2024 21:31 Հայ ժողովրդի արդար սպասումն է՝ համապատասխան գնահատական նոր ցեղասպանությանը՝ Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթմանը, էթնիկ զտումներին․ Վեհափառ Հայրապետը՝ բրազիլական ԶԼՄ-ներին 27/04/2024 21:05 Թե´ Արևմուտքից, թե´ Ռուսաստանից հնչող արգումենտն է՝ երկրի ղեկավարը Նիկոլն է, մեզնից ի՞նչ եք ուզում․ Ազնիվ չէ, Նիկոլի վարչապետության մեջ երկու բևեռներն էլ մատնահետքեր են թողել 27/04/2024 20:52 Հայոց Հայրապետն ու Դիվանագետների համահայկական խորհրդի անդամները հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հարցն են քննարկել 27/04/2024 20:36 Հանուն Տավուշի պայքարին է միացել ռեժիսոր Դավիթ Սահակյանցը 27/04/2024 20:17 «Դավաճանը հայրենիք է հանձնում»․ Տավուշի համար բողոքի ձայն բարձրացրած երիտասարդներն Օպերայում ընթացող միջոցառման ժամանակ բեմ բարձրացան՝ պաստառներով (Տեսանյութ) 27/04/2024 20:00 «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից»․ ՄԻՊ գրասենյակը՝ Տավուշում ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների գործողությունների մասին 27/04/2024 19:46 «Դեռ ժամանակ ունեք հրաժարվելու քաղաքական մեծամասնության մահակը լինելու անպատիվ դերից»․ Աբրահամյանն՝ ի պատասխան ոստիկանության՝ քիչ առաջվա հայտարարության 27/04/2024 19:28 Հիշու՞մ եք՝ Թանկյանը «հեղափոխությանը» նվիրված ֆիլմ էր պատրաստել, որն այդպես էլ հասարակությունը չդիտեց․ Այ, հիմա ցուցադրելու ճիշտ ժամանակն է, հիշողության թարմացումը կարևոր էներգիա կտա․ Աշոտյան 27/04/2024 19:17 Եկեղեցու շնորհիվ է, որ այսօր մենք հայ ենք՝ մնացել ենք հայ․ Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ) 27/04/2024 19:09 Իրանական ավտոբուսը Սյունիքում ընկել է ձորը, զոհեր ու վիրավորներ կան 27/04/2024 18:59 «Չէր կարող կատարվել առանց քաղաքական իշխանության հանձնարարության կամ համաձայնության»․ ՀԺՄ-ն դատապարտում է NewDay.am-ի ներկայացուցիչների նկատմամբ ուժայինների բռնությունը 27/04/2024 18:43 Եկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին․ Արմեն Աշոտյան 27/04/2024 18:24 Միրզոյանը Կատար է մեկնում 27/04/2024 18:09 ՆԳՆ-ից պնդում են․ «Ոստիկանությունը օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր, իրավաչափ գործիքակազմի օգտագործմամբ է խնդիրներ լուծում» 27/04/2024 17:57 Դիմակավորված անձինք Իջևանի ճանապարհին ուժով գետնին տապալեցին ու տարան տարածքում լուսաբանում իրականացնող լրատվամիջոցի օպերատորին (Տեսանյութ) 27/04/2024 17:44 Պայքարը խաղաղ բնույթ է կրում և անպայման խաղաղ կերպով էլ՝ օրենքի շրջանակներում հասնելու է իր նպատակին․ Պետրոսյան 27/04/2024 17:31 «Հայկական նախագիծն» իր աջակցությունն է հայտնում սեփական հովվության իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող Հայոց եկեղեցուն 27/04/2024 17:18 Մեկ անձի «շնորհիվ» մեր տղաների արյամբ ազատագրված Արցախը անցավ Ադրբեջանին, և նույնը շարունակվում է Տավուշում․ Պետք է համախմբվել․ Արցախի թեմի առաջնորդ 27/04/2024 16:56 «Դուք լռում եք ու հաշտվում՝ տեսնելով խոշտանգվող Հայրենիքը, անարգվող Հայոց Դրոշը»․ Գալստյանը դիմել է «Երկրապահներին» 27/04/2024 16:35 «Պատերազմ անցած տղերքը, ազատամարտիկները մեր կողքին են, ժամը եկել է, ոտքի՛ կանգնեք»․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 27/04/2024 16:16 Մենք՝ հայերս, երբեք չենք մոռանա հայ ժողովրդի Հերոս՝ եզդի Քյարամ Սլոյանի սխրանքը