22/02/2021 10:30
Երկրին է մոտենում մարզադաշտի չափերով երկնաքար
NASA-ից հայտնել են, որ մարզադաշտի չափերով երկնաքարը և մի քանի փոքր այլ օբյեկտ կմոտենան մոլորակին երկուշաբթի՝ փետրվարի 22-ին:
NASA JPL հետազոտական կենտրոնի գիտնականների հաշվարկների համաձայն՝ 2020 XU6 անվամբ երկնային մարմինն ունի 213 մ տրամագիծ, որը չափերով կարելի է համեմատել մարզադաշտի հետ: Այն կմոտենա մոլորակին մոտ 4 միլիոն կմ հեռավորության վրա:
Բացի այդ, այդ օրը երկնային այլ մարմիններ ևս թռչելու են դեպի Երկիր, բայց ունենալու են ինքնաթիռների չափ: