22/02/2021 14:29
Տրիպոլիում զինված բախումներ են տեղի ունեցել աշխարհազորայինների միջև
Զինված բախումներ են տեղի ունեցել կիրակի երեկոյան Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի կենտրոնում: Ըստ Afrigatenews լրատվական պորտալի՝ Էզ-Զավիայից (Տրիպոլիից արևմուտք) զինյալները, Բենղազիից և Դեռնայից (արևելք) ծայրահեղական տարրերի աջակցությամբ, վերահսկողություն են հաստատել Նահատակների հրապարակում և բացել կրակահերթ: Բացի այդ, փորձ է արվել ներխուժել ՆԳՆ շենք:
Ըստ Sky News Arabia հեռուստաալիքի՝ զինված կազմավորումների բախումների պատճառը Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունում (ԱՀԿ) ներքին գործերի նախարար Ֆաթի Ալի Բաշագի մահափորձն էր, որը կատարվել էր կիրակի:
Ռազմական հատուկ նշանակության ջոկատներին հաջողվել է զինված խմբավորումները դուրս հանել քաղաքի կենտրոնից: Հաղորդվում է նաև, որ նախարարն ինքն է լքել Տրիպոլին և մեկնել Միսուրատու:
Կիրակի մի խումբ անհայտ անձինք փորձել են հարձակվել մայրաքաղաքի ավտոշարասյան վրա, որոնցից մեկում ՆԳ նախարարն էր: Բանակի մի քանի մեքենաներ փակել են ուղեկցորդ մեքենաների ճանապարհը: ՆԳ նախարարի թիկնապահները ձերբակալել են երկու մարդու, իսկ հարձակվողներից մեկը սպանվել է: Նախարարի անվտանգության աշխատակիցներից մեկը վիրավորվել է. միջադեպի հետևանքով նախարար Բաշագան, չի տուժել: Նախնական տվյալների համաձայն՝ միջադեպի պատճառը ռազմական մեքենաների չհամաձայնեցված մեկնումն էր դեպի այն խաչմերուկ, որտեղ այդ պահին անցնում էր նախարարի ավտոշարասյունը: