23/02/2021 10:19
Երեք անչափահաս երեխաի հայր Արամ Սարգսյանը կալանավորվել է ապօրինի՝ դատավոր Վահագն Մելիքյանին իջեցված հրահանգի հիման վրա. Փաստաբան
Հերթական փաստն առ այն, որ 3 անչափահաս երեխաների հայր Արամ Սարգսյանը կալանավորվել է ապօրինի՝ բացառապես մի խումբ անձանց քմահաճույքով դատավոր Վահագն Մելիքյանին իջեցված հրահանգի հիման վրա, և միայն այն բանի համար, որ ինչ-որ ֆեյսբուքյան կեղծ կամ իրական օգտատեր հայհոյել է մի շարք անձանց, այդ թվում՝ ԱԱԾ տնօրենին, այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Բենիկ Գալստյանը:
«Ինձ մի բան է հետաքրքիր՝ ՀՀ դատախազությունը, հատուկ քննչական ծառայությությունը, բարձրագույն դատական խորհուրդն այս կապակցությամբ որևէ՞ անելիք կամ գոնե ասելիք չունե՞ն», - նշել է նա:
Գալստյանը մեջբերել է «Հրապարակ» թերթի հոդվածը, որում նշվում է, որ «ԲԴԽ նորընտիր անդամ Գագիկ Ջհանգիրյանը դատական իշխանությունն իր ձեռքը վերցնելու գործընթաց է սկսել»։