23/02/2021 12:48
Շինանյութերով բեռնված ՌԴ ԱԻՆ ավտոշարասյունը մեկնել է Ղարաբաղ
Ռուսաստանի ԱԻՆ մարդասիրական օգնությամբ ևս մեկ ավտոշարասյուն երեքշաբթի առավոտյան Երևանից մեկնել է Լեռնային Ղարաբաղ, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը:
«Տեղի իշխանությունների խնդրանքին համապատասխան, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքային խումբը կազմել է բնակելի շենքերի, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի գերակա ցանկ: Բեռի մեջ եղել է ավելի քան 50 տոննա շինանյութ՝ տանիքածածկում, ծալքավոր տախտակ, մետաղական սալիկներ, ցինկապատ թիթեղ, փայտանյութ», - ասել է ՌԴ ԱԻՆ ներկայացուցիչ Եվգենի Գորելովը բեռնափոխադրումից առաջ:
Նրա խոսքով՝ մարդասիրական շարասյունը բաղկացած է վեց բեռնատարից և ուղեկցող երկու մեքենայից: Շարասյունը Երևանից կանցնի Եղեգնաձոր՝ Գորիս քաղաքում գիշերակացով: Նպատակակետի ժամանման սպասվող ամսաթիվը փետրվարի 24-ն է՝ Երևանի ժամանակով 12:00-ին:
Գորելովը նշել է, որ ընդհանուր առմամբ հարյուրավոր տոննա բեռներ արդեն հասցվել են Ղարաբաղ: «Առաջին հերթին կվերականգնվեն բնակելի շենքերը, քանի որ վերադարձած շատ փախստականներ կան, ինչպես նաև սոցիալական նշանակության օբյեկտները», - ասել է նա: