23/02/2021 18:49
Դուք պետք է հիշեք բոլոր ոստիկաններին, որոնց սոված-ծարավ թողել էին սարերում, թողել էին Շուշիում. Իշխան Սաղաթելյանը կոչով դիմել է ոստիկաններին
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմել է ոստիկաններին։
«Ես հստակ կոչ ունեմ ոստիկաններին․ դուք պետք է հիշեք բոլոր ոստիկաններին, որոնց սոված-ծարավ թողել էին սարերում, թողել էին Շուշիում», - նշել է Սաղաթելյանը։
Դաշնակցական գործիչն ընդգծել է, որ ոստիկաններն էլ պետք է արժանապատվություն ունենան՝ իրենց ընկերների, գործընկերների ինքնասիրության, արժանապատվության համար պետք է չկատարեն Նիկոլ Փաշինյանի հրամանները։