Տնտեսական բնույթի հանցագործություններով 2020-ին բացահայտվել է պատճառված 12 մլրդ դրամի վնաս, վերականգնվել է 2 միլիարդը

23/02/2021 13:26

Տնտեսական բնույթի հանցագործություններով 2020-ին բացահայտվել է պատճառված 12 մլրդ դրամի վնաս, վերականգնվել է 2 միլիարդը


ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների ընդհանուր միտումների, դրանց բացահայտման ուղղությամբ 2020թ.-ին իրականացված աշխատանքների, այս բնույթի հանցագործության դեպքերով իրականացվող քննությունների շրջանակներում դատախազական գործառույթների իրացման արդյունքները:

Ըստ այդմ՝ 2020թ.-ին արձանագրվել է հանցագործությունների թվի ընդհանուր նվազում: ՀՀ իրավասու մարմինների վարույթում տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 844 քրեական գործ, ինչը մոտ 10%-ով նվազ է 2019թ.-ի համեմատ (931):  2020թ.-ին վարությում քննվել է նշված բնույթի 1045 քրեական գործ: Այս ցուցանիշը 2019թ.-ի համեմատ նվազ է 155-ով: 

Չնայած դրան՝ տնտեսական բնույթի գործերի առումով նախաքննական մարմինների և դատախազության ծանրաբեռնվածությունը չի նվազել, ինչի վկայությունն է այն, որ նախորդ տարվանից 2021թ.-ին է փոխանցվել շուրջ 23%-ով ավելի անավարտ քրեական գործի վարույթ, քան 2019-ից 2020թ. տեղափոխվածները: Բացի այդ, չնայած վարույթում քննված գործերի քանակական նվազմանը, 2020թ.-ին նախորդող տարվա համեմատությամբ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 16-ով ավելի քրեական գործ, իսկ դատարանում քննվել և ավարտվել է գրեթե նույնքան գործ, որքան նախորդող տարվա ընթացքում: Վերջիններիս արդյունքում դատապարվել է 21 անձ, որոնցից 8-ը՝ ազատազրկման:  

Նշված բնույթի հացնագործությունների դեպքերի լիարժեք բացահայտման, քննությունների օպերատիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով դրանց օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարում և հսկողություն իրականացնող դատախազների կողմից վարույթն իրականացնող մարմիններին տրվել է 2019թ.-ի համեմատ շուրջ 35%-ով ավելի ցուցումներ, իսկ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին ու ՊԵԿ օպերատիվ-հետախուզական վարչությանը տրվել են 47 հանձնարարականներ:

Քրեական գործերի նյութերի ընթացիկ վերլուծությունները վկայում են, որ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններին առնչվող քրեական գործերով շատ դեպքերում քննության առարկա են միևնույն սխեմայով կատարված նույնաբնույթ հանրորեն վտանգավոր արարքներ: Ելնելով դրանից՝ համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրվել է այդ հանգամանքի վրա, շեշտվել է նման դեպքերում համապատասխան պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածությունը քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը:

2020թ.-ի տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով նախաքննության, դատաքննության ընթացքում  ավարտված վարույթներով, ինչպես նաև տարվա ընթացիկ քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է ավելի քան 20 մլրդ ՀՀ դրամ, որից վերականգնվել է շուրջ 2,5 մլրդ ՀՀ դրամը:  Պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով 2020թ.-ի ընթացքում տարբեր գործերով ընդհանուր 13,5 մլրդ ՀՀ դրամի չափով արգելանքներ են դրվել մեղադրյալների գույքի և դրամական միջոցների վրա:

Այդուհանդերձ, ՀՀ գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից ՀՀ ՊԵԿ քննչական վարչությանը հանձնարարվել է քրեական գործերով որպես կալանադրման ենթակա գույք դիտարկել նաև տնտեսվարող սուբյեկտների կողմից արտահանվող կամ ներմուծվող ապրանքները` խստիվ հետևելով տնտեսական գործունեության խոչընդոտելու հնարավոր դրսևորումներին` թույլ չտալով որևէ անհարկի միջամտություն այդ գործընթացին:
Միաժամանակ հանձնարարվել է բոլոր այն դեպքերում, երբ որպես կասկածյալ կամ մեղադրյալ դատավարական կարգավիճակ ունեցող անձինք ունեն այլ անշարժ կամ շարժական գույք` ձեռնպահ մնալ տնտեսական գործունեության առարկա հանդիսացող ապրանքների վրա կալանք դնելուց:

Բացի այդ, հարուցված քրեական գործերով, որոնցով հիմնավոր կասկած է եղել փողերի լվացման մասով, նախաքննական մարմինների առջև խնդիր է դրվել հարցումներ ուղարկել համապատասխան պատկան մարմիններին, ուսումնասիրության առարկա դարձնել հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց հրապարակային հայտարարագրերը և, ձեռք բերված բավարար փաստական հանգամանքների առկայության պայմաններում, վերջիններիս ապօրինի հարստացման հնարավորությունը դարձնել քննության առարկա:

Բոլոր այն դեպքերով, երբ նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ, որոնք առերևույթ վկայել են տնտեսվարողներին հովանավորելու, իրենց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վերջիններիս օգտին գործողություններ կատարելու հետ կապված ՊԵԿ աշխատակիցների կողմից դրսևորած առերևույթն կոռուպցիոն վարքագծի մասին, հանձնարարվել է հարուցել քրեական գործեր՝ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հատկանիշներով:

Քննված ու ավարտված քրեական գործերով պետությանը պատճառված վնասի վերականգնման նպատակով դատախազության ստորաբաժանումների կողմից քրեադատավարական կարգով դատարան ներկայացված հայցադիմումներով բավարարվել է ընդհանուր մոտ 4.6 մլրդ ՀՀ դրամ՝ հօգուտ պետբյուջեի բռնագանձելու պահանջով, որոնք բավարարվել են:

Արձնագրված վերոնշյալ ընդհանուր ցուցանիշները՝ կապված հատկապես քրեական գործերով վերջնական որոշումների պակաս կայացման, հաջորդ տարի փոխանցված գործերի ավելացման, ինչպես նաև պատճառված վնասի հայտնաբերման և վերականգնման հետ, մեծապես պայմանավորված են եղել կորոնավիրուսային համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացված և տնտեսական ակտիվության վրա մեծ ազդեցություն ուենցած միջոցառումներով, ինչպես նաև մտցված սահմանափակումների պատճառով իրականացված մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնների պահպանման հարուցած խնդիրներով: Էական ազդեցություն է ունեցել նաև 2020թ.-ին տեղի ունեցած արցախյան պատերազմը և դրանով պայմանավորված ռազմական դրությունը:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 13:55 Ադրբեջանը հուսահատ փորձեր է անում. Հայաստանը կհիմնավորի Ադրբեջանի ցինիկ ռազմավարությունը. Եղիշե Կիրակոսյան Այսօր, 13:47 ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպի կապակցությամբ ձերբակալված Սամվել Վարդանյանը ՁՊՎ տեղափոխվելիս՝ դիմակավոր անձանց կողմից ենթարկվել է դաժան ծեծի․ Փաստաբան Այսօր, 13:39 Դասական քաղաքական հետապնդում է՝ իրավաբանություն չկա, տուժող չկա, վնաս չկա, բայց մարդն ազատազրկված է. Աթանեսյանը՝ Աշոտյանի գործի մասին (Տեսանյութ) Այսօր, 13:33 «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում ստուգիչ աշխատանքներ են ընթանում Այսօր, 13:30 Մի քանի օր առաջ նիստը նախագահող Նիկոլ Փաշինյանը ևս երեք ամսով երկարաձգեց Արմեն Աշոտյանի կալանքը. Նաիրա Զոհրաբյան (Տեսանյութ) Այսօր, 13:24 «Մինչ օրս 200 անհետ կորած անձ կա, նրանց ընտանիքները տառապում են». ՄԱԿ-ի դատարանում քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի Այսօր, 13:13 «Պետք է պատասխան տա». ՔՊ-ականը պնդում է՝ եթե իրեն վիրավորած երիտասարդը Facebook-ով չտարածեր տեսանյութը՝ ինքը չէր դիմի իրավապահներին Այսօր, 12:59 ՀՀ-ում գործադիր իշխանության ճնշումներից չվախեցող դատավորները քիչ են. Արսեն Բաբայանը մասամբ է համաձայն «Freedom House»-ի գնահատականի հետ Այսօր, 12:49 ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ Այսօր, 12:47 Մենք չենք կարող պահանջատեր լինել Թուրքիայից, պահանջատեր լինենք, որ ի՞նչ. Հովիկ Աղազարյան (Տեսանյութ) Այսօր, 12:38 Առողջապահության նախարարությունում խուզարկություն են իրականացնում Այսօր, 12:33 Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր Այսօր, 12:31 ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Այսօր, 12:21 Նիկոլ Փաշինյանը կմասնակցի՞ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 12:14 Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի Այսօր, 12:04 Ստրուկի՞ վարքագիծ է․ չեմ կարծում, որ կարող է գտնվել որևէ արդարացում՝ հային ստիպելու մոռանալ իրեն պատճառված ցավը՝ ցեղասպանությունը. Ամիրխանյան Այսօր, 11:52 Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում է Այսօր, 11:37 «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում» Այսօր, 11:29 Անդրանիկ Քոչարյանը չէ, որ այդ խնդիրները պետք է լուծի. պաշտոն զբաղեցնելն ամենևին չի նշանակում, որ դու ամեն ինչից տեղյակ ես. Աշոտ Մելքոնյան Այսօր, 11:11 Հայաստանի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս-ուսի կանգնած լինեն մեր կողքին. ՔՊ-ական Այսօր, 11:00 Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:55 Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ Ահարոնյան Այսօր, 10:49 «Անհանդուրժող ենք լինելու ցանկացած տեսակի բռնության հանդեպ». Վահե Ղազարյանը ոստիկաններին արժանապատիվ ծառայություն է մաղթում Այսօր, 10:44 Գրողներն իրավական ուժով կպայքարեն՝ արդարության հասնելու համար Այսօր, 10:41 Արագածոտնում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Այսօր, 10:38 Սա ծուղակ է, դադարեցրե՛ք այս քննարկումը, Հայոց ցեղասպանությունը ճանաչված փաստ է. Մարուքյանը՝ 1,5 մլն զոհերի անունները հաշվելու հայտարարության մասին (Տեսանյութ) Այսօր, 10:33 Հասարակական տրանսպորտում առերևույթ խուլիգանության դեպքի հանգամանքները պարզվում են. ՔԿ-ն՝ ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից մանրամասներ է հայտնում Այսօր, 10:30 Այս երկրի թիվ մեկ հերոսը զինծառայողն է և նա իր առաքելությանը համարժեք վարձատրություն պետք է ստանա. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:23 Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը Այսօր, 10:14 Նիկոլիստներ ու ՔՊ-իստներ, ձեր սերունդներն ամաչելու են, ինչպես այսօր ամաչում են 1937-ի կլյաուզնիկների հետնորդները. Շարմազանով Այսօր, 10:10 Ջրատար խողովակի վթար՝ Մ-6‚ Վանաձոր-Ալավերդի-ՀՀ պետական սահման միջպետական ճանապարհին (Տեսանյութ) Այսօր, 10:05 Լարսը բաց է Այսօր, 10:01 «Ժողովուրդ». ԵՄ-ի համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից Այսօր, 09:58 «Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ թիմակիցների ուղղորդմամբ Այսօր, 09:56 «Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ Այսօր, 09:53 «Փաստ». Հունիս 1-ից Վրաստան մեկնողները պետք է պարտադիր ապահովագրեն կյանքն ու առողջությունը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». ՀՀ դատական համակարգը 1-ից 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75. հրապարակվել է «Freedom House»-ի զեկույցը Այսօր, 09:46 «Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար Այսօր, 09:44 «Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է Այսօր, 09:43 «Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ Այսօր, 09:36 «Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին 15/04/2024 23:20 Թուրքական իշխանությունն է մշտապես առաջ տարել Հայոց ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը 15/04/2024 23:02 Փսորիազ․ Ինչպես մեղմել հետևանքները 15/04/2024 22:44 Արփա-Սևան ջրատարով 6 օրում Սևան է լցվել 10.782 միլիոն խորանարդ մետր ջուր, բայց լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ՝ ցածր է մնում 15/04/2024 22:25 Պատահար Ամասիայում․ «Toyota»-ն հայտնվել է գետում 15/04/2024 22:12 Քրեական հետախույզը գիշերը ժամը 03։30-ին Գալշոյան փողոցի շենքերից մեկի մոտ կրակոց է արձակել․ երկու երիտասարդ մեքենայի դիմային թափարգելն էին փորձում գողանալ 15/04/2024 21:56 Խեցգետնաորսիչներ են հայտնաբերվել Սևանա լճում 15/04/2024 21:42 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը ջերմ ողջույններ են փոխանցել 15/04/2024 21:32 Տավուշի փրկարարները վտանգը նվազեցնելու նպատակով հարկադիր քարաթափում են իրականացնելու 15/04/2024 21:15 ԵՄ-ից հրաժարվել են մեկնաբանել՝ կպաշտպանե՞ն արդյոք Ուկրաինայի երկինքը 15/04/2024 20:59 ԵՄ երկրների ԱԳ նախարարները վաղը կքննարկեն Իրանի և Իսրայելի միջև ստեղծված նոր իրավիճակը 15/04/2024 20:45 Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման վարչության բաժիններից մեկի պետի տեղակալին 15/04/2024 20:32 Բելգրադում կմեկնարկի բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը․ ովքեր են մասնակցելու Հայաստանից 15/04/2024 20:21 Երբ կկայանա Հայաստանի գավաթի եզրափակիչը 15/04/2024 20:10 Ուվեիտ. Չբուժելու դեպքում կառաջանան բարդություններ 15/04/2024 19:59 Սանկտ-Պետերբուրգի հանրահայտ Imperial Orchestra-ն Երևանում կներկայանա միանգամից երկու համաշխարհային շոուներով 15/04/2024 19:46 Գագիկ Սարգսյանի կալանքի ժամկետը երկարացրել են․ Փաստաբանը հիմնազուրկ է համարում գործընթացը 15/04/2024 19:32 Իրանը՝ Եվրոպային․ «Շնորհակալություն հայտնեք մեզ զսպվածության համար․ Իսրայելի կողմից այլ գործողությունները անչափելի հետևանքներ կունենան» 15/04/2024 19:19 Փարաքարի համայնքապետը 1 տառանի 2 գերգաղտնի որոշում է ընդունել 15/04/2024 19:05 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր հայտարարությամբ հանձնարարեց իրավապահ մարմիններին, որ Սամվելի նկատմամբ հարուցվի քրեական հետապնդում․ Անմիջապես կատարեցին 15/04/2024 18:53 Ազատության պողոտա-«Լամբադա» կամուրջ ուղղությամբ երթևեկելիս կարգելվի հետադարձը՝ դեպի Բաբայան փողոցի խաչմերուկ 15/04/2024 18:42 «Բախտաբեր», «Սպայկա», «Սիթի»․ Աննա Հակոբյանի մեկ միլիոնանոց ընթրիքին մասնակցածները 15/04/2024 18:30 Սամվելն իրավասպան ու հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Ո ՛չ խուլիգանության, ոչ էլ այլ հանցակազմի նշույլ չկա․ Իրավապաշտպան 15/04/2024 18:23 Իր դիրքորոշումը ՔՊ-ական պատգամավորին հայտնած երիտասարդին ձերբակալել են 15/04/2024 18:13 Սամվել Ալեքսանյանի կինը մասնակցել է Աննա Հակոբյանի 1 միլիոն դրամանոց ընթրիքին․ «Հրապարակ» 15/04/2024 18:00 ՌԴ ՊՆ-ն հատուկ ռազմական գործողության ընթացքում առաջին անգամ հայտարարել է Ուկրաինային պատկանող ռադիոէլեկտրոնային պայքարի «Хмара» կայանի ոչնչացման մասին 15/04/2024 17:49 «Իմ սահմանադրական իրավունքն եմ իրացրել՝ իշխանական պատգամավորին իմ քաղաքացիական դիրքորոշումը, քաղաքական գնահատականն եմ հայտնել»․ Սամվել Վարդանյան 15/04/2024 17:37 Կորցնում ենք մեր դաշնակիցներին և նոր դաշնակից ձեռք չենք բերելու․ Սա արկածախնդրություն է, ոչ թե պայքար՝ ինքնիշխանության համար․ Իշխան Սաղաթելյան 15/04/2024 17:26 Նոր հանգամանքներ են պարզվել Ավանում տեղի ունեցած սպանությունից 15/04/2024 17:13 «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ վերահրատարակել է Համո Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն (Տեսանյութ) 15/04/2024 17:00 Լիարժեք կարող է համարվել միայն այն պետությունը, որտեղ իրականն ու պատմականը միասին՝ կազմում են մի ամբողջություն․ Արմեն Աշոտյան 15/04/2024 16:48 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք՝ Գեղարքունիքի Գեղհովիտ բնակավայրում 15/04/2024 16:36 Մեծ ոգևորությամբ և հատուկ զգացմունքով եմ եկել Հայաստան. Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպել է Վահագն Խաչատուրյանին 15/04/2024 16:24 Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 15/04/2024 16:16 Դատարանը կասեցրել է շենքի կառուցման թույլտվությունը, բայց կառուցապատողը իրականացնում է շինաշխատանքներ. «Օրրան» 15/04/2024 16:03 Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ կազմակերպվում է Հայաստան-Արցախ երիտասարդական եռօրյա ֆորում 15/04/2024 16:01 Կակաոյի համաշխարհային դեֆիցիտի պատճառով շոկոլադը մի քանի անգամ կթանկանա 15/04/2024 15:56 Արցախում ռուս խաղաղապահների ներկայության պատճառները նվազել են․ Զատուլին 15/04/2024 15:47 ՊՆ-ն այս պահին 122 մլրդ դրամի պատվեր է տվել ռազմարդյունաբերական ընկերություններին. ԲՏԱ նախարար 15/04/2024 15:42 «Ձեր պաշտոնական այցը Հայաստան կարևոր քայլ է». Ալեն Սիմոնյանն ընդունել է Կասիմ-Ժոմարտ Տոկաևին 15/04/2024 15:37 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ 15/04/2024 15:31 Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին. Ալեն Սիմոնյան 15/04/2024 15:27 ՊՆ մեքենայի՝ մահվան ելքով վթարը կապ չունի որևէ կրակոցի հետ, զինվորի կողմից մեքենան վարելը եղել է իրավաչափ 15/04/2024 15:23 Չենք բացառում համաձայնագրի խզումը․ պետք է լինի հետևանք, որ որոշ հաղորդավարներ սանձարձակ չլինեն. ԲՏԱ նախարարը՝ ռուսական հեռուստաալիքները փակելու մասին 15/04/2024 15:16 Նոր փոփոխություն. ուսուցչի հերթական վերապատրաստումը կիրականացվի մասնագիտական զարգացման կարիքին համապատասխան 15/04/2024 15:10 Երևանի թիվ 4 առողջության կենտրոնի «Նորք-Մարաշ» մասնաճյուղի հիմնանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում 15/04/2024 14:58 Փոփոխություն տեղի չի ունեցել, միայն իշխող կուսակցության ու դրա հետ կապակցված խոշոր տնտեսվարողների անուններն է փոխված. Սաքունց 15/04/2024 14:48 Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնատար անձանց 15/04/2024 14:46 «Վանաձոր» ՔԿՀ-ում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ ներքնազգեստից հայտնաբերվել են 2 բջջային հեռախոս, լիցքավորիչ և լիցքավորման լար 15/04/2024 14:44 Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի հերթական խմբի ատեստավորման գործընթացին 15/04/2024 14:42 Այս պահին Ադրբեջանը լայնամասշտաբ գործողությունների գնալու խնդիր չունի, իհարկե, չեն բացառվում լոկալ բնույթի գործողությունները. Աբրահամյան 15/04/2024 14:25 Ապրիլի 24-ին ընդառաջ՝ իշխանությունները փորձում են Թուրքիային ևս մեկ զիջում ի ցույց դնել՝ հրաժարվելով Ցեղասպանության գործընթացից 15/04/2024 14:21 Իրանն ընդգծում է իր հաստատակամությունը՝ վճռականորեն պաշտպանելու իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և ազգային շահերը 15/04/2024 14:19 Թեհրանի օդանավակայանները վերսկսել են աշխատանքը 15/04/2024 14:16 Մի քանի զինատեսակի և կառավարման համակարգերի գծով իրականացվել են ներքին փորձարկումներ և մոտ ապագայում կկիրառվեն ՀՀ ԶՈւ-ում. ԲՏԱ նախարար (Տեսանյութ) 15/04/2024 14:13 Երևանի և Լոնդոնի միջև ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ բանակցություններ չեն եղել. ԱԳՆ խոսնակ 15/04/2024 14:10 Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր. ՊԵԿ-ը մանրամասներ է հայտնում (Տեսանյութ) 15/04/2024 14:06 «Ուրալի» ղեկին որդիս է եղել. մեքենայի արգելակները չեն աշխատել, նստացրել են, ասել են՝ քշի». Վթարից տուժածի մայր (News.am)

Տվյալ բաժնի վերջին նյութերը