Ինչ է կատարվում Հայաստանում. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

24/02/2021 12:52

Ինչ է կատարվում Հայաստանում. «Այլընտրանքային նախագծեր խումբ»


Տեղի են  ունենում պատմական զարգացումներ, հենց հիմա, որոնք դառնալու են հետագայում  պատմության դասագրքերի պարագրաֆներ։ Ելքը դեռ պարզ չէ, բայց մեծապես կախված է մեզնից։ Պրոցեսը և ռիսկերը վարակի պես տարածվել են բոլոր շերտերում, և կարիք կա՝ հասկանալու դրանց էությունը առանձին-առանձին տարբեր հարթություններում» , - այս մասին հայտարարություն է տարածել ,Այլընտրանքային նախագծեր խումբը»։

Վարչապետ Փաշինյան

Նա չկա, ո´չ որպես մարդ, ո´չ որպես գործիչ։ Պատերազմի հետևանքները, նրա պահվածքը պատերազմի ընթացքում, նոյեմբերի 10-ի նրա հարբած լայվն ու երեկվա հրապարակի տեսարանը բավարար են դա հասկանալու համար։ Բոլորը նրան դուրս են գրել՝ արմատական ընդդիմադիրները, չափավոր ընդդիմությունը, նախկինները, հաջորդները, նրա թիմակիցները, քաղաքականացված հասարակությունը և լայն զանգվածները. բոլորը։ Վստահ ենք, որ նույնիսկ ինքը՝ իրեն։

Բայց նրա գործոնը մենք պարտավոր ենք ճիշտ հասկանալ։

Նա վախենում է, նրա միակ միտքը, միակ էմոցիան վախն է։ Նա շատ լավ հասկանում է իր արածների մասշտաբները և վախենում է՝ բոլորից և ամենուր։ Փորձենք հասկանալ նրան։ Նման հոգեվիճակում նա իրեն շրջապատելու է հազարավոր ոստիկաններով, նույնիսկ եթե 200 մ տարածք պետք է անցնի, կտուրներին դնելու դիպուկահարներ, թիմակիցներից յուրաքանչյուրի մեջ տեսնելու է դավաճան, դուրս չի գալու փողոց, չի գնալու հանդիպումների։ Մարդն իր ողջ պահվածքով  պարզ ասում է. ես վախենում եմ, որ ինձ կսպանեն։

Սա փակուղի է, սա լուրջ խնդիր  է։ Այս հոգեվիճակում նա պատրաստ չէ ռացիոնալ քայլերի և քաղաքական լուծումների, որովհետև բոլոր պրոցեսներին նա նայում է բացառապես իր վախի տեսանկյունից։  Այսօր իրեն շրջապատել էր հազարավոր ոստիկաններով՝ լրիվ անիմաստ, իրեն դնելով ծիծաղելի վիճակում։ Եթե հնար լիներ, երևի Երևանի վրա Իսկանդեր կգցեր։

Ի՞նչ անել այս պայմաններում. կա մեկ ռացիոնալ լուծում՝ տալ անձնական  երաշխիք։ Հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր վերնախավի խնդիրն է՝ նրան, խաղաղ հեռանալու դեպքում, տալ անձնական երաշխիքներ։

Իշխանությունը

Մի շարք ազդակներ վկայում են այն մասին, որ գնում է հիբրիդային հեղաշրջման պրոցես իշխանության ներսում։ Կա տպավորություն, որ մի խումբ մարդիկ՝ հասկանալով, որ Փաշինյանն արդեն չկա, օգտվելով նրա անօգնականության և անաշխատունակության վիճակից, իրենց ձեռքն են վերցնում կառավարումը։ Հիմնականում դա նշանակում է՝ ուժայինների և խմբակցության վրա վերահսկողություն, մի թև էլ՝ տենդերները։ Նրանց խնդիրը հետևյալն է՝ քանի դեռ չի երևում, թե ով կարող է գալ իշխանության, Փաշինյանին պահել՝ որպես խրտվիլակ, որպես ֆեյք, ինչպես կուզեք, բայց այնքան ժամանակ, քանի դեռ չի երևում իշխանափոխության՝ իրենց համար ընդունելի  սցենարը։ Ժողովրդի վրա կրակելու սպառնալիքը, նոր քրեական գործեր հարուցելու և նոր կալանավորումներ ստանալու ձգտումը. այս ամենն այդ համատեքստում են։ Նրանք շատ լավ հասկանում են, որ սա չի կարող երկար ձգվել, նրանք չեն կարող հաշվարկել, թե որքա´ն կարող են պահել խրտվիլակ-վարչապետ, բայց նրանցն այսպես կոչված «մահապարտների» խմբավորումն է, որը չի պատկերացնում իր ապագան իշխանափոխության դեպքում։ Պետք է ընդունել իրողությունը. փողոց դուրս եկած ժողովրդի, Փաշինյանի հրաժարականը պահանջող կոնսոլիդացված էլիտաների համար սա կոնտրէլիտա է՝ նեղ անձնական շահերով։

Ի՞նչ անել։

Հարթակ

Ձևավորվել է հարթակ, որը տանում է փողոցային պրոցես։ Այն մաշում  է իշխանությանը, այն կարևոր գործ է անում։ Բայց այն իր ամբողջականության մեջ չի ընկալվում որպես ապագա իշխանություն։

Սովորաբար հարթակի խնդիրն է լինում՝ հասնել պետական համակարգի պարալիզացմանը, ինչը իշխանափոխության նախավերջին փուլն է։ Մեր պարագայում դա 90 տոկոսով տեղի է ունեցել, մնացել են ուժայինները, որոնց « դավանափոխության» համար այս հարթակը բավարար չէ։

Ի՞նչ անել։

Դաշնակցություն

Երեկ ՀՅԴ անդամների նկատմամբ կիրառված ոստիկանական բռնությունը սովորական միջադեպ չէ։ Դա ունի առանձին արձանագրման կարիք։ Կանոնավոր բանակից հետո այս պատերազմին ամենաակտիվ և ամենագաղափարական մասնակցություն, որպես միավոր, թերևս ունեցել է ՀՅԴ-ն։ Մեծաթիվ զոհեր և մեծաթիվ հերոսական դրվագներ են տվել ՀՅԴ տղերքը։

Երեկ պետության անունից ոստիկանությունը ձևակերպեց իր պատասխանը։ Այն ոստիկանները, որոնց ընկերները իշխանության անմեղսունակության կամ դավաճանության պատճառով զոհվեցին Շուշիի մշակույթի տան՝ անհավանական ճշգրտության հրթիռակոծումից։

Գաղտնիք չէ, որ թուրք-ադրբեջանական տեսանկյունից դաշնակցությունը միշտ համարվել է հայկական ազգայնականության բնօրրանը։ Իսկ պարտությունից հետո, ջախջախված ողնաշարով պետականության պայմաններում, ազգայնականությունը վերածննդի կարևորագույն հենասյուներից մեկն է։

Չի բացառվում, որ երեկվա հարձակումը ՀՅԴ-ի վրա Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում է։

Ի՞նչ անել։

Պայքարի ընթացքը

Այս պայքարը մաշում է իշխանությանը, սա արժանապատվության պայքար է, այս պայքարն ազդակ է արտաքին աշխարհին, որ մենք վերջնականապես չենք ջախջախվել, որ մենք փորձելու ենք ոտքի կանգնել։ Բայց այս պայքարը  հնարավոր է՝ չկարողանա պատշաճ ժամկետներում հասնել հաջողության։ Դա նշանակում է, որ նկատելիորեն մաշվելու է նաև պետությունը, այն դառնալու է ավելի ու ավելի խոցելի, ու տեսանելի ժամկետներում հասնելու ենք նոր հանգրվանի՝ ավելի բարդ ու ավելի տագնապալից։

Ի՞նչ անել։

Ազգային Ժողովը

Կա հստակ նկատելի անհամապատասխանություն՝ փողոցի լարվածության և ԱԺ դահլիճի։ Երկու ընդդիմադիր խմբակցությունների առկայության դեպքում, որոնցից մեկը հարթակի անդամ է, սա չի կարող պատահականություն համարվել. կա´մ չի աշխատում ինչ-որ կարևոր մեխանիզմ՝ ընդդիմադիր հարթակի կողմից, կա´մ աշխատում է ինչ-որ այլ մեխանիզմ՝ իշխանության կողմից։

ԱԺ դահլիճի մթնոլորտի խնդիրը պետք է լուծվի։ Դա էապես կփոխի ճնշման որակը։ Եթե չեղան աշխատանքի ոճի և բովանդակության փոփոխություններ, հանրությունն արձանագրելու է ֆալշը, թեև հիմա էլ շատերի մոտ կասկածներ հարուցում է։

Ինչ վերաբերում  է  խորհրդարանական մեծամասնությանը, ապա այն Հայաստանի տակ դրված ամենավտանգավոր ռումբն է, որի նմանատիպ գոյությունն ահռելի վտանգ է պետության համար։ Խորհրդարանական մեծամասնությանը մինչև վերջ և անխնա օգտագործելու են թե´ Փաշինյանը, թե´ նրա թիմակից, բայց նրա փոփոխությունը պլանավորող կոնտրէլիտան։ Դրանից հետո նրանք որպես մարդ և որպես մանդատ ոչ մեկին պետք չեն լինելու։ Կա միայն մի  տարբերակ՝ մինչև շպրտվելը ինքնակամ դուրս գալ խմբակցությունից։ Դա շանս է։

Մեծացնել հանրային ճնշումը

Վերը նկարագրված մի խումբ  խնդիրների լուծման հիմքում դրված «Ինչ անել» հարցը ունի մեկ պատասխան՝ մեծացնել հանրային ճնշումը։ Սա այս պահին ամենակարևոր գործն է։ Սա այս պահին   պետության և ժողովրդի կենսունակությունը ֆիքսող միակ գործուն միջոցն է։ Հայկական աշխարհում և արտաքին աշխարհում պետք է արձանագվի մեր կենսունակության ռեսուրսը։ Իսկ ինչպե՞ս մեծացնել հանրային ճնշումը։ Դա ենթադրում է տեխնիկական և բովանդակային քայլերի մի ամբողջություն։

  1. Գրագետ վերափոխել 17-ի ձևաչափը։
  2. Էապես փոխել նոր ձևաչափի (հարթակի) բովանդակությունը։ Թերևս կարիք կա մի փոքր մեկնաբանության. այս հարթակը հեղափոխական չէ, այս հարթակն իր բնույթով ավելի շատ ապստամբային է, բայց դա էլ ունի իր տրամաբանական ժամկետները, և եթե դրանք չեն պահպանվում, պրոցեսը մտնում է փակուղի։ Հենց դրանից խուսափելու և հանրային  կոնսոլիդացիոն նոր ռեսուրսներ ստանալու համար է անհրաժեշտ ճիշտ պահին հարթակի տրամաբանական զարգացումը։
  3. էապես բարձրացնել շարժման մենեջմենթի որակը։ Ընդամենը 1-2 օրինակով ցույց տանք ակնհայտ բացերը. խոշոր շաբաթօրյա հանրահավաքից հետո չի կոորդինացվում հաջորդ օրերի եթերային քաղաքականությունը՝ ով ուր գնա, ինչ շեշտադրումներով և այլն։ Դա կոչվում է առկա ռեսուրսների անարդյունավետ օգտագործում։ Հանրային պայքարը չի կարող ունենալ մեկ օրվա հաշվարկային ցիկլ։ Այլ օրինակ. նույն օրը իշխանությունը կալանքի և այլ քաղաքական դատավարություններ է անցկացնում, իսկ փողոցում արդեն բազմաթիվ հազարավոր շարքեր ունեցող ընդդիմությունը չի արձագանքում դրանց։ Չի հասկացվում, թե ինչու անտեսվեց  Բեքարյանենց դատական նիստերի առիթը, իսկ ընդդիմության այդօրվա միջոցառումը լրիվ այլ տեղ, լրիվ այլ ժամի էր։ Նույնը վերաբերում է երեքշաբթի օրերի հայտնի դատին։ Ձեր  բանախոսներին, նկատելի աճող վարկանիշով գործիչներին  դատում են, շարժումից՝ զրո արձագանք։
  4. Երևանին զուգահեռ՝ սկսել ակտիվ պրոցես մարզերում։ Զուգահեռ բառն այստեղ ամենակարևորն է։
  5. Աշխատել բուհերում։ Դասախոսների ճնշող մեծամասնությունը շատ լավ հասկանումէ իրավիճակը, և իշխանության փոփոխության կողմնակիցն է։ Դարձրե´ք նրանց պրոցեսին մասնակից, ընկեր և համախոհ։ Ուսանողության համակարգված ակտիվացումը բարդ գործ չէ, ուղղակի պետք է նպատակային աշխատել։ 

Հայկականության դեֆոլտ

Շատ կարևոր է, որ ինքներս մեզ համար ճիշտ ձևակերպենք խնդիրը։ Սա ներքաղաքական պրոցես չէ։ Սա մի պրոցես է, որի արդյունքից կախված է լինելու մեր պետության ապագան։ Այս գաղափարն է պետք է մտցնել յուրաքանչյուրի տուն։

Ընթացող կազմաքանդումը չկանգնեցնելու մակրոարդյունքը լինելու է հայկականության դեֆոլտը։ Մենք դրա ճանապարհին ենք։ Սա ենթադրում է՝ տարածքային շարունակական կորուստներ, պետականության զգալի կամ ամբողջական կորուստ, արտագաղթ, սփյուռքում հայկականության ինտենսիվ ասիմիլյացիա։ Հայ լինելը այլևս դառնալու է իմաստազուրկ։ Ազգության և ազգանունների փոփոխության ինտենսիվ ժամանակահատվածներ պատմության ընթացքում  մենք ունեցել ենք։ Սա լինելու է ամենաինտենսիվը։

Ի՞նչն է թույլ տալիս մտածել, որ մենք, որպես ազգ, գնում ենք դեֆոլտի։  Երկու պատճառ՝ մենք չենք ընկալում մեզ հետ կատարվածի էությունը, մենք չենք գիտակցում կատարվելիքի էությունը։

Անհնար է պատկերացնել, բայց հայ ժողովուրդը դեռևս չի գիտակցում, որ իր ողնաշարը ջարդել են, որ այս տարածքում իր ապրելու իրավունքը դրվում է լեգիտիմ  հարցականի տակ։

Պատերազմից հետո մեզ մոտ չի եղել մտածողության փոփոխություն։ Պատերազմը և պարտությունը չեն բերել մտածողության փոփոխության։ Հանրային նկատելի անտարբերությունը, լեփ լեցուն ռեստորաննները և բերանները մինչև Ջաբրաիլ բացած մի ստվար զանգվածի առկայությունը խոսում են ազգային լուրջ դեֆեկտի մասին։ Հայ ժողովուրդը չունի կորստի գիտակցումը։Կորստի ցավը կարևոր մոտիվացիա է՝ ավելի լավը և ավելի ուժեղ և ավելի կազմակերպված դառնալու համար, սակայն մեզ մոտ այդ զգացումը թերզարգացած է։ Արտաքին աշխարհը, հետպատերազմյան փուլին հետևելով, կարող է հարցնել. իսկ գուցե դուք պետություն ունենալու անկարո՞ղ ժողովուրդ եք։

Ազգային դեֆոլտի ընթացքը կասեցնելու ռեսուրսները առանձնակի լավատեսություն չեն տալիս՝ պետական ինստիտուտների որակ, հասարակության որակ, արտաքին գործոններ՝ Ադրբեջան-Թուրքիա և այլն։ Զինծառայողների ընտանիքներում սկսված ընդվզումը՝ տղաներին Արցախ ծառայության չտանելու, տագնապալի ազդակ է։ Հենց այդպես է սկսվում կազմաքանդումը, ազգային կարևորագույն, միավորող գաղափարների անշնչացումը, միասնականության զգացման կորուստը։ Այսօր Արցախ, վաղը Սյունիք, հետո...։

Ճանապարհը մեկն է. էլիտա բնորոշված բոլոր շրջանակների առավելագույն կոնսոլիդացիա։ Մեր տեսանկյունից՝ էլիտան բոլոր այն մարդիկ են, ովքեր հասկանում են, որ պետություն ենք կորցնում ու  հասկանում են, որ հետո ուշ կլինի։ Այդ շրջանակի մեջ են՝ տաքսիստից մինչև ակադեմիկոս, բիզնեսից մինչև հոգևոր խավ։ Եվ, հետևաբար, շարժման բովանդակությունը պետք է արծարծի բոլոր շերտերի կենսական հետաքրքությունները։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:06 ՀՔԾ քննիչի կողմից դատավոր Ալեքսանդր Ազարյանին վիրավորելու փաստի առթիվ հարուցվել է քրգործ. Տիգրան Աթանեսյան Այսօր, 15:01 «Իմ քայլի» թեկնածու Լևոն Բունիաթյանը չընտրվեց ՀԾԿՀ անդամ Այսօր, 14:59 «Հոդվածների մեջ ընտրություն անելը ճաշակի հարց չէ». դատարանի որոշումը չի համոզել Մարտի 1-ի գործով մեղադրող դատախազին Այսօր, 14:56 Լավրով. Ռուսաստանը և Իրանը կողմ են ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորմանը Այսօր, 14:44 Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանն իրենից երբեք սպառնալիք չի ներկայացրել Այսօր, 14:35 Նաիրա Զոհրաբյանի՝ որպես ԱԺ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ որոշումը համապատասխանում է Սահմանադրությանը. ՍԴ-ն որոշում է կայացրել Այսօր, 14:21 Շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Այսօր, 14:03 Ապրիլի 7-ին կառավարության շենքի դիմաց կանանց ակցիայի ժամանակ ոստիկանական գործողությունների վերաբերյալ ծառայողական քննություն է սկսվել. Անի Սամսոնյան Այսօր, 13:56 ՀՀ ԱԳՆ հայտարարությունը Բաքվում Արցախյան պատերազմին նվիրված «պուրակի» բացման վերաբերյալ Այսօր, 13:54 Աֆրոամերիկացի Ռայթի սպանությունից հետո Մինեսոտայում բախումները շարունակվում են Այսօր, 13:49 Ղարաբաղում հայտնաբերված «Իսկանդեր-Մ» հրթիռների հարցը քննարկում են ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունները. Կրեմլ Այսօր, 13:43 Ռոբերտ Քոչարյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել. Դատական նիստը հետաձգվեց մինչև մայիս Այսօր, 13:31 Պատերազմում անհետ կորածի եղբայրների գազն ու լույսն անջատել էին. Թագուհի Թովմասյան (Տեսանյութ) Այսօր, 13:22 Ադրբեջանը ռազմական պլաններ չունի Հայաստանի հետ սահմանին. Իլհամ Ալիև Այսօր, 13:13 ԱԱԾ-ն վերադարձրել է Անժելա Էլիբեգովայի համակարգիչն ու հեռախոսը, իսկ գլխավոր դատախազությունը՝ քրեական գործ հարուցել սուտ մատնության փաստով Այսօր, 13:05 Սիմոն Մարտիրոսյանի մասնակցությամբ վթարի առնչությամբ հարուցվել է քրգործ, որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին Այսօր, 12:58 Թուրքական դատարանն ազատ է արձակել կալանավորված 10 ծովակալի Այսօր, 12:45 ՀՀ վճռաբեկ դատարանը բավարարել է ՀՀ դատախազության բողոքը. Նարեկ Սարգսյանը կալանավորվել է Այսօր, 12:40 Իմքայլական պատգամավորները դժգոհեցին իրենց առաջարկած թեկնածուից. «Կներեք, բայց երկիրը փորձադաշտ չի» (Տեսանյութ) Այսօր, 12:34 Արման Թաթոյանն այսօր Գյումրիում հանդիպել է Ադրբեջանում գերության մեջ պահվող զինծառայողների ընտանիքների հետ Այսօր, 12:26 Ոչ այնքան զարմանալի է Ադրբեջանի բռնապետի բացարձակ անարգանքը մարդկության հանդեպ, որքան քաղաքակիրթ մարդկության անտարբերությունն ու հանդուրժողականությունը. Արցախի ՄԻՊ Այսօր, 12:18 Ապրիլի 14-15-ը կդադարեցվի Երևանի, Կոտայքի, Արմավիրի և Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը Այսօր, 12:12 Ալիևը Պուտինի հետ քննարկել է «Իսկանդեր-Մ» հրթիռային բեկորներ հայտնաբերելու մասին տեղեկատվությունը. Բաքուն պաշտոնական նամակ է ուղարկել Մոսկվա Այսօր, 12:08 Եթե Սարգսյանը երբևէ որևէ բան խոստացել է Ալիևին, դա սեփական ծոծրակը տեսնելն է. ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ Այսօր, 11:58 Ռուս սակրավորներն ականազերծում են Ղարաբաղի Մարտակերտի մատույցներում գյուղատնտեսական նշանակության հողերը Այսօր, 11:46 Հայկ Մարությանը մեկնել է Արցախ Այսօր, 11:40 Ալիևը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել, բայց «Երևանից որևէ պատասխան քայլ չի տեսնում» Այսօր, 11:33 Եթե պատկերացում չունեք թանկացումները կանխելու վերաբերյալ, ինչպե՞ս եք գնում հանրային շահ սպասարկելու. պատգամավորը՝ ՀԾԿՀ անդամի թեկնածուին (Տեսանյութ) Այսօր, 11:25 Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1539 աճյուն. Արցախի ԱԻՊԾ Այսօր, 11:10 Ո՞ւր ա մեր ԱԳՆ հայտարարությունը. ձեզ թվում է՝ հայերենով Ալիևին շան տուր եք տալիս, ինչ-որ ազդեցությո՞ւն ունի աշխարհի վրա. Մարուքյանը՝ իշխանությանը (Տեսանյութ) Այսօր, 11:01 Բաքվում արցախյան պատերազմին նվիրված, այսպես կոչված, «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության ու ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. Արման Թաթոյան Այսօր, 10:55 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 726 դեպք, մահացել է 24 մարդ Այսօր, 10:51 Կանադան արգելել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա՝ կապված Անկարայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության հետ Այսօր, 10:43 Պարտադիր չէ՝ Ադրբեջանում պուրակ բացվի, որ հասկանաք, թե չի կարելի նման հանցագործ ռեժիմի հետ տնտեսական կամ բարեկամական հարաբերությունների մասին բանակցություն վարել. Տարոն Սիմոնյան Այսօր, 10:40 Կարելի է ավարտված համարել դիսկուրսը՝ թշնամի՞ են արդյոք Թուրքիան և Ադրբեջանը. այո՛, թշանամի են. Արման Աբովյան Այսօր, 10:34 Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա այցը հետաձգվել է Այսօր, 10:31 Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է, որ մինչև 2020թ. սեպտեմբերի 26-ը զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու նշագիծը սահմանել մինչև դեկտեմբերի 31-ը Այսօր, 10:28 Թուրք-ադրբեջանական սպառնալիքների համատեքստում հայկական քաղաքական հարթակում հնչող ձևակերպումները մտահոգիչ ու անթույլատրելի են. Պատգամավոր Այսօր, 10:21 Արշակ Կարապետյանի վերջին տարիների միակ «արժանիքը» մարտի 1-ի արդեն տապալված գործով իր զինակից ընկերների դեմ ցուցմունքներ տալն էր. Փորձագետ Այսօր, 10:16 Զինվորի տունը կունենա լավագույն վիրահատարանը Հայաստանում Այսօր, 10:10 Սուրեն Գրիգորյանի պատգամավորական մանդատը տրամադվեց «Իմ քայլը» դաշինքից Վահագն Ալեքսանյանին Այսօր, 10:06 Ծանրամարտի աշխարհի չեմպիոնը «Երևան մոլի» դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է Այսօր, 10:05 «Հրապարակ». Գերիների վերադարձի մասին լուրի սկզբնաղբյուրը հենց վարչապետ Փաշինյանն է եղել Այսօր, 10:02 «168 Ժամ». Ծնողները գիտակցում են, որ իշխանությունն իրենց բողոքի հավաքներին արհեստական ուժ են ապահովում՝ հող ստեղծելով զորքի Արցախից դուրսբերման համար Այսօր, 10:00 «Հրապարակ». Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը Այսօր, 09:57 «Ժողովուրդ». Խաբում են ու խաբվում Այսօր, 09:55 «Փաստ». Իշխանությունները մտադրություն ունեն փոխել իրենց նախընտրական միավորի անվանումը Այսօր, 09:53 «Հրապարակ». Փաշինյանը որոշել է բավարարել պողոսների ակնկալիքները՝ շոուներ բեմադրելով Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Նվազել են պետական բյուջեի հարկային եկամուտները և պետական տուրքերը Այսօր, 09:50 «Հրապարակ». Այս իշխանություններին հաջողվեց անգամ զոհվածների ու գերիների հարազատների մեջ պառակտում մտցնել Այսօր, 09:49 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է. ռուսական կողմում կուտակված է մոտ 400 բեռնատար Այսօր, 09:46 Արշակ Կարապետյանն իրավունքի ուժով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ 12/04/2021 20:53 Հանդիպել են Սերժ Սարգսյանն ու ՌԴ դեսպանը. խոսել են Արցախից, գերիներից, ՀՀ ներքաղաքական իրավիճակից 12/04/2021 20:11 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցումներ է կատարում 1055 անհետ կորած զինծառայողի ընտանիքների 12/04/2021 20:02 «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը վայր է դնում լիազորությունները 12/04/2021 19:51 «Չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ». ՄԻՊ-ը հատուկ հայտարարություն է պատրաստում Բաքվում բացված «պուրակում» արցախյան պատերազմին առնչվող ցուցադրությունների վերաբերյալ 12/04/2021 19:45 Արտակ Դավթյանն ու Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին 12/04/2021 19:35 «Բացակայում է քրեական գործի վարույթը շարունակելու որևէ իրավաչափ հիմք». Ստացվել է Քոչարյանի և մյուսների գործով դատարանի որոշումը 12/04/2021 18:30 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 359-ով 12/04/2021 18:14 Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 136 միլիոնը 12/04/2021 18:05 Պատերազմի հանգամանքների հետաքննությունը և պատասխանատուներին պատժելն իմ կյանքի մնացած մասի գործն է. կպատժվեն բոլորը. Միքայել Մինասյան 12/04/2021 18:00 ԵՄ ԱԳՆ ղեկավարներն ապրիլի 19-ին կայանալիք հանդիպմանը կքննարկեն Դոնբասում տիրող իրավիճակը 12/04/2021 17:44 «Դայակ պետության աջակցությամբ» ծրագիրը շարունակվում է 12/04/2021 17:35 Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման վերաբերյալ հերթական նիստը 12/04/2021 17:33 «Իմ նպատակն է՝ մեր զոհված տղաների ընտանիքները գոնե նյութական առումով ոչ մի բանի անհրաժեշտություն չունենան». Գերմանիայից ժամանած Սարդարյաններն այցելել են զոհվածների ընտանիքներին 12/04/2021 17:27 33 հարց՝ ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում 12/04/2021 17:23 Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը 12/04/2021 17:19 Պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ, զինվորներին հանձնել գերատեսչական մեդալներ և պատվոգրեր 12/04/2021 17:07 Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կոտայքի մարզի 29-ամյա բնակիչը 12/04/2021 16:49 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 29 պատահար. 46 մարդ վնասվածք է ստացել 12/04/2021 16:36 Դանիայի բնակիչները բողոքում են «պատվաստումների անձնագրերի» դեմ 12/04/2021 16:25 Մշակվում է պատերազմի հետևանքով վնաս կրած անձանց աջակցության ծրագիր. ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել 12/04/2021 16:10 Կրեմլը հերքում է Զելենսկիի և Պուտինի զրույցի անցկացման հարցումը 12/04/2021 16:05 Արցախյան պատերազմում սիրիացի վարձկան-ահաբեկիչների մասնակցելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 12/04/2021 15:51 2020թ.-ի կոռուպցիոն քրեական գործերով 26.6%-ով ավելի շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք են քրեական հետապնդման ենթարկվել 12/04/2021 15:39 Համաշխարհային բանկի Բաքվի գրասենյակի ղեկավարը հայտարարել է՝ պատրաստ են մասնակցել Արցախից գրավված տարածքների վերականգնմանը. «Հենակետն» ամփոփել է շաբաթը 12/04/2021 15:32 Սահմանամերձ դարձած Որոտանում դեպի այգիներ տանող անվտանգ ճանապարհ է կառուցվում 12/04/2021 15:26 Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով 12/04/2021 15:14 «TIGRANE` Շշունջս քամուն»․ համաշխարհային պրեմիերա՝ Հայկ Մելիքյանի մենահամերգին 12/04/2021 15:00 Երևանի պետական համալսարանը փլուզվում է 12/04/2021 14:50 Չեխիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է հրաժարական տալու մասին 12/04/2021 14:36 Հնդկաստանը դադարեցնում է COVID 19-ի բուժման համար օգտագործվող դեղամիջոցի արտահանումը 12/04/2021 14:20 «Այսպես բրախած հայկական բանակը երբեք չի եղել». Ըստ Աշոտյանի՝ Մոսկվան է Հայաստանի ֆիզիկական գոյության միակ երաշխավորը 12/04/2021 14:16 Հունվարի 1-ից Թուրքիայից Հայաստան գյուղատնտեսական որևէ ապրանք չի ներմուծվել. Փոխնախարար 12/04/2021 14:05 Մրցակցության հանձնաժողովը մոլորեցնում է հանրությանը․ իրականում կաթնամթերքի գները բարձրացել են. Սուրեն Պարսյան 12/04/2021 14:00 2018-ի պատասխանը շատ շուտով կտա Սերժ Սարգսյանը 12/04/2021 13:57 Ջրառատ գյուղի ջրամատակարարումը մեկ օրով կդադարեցվի 12/04/2021 13:52 «Ռազմագերիների մասով դիվանագիտությունը սատկած է». Աշոտյանը «Մեկ պատգամավոր, մեկ ռազմագերի» պրոյեկտ է առաջ քաշում 12/04/2021 13:47 Դավթաշենում քաղաքացին ընկել է 4-րդ հարկից 12/04/2021 13:43 Սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում. ԿԽՄԿ-ն լուսանկերներ է հրապարակել 12/04/2021 13:37 Վրաստանում հայտարարվել է կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին 12/04/2021 13:30 Եթե Հայաստանը թևակոխեց նախընտրական փուլ, վստահ եմ, որ Ալիևը ռազմագերիներ կուղարկի Երևան, որ Նիկոլի նախընտրական վարկանիշը բարձրացնի. Արմեն Աշոտյան 12/04/2021 13:26 Էս հարցին ով ա լուծում տալու. Անհետ կորած զինծառայողների ծնողները կառավարության շենքի մոտ են (Տեսանյութ) 12/04/2021 13:22 Իսրայելը պայթյուն է կազմակերպել Իրանի միջուկային օբյեկտում 12/04/2021 13:15 Զինծառայողները կորոնավիրուսի դեմ առայժմ չեն պատվաստվի. նախարար 12/04/2021 13:03 Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստվում է այցելել Ադրբեջան 12/04/2021 12:55 Հայաստանը «Sputnik V» պատվասատանյութի համատեղ արտադրության համար ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում. Ավանեսյան 12/04/2021 12:52 Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ ընտրվելու կապակցությամբ 12/04/2021 12:46 Սիեթլում չորս մարդ է վիրավորվել հրաձգության հետևանքով 12/04/2021 12:42 Արքայազն Ֆիլիպն արքայազն Չարլզին խնդրել է հոգ տանել թագուհու մասին և ղեկավարել ընտանիքը

Տվյալ բաժնի վերջին նյութերը