Կամո Աթայան. Մեր ժողովուրդը ամբողջ խորությամբ չկարողացավ արժևորել անկախության իմաստն ու էությունը. Ինչո՞ւ այսպես եղավ ու ի՞նչ անել

24/02/2021 14:37

Կամո Աթայան. Մեր ժողովուրդը ամբողջ խորությամբ չկարողացավ արժևորել անկախության իմաստն ու էությունը. Ինչո՞ւ այսպես եղավ ու ի՞նչ անել


Որպեսզի կարողանանք հստակ պատասխանել հայ ժողովրդի առջև ծառացած «ի՞նչ անել» հարցին, անհրաժեշտ է նախ պարզաբանումներ տալ «ինչո՞ւ այսպես եղավ» հարցադրմանը:

Ինչո՞ւ այսպես եղավ…
Հետադարձ հայացք


1988-ին, երբ սկսվեց արցախյան շարժումը, հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունն անդամագրվեց պայքարին՝ այն համարելով ազգի վերածննդի կարևոր պայման: Ամեն ինչ, կարծես թե, մաքուր ու զուլալ էր: Մարդիկ ոչ թե մտածում էին վաղը ստանալիք պաշտոնի, կամ առաջխաղացման, դիրքի ու հարստացման մասին, այլ պայքարի էին ելել հանուն պատմական արդարության վերականգնման, և ազգի ապագայի: Երկրում մի կուսակցություն էր, այն էլ իշխող, իսկ նրա հայ անդամների մեծ մասը իսկական հայրենասերներ ու հանուն Արցախի պայքարողներ էին:

Թող զարմանալի չթվա՝ խորհրդային դպրոցը կրթել ու դաստիարակել էր այնպիսի ազգանվեր ու նվիրված, հայեցի դաստիարակություն ստացած սերունդ, որը կարողացավ առաջին Արցախյան պատերազմում ոչ միայն դիմակայել մեծաթիվ և բավականին լավ զինված թշնամուն, այլև, ազատագրելով պատմական հայրենիքից 12,5 հազար քառ. կմ տարածք, այդտեղ հռչակեց իր պետականությունը և թշնամուն պարտադրեց հրադադար մուրալ:

1994-2018 թվականները մեր ներքին կյանքի ու արտաքին գործոնների տեսանկյունից դեռևս միանշանակ գնահատել հնարավոր չէ: Անկասկած, պատմաբանների, իրավաբանների, քաղաքագետների անաչառ գնահատականին այդ շրջանը կարժանանա ապագայում: Սակայն մի բան հստակ է՝ այդ շրջանում, ճիշտ է դժվարությամբ, վայրիվերումներով, սակայն նախագծվում, կառուցվում և ամրապնդվում էր Հայոց նորանկախ պետականությունը, հզորանում էր հայկական բանակը, որոշակի զարգացում էին ապրում շուկայական տնտեսություն և հարաբերություններ որդեգրած երկու հայկական պետությունները:

Այն, որ մենք դուրս էինք տարածաշրջանային համարյա բոլոր տնտեսական նախագծերից ևս իրողություն է: Ադրբեջանը և Թուրքիան չէին էլ թաքցնում, որ տնտեսական շրջափակման միջոցով ցանկանում են կոլապսի ենթարկել մեր տնտեսությունը: Համեմատաբար ակտիվ էին տնտեսական կապերը ՌԴ-ի հետ: Հանդիսանալով մեր դաշնակիցը, ՌԴ-ն նաև մեր անվտանգության հիմնական երաշխավորն էր, և ի դեմս Գյումրու ռազմաբազայի մենք ունեինք հուսալի պատնեշ Թուրքիայի դեմ:

1992-98 թվականները կարելի է բնորոշել մի նախադասությամբ՝ հետխորհրդային տարիներ, երբ տեղի էին ունենում տնտեսական, բարոյական, սոցիալական ցավոտ դեֆորմացիաներ, ու նորի և հնի պայքար, տասնամյակների ընթացքում ձևավորված պետական հսկայական սեփականության սեփականաշնորհում՝ իր ածանցյալ թերություններով և այլն: Սա հատուկ էր հետխորհրդային ամբողջ տարածքին: ՀՀ-ի պահով այս ամենին գումարվում էր Արցախի խնդիրը, և ահավոր երկրաշարժի չսպիացող վերքերը:

ՀՀ այդ տարիների ղեկավարության վարած արտաքին քաղաքականության համաձայն, արդեն իսկ այդ փուլում հաղթանակած Արցախի խնդիրը դե յուրե  հնարավոր էր «լուծել» միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Դա կնշանակեր, որ ինչպես ԽՍՀՄ-ի օրոք ԼՂԻՄ-ը որպես ինքնավար կազմավորում 70 տարի գտնվում էր ԱդրԽՍՀ-ի կազմում, այնպես էլ կայսրության փլուզումից հետո Արցախը նման ինչ որ կարգավիճակով պիտի մնար Ադրբեջանի անկախ պետության կազմում…

Հարց է ծագում. այդ դեպքում ինչ՞ու էր առաջացել արցախյան շարժումը, ինչո՞ւ է տեղի ունեցել 1989-1994 թվականների առաջին արցախյան պատերազմը, ինչո՞ւ են զոհվել հազարավոր մարդիկ, ինչո՞ւ է հայաթափվել Բաքուն, Կիրովաբադը, Շահումյանի, Դաշքեսանի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի հայաբնակ շրջանները…

Մի խոսքով, փաստացի հայ ժողովրդի միասնությամբ հաղթանակած Արցախին ինչ-ինչ պատճառներով փորձում էին նորից նախկին կաղապարի մեջ տեղավորել…

Քանի որ այս և նմանատիպ հարցերին այդ տարիներին իշխող ուժերը չկարողացան պատասխանել, ուստի նրանք իշխանության վերնախավում առկա հայրենասեր ուժերի պարտադրմամբ, առանց արյունահեղության հրաժարական տվեցին՝ թողնելով պետական կառավարման համակարգը:

1998-2008 թվականները Հայաստանի և Արցախի համար կարելի է համարել խաղաղության, տնտեսական ակտիվության ու նկատելի կրթամշակութային զարթոնքի տարիներ: Այդ տասնամյակը մեր անկախության 30 տարիների լավագույն տնտեսական ցուցանիշների շրջանն էր: Կյանքի համարյա բոլոր ոլորտներում զգացվում էր առաջընթաց, զարգացում, հատուկ ուշադրության տակ էր գտնվում բանակը: Դիվանագիտական ոլորտում փորձեր էին կատարվում Արցախի հարցին դե յուրե լուծում գտնելու ուղղությամբ:

Սակայն մեր պետության ներսում դեռևս շարունակվում ու խորանում էր անհանդուրժողականության մթնոլորտը: Մի տեսակ արժեզրկվում էր հայ պաշտոնյա-չինովնիկի կերպարը, ամենուրեք աչք էր ծակում կաշառակերությունը, կոռուպցիան, հովանավորչությունը, անարդարությունը: Մարդիկ հստակ քաղաքական գնահատական էին ակնկալում անկախության առաջին տարիների ղեկավարության գործունեության նկատմամբ: Բայց դրա փոխարեն եղած անջրպետները ավելի էին խորանում, օրեցօր ավելի էր մեծանում անվստահությունը իշխանության ու նրա տարբեր օղակների նկատմամբ:

Այն, ինչ տեղի էր ունենում նախագահական ամեն մի հերթական ընտրության ժամանակ, պարզապես ահավոր էր: Միտք էիր անում ու չէիր գտնում այն անհուն թշնամանքի աղբյուրները, որ ընտրական քողի տակ և կուսակցական քաղաքական պայքարի մոտիվներով հայ ազգի տարբեր հատվածներ այդ ամիսներին լուտանքի ձևով թափում էին մեկը մյուսի վրա: Անձամբ իմ մեջ առաջացավ կարծիք, որ հայ ժողովրդի լավը չուզողների ցուցակի մեջ անպայման պետք է նշել հայ քաղաքական կուսակցություններին…

Կամաց կամաց ընտրական պրոցեսների մեջ սողոսկեց նաև փողը: Այո, մեզ մոտ տեղի էին ունենում այնպիսի ընտրություններ, որտեղ, ըստ տարբեր հրապարակումների ու խոսակցությունների, ընտրողների մի մասը արդեն իսկ ստացած ընտրակաշառքով էր իր քվեն տալիս այս կամ այն թեկնածուին: Քանի որ խոսք գնաց ընտրությունների մասին, փաստենք, որ առաջին կեղծված ու անարդար ընտրությունը՝ 1996 թ. նախագահական ընտրություններն էին:

2008-2018 թվականները ավելի բարդ էին ինչպես տնտեսության, այնպես էլ անվտանգային համակարգի համար: Սկսվեց համաշխարհային տնտեսական ճգնաժամ, որը մեր «գիտունիկ» տնտեսական ղեկավարների կարծիքով, չպետք է էապես ազդեր ՀՀ տնտեսության վրա: Խաղաղ չէր արդեն նաև սահմաններին: Ադրբեջանը նավթագազային միլիարդավոր դոլարներ էր ծախսում արդիական միջոցներով իր բանակը զինելու համար: Միանշանակ պարզ էր, որ նրանք պլանավորում են հարցը լուծել պատերազմով: Համարյա չկար շաբաթ, որ մենք սահմանում զոհ չունենայինք: Ապրիլյան քառօրյա պատերազմն այդ փուլի տրամաբանական ավարտն էր ու միաժամանակ պատասխան գործողությունների հստակ ալգորիթմ՝ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության համար: Այո, Քառօրյա պատերազմը, չնայած կանգնեցվեց, բայց գործուն քայլեր չկատարելու դեպքում մեծ ու ավերիչ գիտատեխնոլոգիական պատերազմը Ադրբեջանի կողմից անխուսափելի էր…

Այդ տարիներին օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով մենք նկատելի տնտեսական աճ ու էական զարգացումներ չենք ունեցել:

Բայց այդ շրջանում միշտ իշխանությունների ուշադրության կենտրոնում էին բանակը, անվտանգության հարցերը: Բարձրանում էր նաև ժողովրդի կենսամակարդակը, դրական փոփոխություններ էին կատարվում սոցիալական միջավայրում: Աճում էր նաև մեր արտաքին պարտքը…

Այդ շրջանը կարելի է նաև համարել մեր հասարակության ավելի թափով քաղաքկանացման շրջան: Սակայն հասարակության քաղաքակացման տեմպերին հակադարձ համեմատական էր իշխանությունների նկատմամբ տածած վստահության աստիճանը:

Ավելի ու ավելի էին խորանում հակասություններն իշխանությունների և հասարակության լայն շրջանների միջև: Փաստորեն, իշխանական կուսակցական վերնախավն իրագործում էր «ով դիրք ու պաշտոն է ակնկալում՝ անպայման պետք է անցնի Մելիք Ադամյանով» թեզը…

Իշխանություն-հասարակություն հակասությունն իր կուլմինացիային հասավ 2018 թվականի ապրիլին, երբ ընդունված նոր սահմանադրության պահանջներին համապատասխան դառնում էինք խորհրդարանական կառավարման երկիր, որտեղ գլխավոր պաշտոնյան վարչապետն էր լինելու:

Հենց այն պահին (2018թ. ապրիլ), երբ երկրի պաշտոնաթող նախագահն առաջադրվեց վարչապետի թեկնածու ու Ազգային ժողովի կողմից ընտրվեց այդ պաշտոնում, հայ ժողովուրդը դա համարեց հրապարակավ տրված հստակ խոստումների դրժում ու միահամուռ դուրս եկավ փողոց՝ մերժելով և պահանջելով իշխանափոխություն:

Փողոցը այդ օրերին անտեր չէր: Մի խումբ «քայլիստներ», իրենց բնավորության համաձայն, մարտի վերջից որպես հերթական ակցիա, Գյումրիից արդեն սկսել էին քայլել դեպի Երևան ու այդ ժամանակ մայրաքաղաքի փողոցներում գրկաբաց սպասում էին անհնազանդ դարձած խաբված ժողովրդին:

Ներկայացրածս, ինչպես հարգարժան ընթերցողն է տեսնում, շատ թվեր, փաստեր, իրադարձություններ չի պարունակում ու դրանց կարիքը չկա էլ: Դա այդպես է, քանզի նպատակս նրանում է, որ կարողանամ հասարակության մեջ տեղի ունեցած երևույթների տրամաբանական շղթան օբյեկտիվորեն այնպես ցույց տալ, որ 2018-ին տեղի ունեցած քաղաքական երևույթների ու իրադարձությունների հիմքերը, նախապայմաններն ու դրանց համար անհրաժեշտ պարարտ միջավայրը երևա:

Ընդհանրացումներ և հետևություններ

Այսպիսով ամենամակերեսային դիտարկումները հաստատում են, որ՝

այդ ժամանակաշրջանում ընկել էր հասարակության կրթական ընդհանուր մակարդակը, քաղաքացիական հասարակության ձևավորման ընթացքը շատ թույլ էր, իսկ քաղաքական կուսակցությունները աճում էին տիեզերական արագությամբ,

մեր հասարակությունը պատրաստ չէր տևական ազգային ազատագրական պայքարին: Մենք ավելի շուտ էինք ցանկալին իրականության տեղ ընդունում, մեր ժողովուրդն ավելի մեծ սպասելիքներ ուներ անկախությունից, քան պետականաշեն այդ գործընթացին՝ տալիք,

արժեհամակարգային դեֆորմացիաներն, անարդարությունն այն չափերի էին ուռճացվել, որ, կարծես թե, մեր երկրում անկաշառ, չկոռումպացված պաշտոնյաներ չկային, նույնիսկ եղած դրականը փորձում էին ներկայացնել սև ակնոցներով,

տասնամյակներ շարունակ մենք ազգովին հաճախ տոն էինք տալիս տարատեսակ ստվերոտ ու մութ անկյուններում շրջանառվող լուրերին, ասեկոսեներին, դեղին մամուլով, տարբեր անլուրջ տեղեկատվական աղբյուրներով տարածվող ստին ու կեղծիքին,

հասարակության զգալի մասը հասել էր այդ առումով «խոհանոցային» ու «բեսետկաների» մակարդակի քննարկումների, մեր հասարակությունը քաղաքական ու դիվանագիտական խրթին հարցերի լուծման իրական բանալիները կորցրել էր,

ընդհանուր առմամբ մեր ժողովուրդը, կրելով մեծ կորուստներ, հաղթահարելով բազում դժվարություններ, այդպես էլ ամբողջ խորությամբ չկարողացավ արժևորել արցախյան հզոր ձեռքբերումներն ու անկախության իմաստն ու էությունը,

հայ հասարակության մի ստվար հատված իր կյանքն, ապագան չէր պատկերացնում Հայաստանում, և ուղիներ էր փնտրում օր առաջ թողնել հայրենիքը և հաստատվել արտերկրում,

երկրի մոտ 3 միլիոնանոց բնակչության զգալի մասն այդ տասնամյակներին առանց արտերկրում ապրող բարեկամների, հարազատների ու ծանոթների ֆինանսական աջակցության ու օգնության չէր կարող հայրենիքում իր գոյությունը պահպանել,

«ժողովրդավարություն» եզրույթը  մենք հաճախ շփոթում էինք «ամենաթողություն» և «քաոս» եզրույթների հետ,
անկախ պետության ապագան, Արցախի հիմնախնդրի կարգավորումը հաճախ դառնում էր քաղաքական անիմաստ շահարկումների թեմա, փոխանակ հավաքական կամքի դրսևորման ու ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչման,

ստեղծվել ու ստեղծվում էին անորոշ ծագման ու անհասկանալի գործունեություն ծավալող տասնյակ ՀԿ-ներ ու այլ միավորումներ, և երկրում տարածում էին ստանում վտանգավոր շատ աղանդներ,

երկրում գոյություն ունեին հիմնականում ժողովրդից անջրպետված իշխանություններ, և որևէ ձևով իրենց օրվա հացը վաստակող ժողովուրդ, որին շատ դեպքերում իշխանությունները հիշում էին ընտրությունից ընտրություն:

Իշխանափոխության համար անհրաժեշտ կրիտիկական զանգվածը մեզ մոտ միշտ առկա էր:

Ահա այն համայնապատկերը, որը կարծում եմ հարիր էր 1992-2018թթ. մեր իրականությանը, մեր պետությանը: Ստեղծված էր պարարտ հող առաջին իսկ անհրաժեշտության դեպքում փորձել իրականացնել իշխանափոխություն, որն էլ  առանց որևէ լրացուցիչ ջանքի, համարյա ինքնակամ հաջողվեց 2018-ի գարնանը:

Վերջին մոտ 3 տարիների ընթացքում ՀՀ-ում փողոցից իշխանության եկած պոպուլիստ, ստախոս և անկարող իշխանությունները երկրի հզորացման, բանակի ուժեղացման համար, բացի խոստումներից, առարկայական ոչ մի բան չարեցին: Իհարկե, եթե չհաշվենք բանակային սննդի «իրենց» ձևով կազմակերպելը, զինվորների սննդակարգում ելակ ապահովելը, «վարտիք, անդրավարտիք» տիպի հարցերի օպերատիվ լուծումը և այլն:

Այս բոլորի վերջնական արդյունքը 44-օրյա պարտված պատերազմն էր ու թշնամուն հանձնված 10 հազար քառ. կմ ավելի տարածքները, այդ թվում Արցախի գոհար Հադրութը՝ հոյակերտ և միշտ հայեցի շրջանով, անառիկ Ավետարանոցը՝ իր ենթաշրջանով, բերդաքաղաք Շուշին՝ իր անմատչելի ու գերակա դիրքերով և հերոսական Քարին տակի հետ միասին…

Արդյունքում այսօր մենք ունենք բզկտված Արցախի հանրապետություն, որի ապագան խիստ անորոշ է:

Ահա այս վիճակում ու պայմաններում է առաջանում «ի՞նչ անել» հարցը

Իհարկե, հայ հասարակության թիվ մեկ խնդիրը պարտված, պարտության տարած իշխանություններից ազատվելն է:

Երկրորդ կարևոր խնդիրն՝ ազգային փրկության ժամանակավոր կառավարության ստեղծումն է:

Երրորդ անհետաձգելի խնդիրը նոր կառավարության կողմից էքստրեմալ և ճգնաժամային իրավիճակներում ազգային անվտանգության նոր գերակայությունների սահմանմանումն ու դրանց անհապաղ իրականացումն է:

Չորրորդ հրատապ քայլը բանակի հետագա հզորացման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումն ու առանց րոպե կորցնելու գերնոր միջոցներով նրա զինումն է: Անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ բանակի թուլացում, ցանկալի է հնարավորինս արագ ազատվել նաև պարտության բարդույթների հոգեբանական բեռից:

Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ անհրաժեշտ է վերանայել բոլոր ունեցած մոտեցումներն՝ ընդսմին նվազագույնը Խորհրդային շրջանում ինքնավար մարզի տարածքային ամբողջության վերականգնում, և նրա ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչում: Բանակցային իրավիճակի մանրակրկիտ վերլուծմամբ և ըստ անհրաժեշտության, առանց վարանելու օրակարգ մտցնել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը ՀՀ-ի կողմից:

Ժամանակավոր կառավարության կարևոր առաքելությունը կայանում է արդար, անաչառ համապետական ընտրությունների կազմակերպման և իրականացման համար համապատասխան միջավայրի ստեղծման ու անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովման մեջ: Հավանաբար, այդ ընթացքում ՀՀ-ի համար կրկին սահմանադրական փոփոխությամբ նախագահական կառավարման ուղին պետք է ընտրվի:

Ժամանակավոր կառավարությունն անհրաժեշտ բոլոր քայլերը պետք է իրականացնի մեր փրկության, սպասումների և հույսերի եռամիսնության՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք կապերի համակողմանի ամրապնդման ու ի շահ երկրի հզորացման դրա հնարավորություններն ու ներուժը օգտագործելու համար:

Ժամանակավոր կառավարության կարևոր գործառույթներից մեկը պետք է լինի պառակտված հայ ազգի, հասարակության հնարավորինս միավորումը, և հանուն հետագա լինելիության նրա ունեցած ներուժի ուղղորդումը դեպի հզոր ու պաշտպանված երկիր կառուցելուն:

Պետությունը, նրա իրավապահ համակարգը հիմնովին պետք է լծվեն կրած ցավալի պարտության պատճառների օբյեկտիվ քննությանն ու բոլոր մեղավորներն՝ անկախ իրենց դիրքից պետք է ստանան համապատասխան պատիժ:

Ստեղծված ծայրահեղ վտանգավոր, ճգնաժամային իրավիճակում Հայոց դեռևս անկախ պետականությունը, Արցախի բզկտված հանրապետության շահերը միմիայն սպասվող այսպիսի հստակ քայլերով ու միջոցառումներով կարող ենք պահպանել և փրկել կործանումից:

Հակառակ դեպքում կկորցնենք նաև այն, ինչ այժմ ունենք:

Հեղինակ՝ Կամո Աթայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14/04/2021 22:41 Փաշինյանի մերժել է արժանապատիվ խաղաղությունը, տալով հազարավոր զոհեր. ազգակործան պատուհասը պոզով-պոչո՞վ ա լինում. Զուրաբյան 14/04/2021 22:21 Մարդու իրավունքների պաշտպանը լրագրող Անի Գևորգյանի ու իր երեխային սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի ոստիկանություն 14/04/2021 22:15 Հայաստանում եկել է ճշմարտության պահը. Միքայել Մինասյան 14/04/2021 20:43 Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով 14/04/2021 20:31 «Կապիտուլյանտը համառորեն շարունակում է իր կեղտոտ մանիպուլյացիաները». Սերժ Սարգսյանի գրասենյակն անիմաստ է համարում արձագանքել Նիկոլ Փաշինյանին 14/04/2021 20:30 Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ուղարկվել են ոստիկանություն. Գոռ Աբրահամյան 14/04/2021 20:28 Լրագրողներն ու նրանց ընտանիքների անդամները թիրախավորվել են. Հայաստանի ժուռնալիստների միությունը դատապարտում է 14/04/2021 20:17 ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը Մոսկվայում է 14/04/2021 18:53 Բաքվում բացված «ռազմավարի զբոսայգին» հայատյացության հերթական դրսևորում է. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է 14/04/2021 18:50 Մելաձեն ու Ջանաբաևան երրորդ անգամ ծնող են դարձել 14/04/2021 18:39 «Երբ իմացա, որ Հադրութն այլևս թշնամունն է, այդ պահին իմ մանկությունն ավարտվեց». Ժասմին Հայրապետյան՝ 14-ամյա աղջիկ, ով արդեն 3 գրքի հեղինակ է 14/04/2021 18:21 Ապրիլի վերջին տասնօրյակում հրաժարական կտամ. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 14/04/2021 18:13 Անհեթեթ է բանավեճը՝ անձը ռազմագերի՞ է, թե՞ չէ, քանի որ բոլորը ենթակա են վերադարձի. Փաշինյան 14/04/2021 18:04 Մարտի 1-ի գործն ամենայն մանրամասնությամբ բացահայտված է. Փաշինյանը՝ Ուրիխանյանին (Տեսանյութ) 14/04/2021 17:59 «Բոլոր համընկնումները պատահական են… կամ՝ դիտմամբ, չգիտեմ». Լևս Դավթյանն՝ «Իշխանություն» ֆիլմում մարմնավորած իր կերպարի մասին 14/04/2021 17:51 Ծափեր՝ նոր Եռաբլուրի հիմնադրին. Էլինար Վարդանյան 14/04/2021 17:47 Պեսկովը բացահայտել է Պուտինի ու Բայդենի զրույցի մանրամասները 14/04/2021 17:36 «Հայաստան» համահայկական հիմնադրամը Արցախում նոր ծրագրեր է սկսում. Կարմիր շուկայում 100 տուն կկառուցվի 14/04/2021 17:34 Ես չեմ ուզել ի ցույց դնել մեր գործող որոշ բարձրաստիճան գեներալների վախկոտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 14/04/2021 17:30 Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ զինծառայողի աճյուն 14/04/2021 17:17 Ռուսաստանից կորոնավիրուսի դեմ 1մլն դոզա պատվաստանյութ ձեռք բերելու պայմանավորվածություն կա. Նախարար 14/04/2021 17:13 Երկաթուղային հաղորդակցություն ունենալու դեպքում կունենանք պղնձաձուլարան և տնտեսական հիմնավորում՝ նոր ատոմակայանի կառուցման համար. Վարչապետ 14/04/2021 17:12 Հայաստանը երբեք չի խուսափել հանդիպումներից, Ադրբեջանը հայատյաց հայտարարություններով խոչընդոտում է. ԱԳ նախարար 14/04/2021 17:01 Ալիևը Հայաստանի հետ կապերը հարթելու գործում Մինսկի մասնակցության հույս ունի 14/04/2021 16:54 Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները 14/04/2021 16:50 Հայաստանում կորոնավիուսից մահացության ցուցանիշը համաշխարհային միջին մակարդակից բավական ցածր է. Նախարար 14/04/2021 16:40 Երթուղայինում դիմակ չդնելու պատճառով սպանության դեպքի առնչությամբ հարցաքննվել են մի շարք անձինք. նոր մանրամասներ 14/04/2021 16:29 COVID-ի բրիտանական շտամը հայտնաբերվել է 132 երկրներում 14/04/2021 16:11 Կա՞ պոեմ՝ անհետ կորածների թվի, գուցե նովե՞լ սառնարաններում պահվող զինվորների մարմնի մասերի մասին. Միքայել Մինասյանի արձագանքը՝ Փաշինյանի քառատողին 14/04/2021 16:02 Այս մարդն ուղղակի հիվանդագին սուտասան է, ԱԺ-ում Նիկոլը սուտ էր խոսում Լելե Թեփեի մասին. Գեղամ Մանուկյան 14/04/2021 15:56 Իշխանությունն ուզում է, որ ԵՊՀ-ում մեծամասնություն ունենա, և իր ուզած մարդն ընտրվի ռեկտոր (Տեսանյութ) 14/04/2021 15:55 Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան 14/04/2021 15:53 Կարևոր է, որ հոգաբարձուների խորհուրդն աշխատի, և համալսարանը բնականոն աշխատանք ունենա (Տեսանյութ) 14/04/2021 15:49 Պետք է դիտարկել՝ ինչո՞ւ էր այդքան մարդ հավաքվել մի տեղում, երբ տարածքում օդային հետախուզում էր իրականցվում. Վարչապետը՝ Շուշիում ոստիկանների զոհվելու հանգամանքների մասին (Տեսանյութ) 14/04/2021 15:43 Իշխանությունը ԵՊՀ-ում ուլտիմատում է դնում, ասում է՝ կա՛մ մեր ռեկտորը կլինի, կա՛մ ոչ ոք չի լինի. Ափոյան (Տեսանյութ) 14/04/2021 15:41 Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի շուրջ 90 տոկսոը պետական գաղտնիք է, հրապարկման ենթակա չէ. Փաշինյան 14/04/2021 15:38 «Ճշամարտության հանձնաժողով պետք է լինի». Փաշինյանը Շուշիի անկման հետ կապված հարցեր ունի 14/04/2021 15:32 3621 զոհ, 321 անհետ կորած. Փաշինյանը ներկայացրել է նոր տվյալներ 14/04/2021 15:28 Փաշինյանի ելույթները երբևէ աչքի չեն ընկել տրամաբանվածությամբ, իրականության հետ աղերսով, սթափությամբ. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ 14/04/2021 15:22 «Ինչ ուզում է՝ թող դուրս տա, նա արդարանալու ոչ մի ճար չունի». Լևոն Տեր-Պետրոսյանը Փաշինյանի մասին մնում է նույն կարծիքին 14/04/2021 15:09 Պատերազմի հրձիգը Հայաստանում բովանդակային և համակարգային փոփոխություններն էին. Նիկոլ Փաշինյան 14/04/2021 14:55 Պուտինը կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումն է ստացել 14/04/2021 14:35 Դիմակ չկրելու պատճառով 54 համարի երթուղայինում քաղաքացուն սպանած անձը դիմել է փախուստի 14/04/2021 14:34 Մեծ Բրիտանիան Աֆղանստանից դուրս կբերի իր գրեթե բոլոր զինվորականներին 14/04/2021 14:15 Ալիևը պուրակում նկարվում է, Փաշինյանը՝ քառատողով պատասխանում (Տեսանյութ) 14/04/2021 14:08 ԵԱՀԿ ՄԽ վերջին հայտարարությունը բովանդակային ավելի խորք ուներ. ՀՀ վարչապետ 14/04/2021 14:03 ՀՀ նախագահն ընդունել է մի շարք կուսակցությունների ղեկավարների. նրանք ներկայացրել են ԸՕ–ի վերաբերյալ իրենց մոտեցումները 14/04/2021 13:48 Դավիթ Գասպարյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ 14/04/2021 13:41 «Հողերն արդեն պետք է տաս». վարչապետն իր ու ՀՀ առաջին նախագահի հանդիպումից գաղտնիք բացահայտեց 14/04/2021 13:34 Ձեր վարքագիծը չի համապատասխանել պատերազմի շեմին կանգնած երկրի ղեկավարի վարքագծին. Սամսոնյան (Տեսանյութ) 14/04/2021 13:26 Նիկոլ Փաշինյանը հիվանդ է, ես չեմ կարող նրա հիվանդություններն ախտորոշել, այդ մասնագիտությունը չունեմ. Մովսես Հակոբյան 14/04/2021 13:23 Այլ բան այս բարոյազուրկ ստախոսներից չէր կարելի սպասել. Օնիկ Գասպարյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին (ArmLur) 14/04/2021 13:20 Գեղամ Մանուկյանի կոչից հետո ոստիկանությունը փակել է Դեմիրճյան փողոցը (Տեսանյութ) 14/04/2021 13:18 Կոմունիացիաների բացման ուղղությամբ որոշակի պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել. Փաշինյան (Տեսանյութ) 14/04/2021 13:13 Դուխով սրանց ռադ ենք անում. Գեղամ Նազարյան 14/04/2021 13:10 Նիկոլ Փաշինյանը Մովսես Հակոբյանին մեղադրեց 7-րդ պաշտպանական շրջանը հանձնելու փորձի մեջ 14/04/2021 13:05 Վարչապետը շնորհավորել է Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի տոնի առթիվ 14/04/2021 12:58 Թուրքիան թշնամի՞ է. պատասխանում է Փաշինյանը (Տեսանյութ) 14/04/2021 12:54 Չի զգացվում, որ պատերազմում տեղի ունեցածում Ձեզ մեղավոր եք զգում. շարունակում եք Ձեզ պահել նույն ինքնավստահ սնապարծությամբ. ԼՀԿ պատգամավորը՝ վարչապետին (Տեսանյութ) 14/04/2021 12:50 Ապրիլյան պատերազմը սկսել է, երբ հայկական կողմը հրաժարվել է միջնորդների առաջարկած միջանկյալ կարգավիճակի պահանջից. Վարչապետ 14/04/2021 12:43 Էդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք. վարչապետը՝ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորին (Տեսանյութ) 14/04/2021 12:33 Գնում ենք ԱԺ. հողատուն հանգիստ վայրկյան չպետք է ունենա ու շարունակի դավաճանությունը. Գեղամ Մանուկյան 14/04/2021 12:26 Եթե գիտեիք՝ ինչ է լինելու, ինչո՞ւ չարեցիք այն, ինչ պետք էր. Ուրիխանյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ) 14/04/2021 12:17 Սպանություն՝ Երևանի կենտրոնում. թիվ 54 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ հայտնաբերվել է տղամարդու դի 14/04/2021 12:16 ԱԺ հերթական նիստ. Փաշինյանը խորհրդարանում է 14/04/2021 12:08 Մեծ հավանականությամբ, Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի կոմունիկացիաների բացումը տեղի չունենա. Փաշինյան 14/04/2021 12:03 ԵՊՀ-ում ճգնաժամ է. Հոգաբարձուների խորհրդի անդամ (Տեսանյութ) 14/04/2021 11:57 Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ են տարվում. Նիկոլ Փաշինյան 14/04/2021 11:50 Հայաստանի վրա հարձակումը նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա. ՀՀ վարչապետ 14/04/2021 11:43 Փաշինյանը հակասում է ինքն իրեն. նախկինում ասում էր՝ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմը կանգնեցնելու զեկույցից հետո գործողություններ են արվել, այսօր պնդում է՝ չի ասվել կանգնեցնել պատերազմը (Տեսանյութ) 14/04/2021 11:36 Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, որ կհասնի իր նպատակին, այլև երաշխիք են տվել. Նիկոլ Փաշինյան 14/04/2021 11:22 Միջազգային հանրությունը հայկական կողմի առաջ խնդիր է դրել՝ ավելի շատ զիջումներ արա, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ. ՀՀ վարչապետ 14/04/2021 11:07 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1075 դեպք, մահացել է 24 մարդ 14/04/2021 11:02 Հոկտեմբերի 19-ից հետո Ադրբեջանը ակնարկել է, որ ոչ թե պետք է լինի 5+2 բանաձևով տարածքների վերադարձ, այլ՝ 7 տարածքի վերադարձ. Փաշինյան 14/04/2021 10:46 «Ադրբեջանի նախագահի ելույթները ֆաշիզմի ու ցեղասպան քաղաքականության ապացույց են». ՄԻՊ-ը կդիմի միջազգային կառույցներին 14/04/2021 10:37 Օնիկ Գասպարյանը չի ասել՝ «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար», հակառակը, ասել է՝ հակառակորդը ոչ մի առաջխաղացում չի ունեցել. Փաշինյան 14/04/2021 10:25 ԱԱԾ-ում ավարտվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը 14/04/2021 10:17 Համանախագահները հերքում են Ալիևի պնդումը, որ ԼՂ խնդիրն արդեն լուծվել է. միջազգայնագետ 14/04/2021 09:56 «Հրապարակ». «Դվինը» դահլիճ չի տրամադրել ՀԱԿ-ին 14/04/2021 09:52 «Ժողովուրդ». Ադրբեջանը հպարտանում է պատերազմով և դա չի ընդունում որպես ողբերգություն. Միլոնով 14/04/2021 09:49 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյան-Արարատ Միրզոյան-Տիգրան Ավինյան եռյակը քննարկում է նախընտրական հարցեր՝ Աննա Հակոբյանի աչալուրջ հայացքի ներքո 14/04/2021 09:47 «Ժողովուրդ». Բանակում վերադասավորումներ են ընթանում Արտակ Դավթյանին ենթարկեցնելու շուրջ 14/04/2021 09:45 «Հրապարակ». ԲՀԿ-ում այլևս չեն կասկածում, որ նախընտրական ցուցակի առաջին կինը Շաքե Իսայանն է լինելու 14/04/2021 09:44 «Ժողովուրդ». Փաշինյանը փափուկ բարձ է դնում պատգամավորների գլխի տակ. Եթե ԱԺ-ում չլինեն, ապա իրենց համար ցանկալի ոլորտում կլինեն 14/04/2021 09:40 «Հրապարակ». ԿԲ-ն ինտերվենցիա է արել. Դոլարի կուրսը էապես նվազել է 14/04/2021 08:05 ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են այցելել Ղարաբաղ, սակայն պահանջում են ապահովել մուտքի և տեղաշարժի առավելագույն ճկունություն 14/04/2021 07:44 Արամ Ա-ի արձագանքն ավելացրեց կասկածներս, որ հայ ժողովրդի դեմ իրականացվող դավադրությունը «չնկատելու» հանձնառություն կա. Միքայել Մինասյան 13/04/2021 19:23 Ջաբրայիլում որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն 13/04/2021 17:57 Տարածված լուրերը, թե «Fly Armenia Airways»-ի ինքնաթիռն ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը 13/04/2021 17:40 Ամեն օր դոլարի կուրսն աճում էր և ասում էինք՝ լողացող է, որևէ միջամտություն չկա. ի՞նչ եղավ. Մելքումյան 13/04/2021 17:33 Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 15 պատահար. 1 մարդ մահացել է, 21-ը՝ ստացել վնասվածքներ 13/04/2021 17:30 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1374-ով 13/04/2021 17:23 «Արդյունավետ կառավարություն ունենալու համար արդյունավետ մարդիկ պիտի ստանձնեն երկրի կառավարումը». Գևորգ Պողոսյան 13/04/2021 17:14 ՃՈ ուժեղացված ծառայություն՝ Երևանում․ հայտնաբերվել է 30 ոչ սթափ վարորդ 13/04/2021 17:06 «Հիմա զինվել է պետք, իմ երկրի գոյության խնդիրն է դրված». Արսեն Գրիգորյան՝ ՄՐՈ 13/04/2021 16:47 Մահացել է «Պեսնյարի»-ի մենակատար Լեոնիդ Բորտկևիչը 13/04/2021 16:36 Ռամոսը Covid-ի դրական թեստ է հանձնել 13/04/2021 16:23 1992-ին Շուշին այնքան հեշտ չազատագրվեց, որքան հեշտությամբ տվեցինք 2020-ին. Սենոր Հասրաթյան 13/04/2021 16:00 Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր 13/04/2021 15:51 Կանադան հայտարարել է COVID-19 դեպքերի ռեկորդային աճի մասին

Տվյալ բաժնի վերջին նյութերը