Ինչ է կատարվում Հայաստանում. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

24/02/2021 12:52

Ինչ է կատարվում Հայաստանում. «Այլընտրանքային նախագծեր խումբ»


Տեղի են  ունենում պատմական զարգացումներ, հենց հիմա, որոնք դառնալու են հետագայում  պատմության դասագրքերի պարագրաֆներ։ Ելքը դեռ պարզ չէ, բայց մեծապես կախված է մեզնից։ Պրոցեսը և ռիսկերը վարակի պես տարածվել են բոլոր շերտերում, և կարիք կա՝ հասկանալու դրանց էությունը առանձին-առանձին տարբեր հարթություններում» , - այս մասին հայտարարություն է տարածել ,Այլընտրանքային նախագծեր խումբը»։

Վարչապետ Փաշինյան

Նա չկա, ո´չ որպես մարդ, ո´չ որպես գործիչ։ Պատերազմի հետևանքները, նրա պահվածքը պատերազմի ընթացքում, նոյեմբերի 10-ի նրա հարբած լայվն ու երեկվա հրապարակի տեսարանը բավարար են դա հասկանալու համար։ Բոլորը նրան դուրս են գրել՝ արմատական ընդդիմադիրները, չափավոր ընդդիմությունը, նախկինները, հաջորդները, նրա թիմակիցները, քաղաքականացված հասարակությունը և լայն զանգվածները. բոլորը։ Վստահ ենք, որ նույնիսկ ինքը՝ իրեն։

Բայց նրա գործոնը մենք պարտավոր ենք ճիշտ հասկանալ։

Նա վախենում է, նրա միակ միտքը, միակ էմոցիան վախն է։ Նա շատ լավ հասկանում է իր արածների մասշտաբները և վախենում է՝ բոլորից և ամենուր։ Փորձենք հասկանալ նրան։ Նման հոգեվիճակում նա իրեն շրջապատելու է հազարավոր ոստիկաններով, նույնիսկ եթե 200 մ տարածք պետք է անցնի, կտուրներին դնելու դիպուկահարներ, թիմակիցներից յուրաքանչյուրի մեջ տեսնելու է դավաճան, դուրս չի գալու փողոց, չի գնալու հանդիպումների։ Մարդն իր ողջ պահվածքով  պարզ ասում է. ես վախենում եմ, որ ինձ կսպանեն։

Սա փակուղի է, սա լուրջ խնդիր  է։ Այս հոգեվիճակում նա պատրաստ չէ ռացիոնալ քայլերի և քաղաքական լուծումների, որովհետև բոլոր պրոցեսներին նա նայում է բացառապես իր վախի տեսանկյունից։  Այսօր իրեն շրջապատել էր հազարավոր ոստիկաններով՝ լրիվ անիմաստ, իրեն դնելով ծիծաղելի վիճակում։ Եթե հնար լիներ, երևի Երևանի վրա Իսկանդեր կգցեր։

Ի՞նչ անել այս պայմաններում. կա մեկ ռացիոնալ լուծում՝ տալ անձնական  երաշխիք։ Հայ ժողովրդի քաղաքական և հոգևոր վերնախավի խնդիրն է՝ նրան, խաղաղ հեռանալու դեպքում, տալ անձնական երաշխիքներ։

Իշխանությունը

Մի շարք ազդակներ վկայում են այն մասին, որ գնում է հիբրիդային հեղաշրջման պրոցես իշխանության ներսում։ Կա տպավորություն, որ մի խումբ մարդիկ՝ հասկանալով, որ Փաշինյանն արդեն չկա, օգտվելով նրա անօգնականության և անաշխատունակության վիճակից, իրենց ձեռքն են վերցնում կառավարումը։ Հիմնականում դա նշանակում է՝ ուժայինների և խմբակցության վրա վերահսկողություն, մի թև էլ՝ տենդերները։ Նրանց խնդիրը հետևյալն է՝ քանի դեռ չի երևում, թե ով կարող է գալ իշխանության, Փաշինյանին պահել՝ որպես խրտվիլակ, որպես ֆեյք, ինչպես կուզեք, բայց այնքան ժամանակ, քանի դեռ չի երևում իշխանափոխության՝ իրենց համար ընդունելի  սցենարը։ Ժողովրդի վրա կրակելու սպառնալիքը, նոր քրեական գործեր հարուցելու և նոր կալանավորումներ ստանալու ձգտումը. այս ամենն այդ համատեքստում են։ Նրանք շատ լավ հասկանում են, որ սա չի կարող երկար ձգվել, նրանք չեն կարող հաշվարկել, թե որքա´ն կարող են պահել խրտվիլակ-վարչապետ, բայց նրանցն այսպես կոչված «մահապարտների» խմբավորումն է, որը չի պատկերացնում իր ապագան իշխանափոխության դեպքում։ Պետք է ընդունել իրողությունը. փողոց դուրս եկած ժողովրդի, Փաշինյանի հրաժարականը պահանջող կոնսոլիդացված էլիտաների համար սա կոնտրէլիտա է՝ նեղ անձնական շահերով։

Ի՞նչ անել։

Հարթակ

Ձևավորվել է հարթակ, որը տանում է փողոցային պրոցես։ Այն մաշում  է իշխանությանը, այն կարևոր գործ է անում։ Բայց այն իր ամբողջականության մեջ չի ընկալվում որպես ապագա իշխանություն։

Սովորաբար հարթակի խնդիրն է լինում՝ հասնել պետական համակարգի պարալիզացմանը, ինչը իշխանափոխության նախավերջին փուլն է։ Մեր պարագայում դա 90 տոկոսով տեղի է ունեցել, մնացել են ուժայինները, որոնց « դավանափոխության» համար այս հարթակը բավարար չէ։

Ի՞նչ անել։

Դաշնակցություն

Երեկ ՀՅԴ անդամների նկատմամբ կիրառված ոստիկանական բռնությունը սովորական միջադեպ չէ։ Դա ունի առանձին արձանագրման կարիք։ Կանոնավոր բանակից հետո այս պատերազմին ամենաակտիվ և ամենագաղափարական մասնակցություն, որպես միավոր, թերևս ունեցել է ՀՅԴ-ն։ Մեծաթիվ զոհեր և մեծաթիվ հերոսական դրվագներ են տվել ՀՅԴ տղերքը։

Երեկ պետության անունից ոստիկանությունը ձևակերպեց իր պատասխանը։ Այն ոստիկանները, որոնց ընկերները իշխանության անմեղսունակության կամ դավաճանության պատճառով զոհվեցին Շուշիի մշակույթի տան՝ անհավանական ճշգրտության հրթիռակոծումից։

Գաղտնիք չէ, որ թուրք-ադրբեջանական տեսանկյունից դաշնակցությունը միշտ համարվել է հայկական ազգայնականության բնօրրանը։ Իսկ պարտությունից հետո, ջախջախված ողնաշարով պետականության պայմաններում, ազգայնականությունը վերածննդի կարևորագույն հենասյուներից մեկն է։

Չի բացառվում, որ երեկվա հարձակումը ՀՅԴ-ի վրա Ալիևի հետ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում է։

Ի՞նչ անել։

Պայքարի ընթացքը

Այս պայքարը մաշում է իշխանությանը, սա արժանապատվության պայքար է, այս պայքարն ազդակ է արտաքին աշխարհին, որ մենք վերջնականապես չենք ջախջախվել, որ մենք փորձելու ենք ոտքի կանգնել։ Բայց այս պայքարը  հնարավոր է՝ չկարողանա պատշաճ ժամկետներում հասնել հաջողության։ Դա նշանակում է, որ նկատելիորեն մաշվելու է նաև պետությունը, այն դառնալու է ավելի ու ավելի խոցելի, ու տեսանելի ժամկետներում հասնելու ենք նոր հանգրվանի՝ ավելի բարդ ու ավելի տագնապալից։

Ի՞նչ անել։

Ազգային Ժողովը

Կա հստակ նկատելի անհամապատասխանություն՝ փողոցի լարվածության և ԱԺ դահլիճի։ Երկու ընդդիմադիր խմբակցությունների առկայության դեպքում, որոնցից մեկը հարթակի անդամ է, սա չի կարող պատահականություն համարվել. կա´մ չի աշխատում ինչ-որ կարևոր մեխանիզմ՝ ընդդիմադիր հարթակի կողմից, կա´մ աշխատում է ինչ-որ այլ մեխանիզմ՝ իշխանության կողմից։

ԱԺ դահլիճի մթնոլորտի խնդիրը պետք է լուծվի։ Դա էապես կփոխի ճնշման որակը։ Եթե չեղան աշխատանքի ոճի և բովանդակության փոփոխություններ, հանրությունն արձանագրելու է ֆալշը, թեև հիմա էլ շատերի մոտ կասկածներ հարուցում է։

Ինչ վերաբերում  է  խորհրդարանական մեծամասնությանը, ապա այն Հայաստանի տակ դրված ամենավտանգավոր ռումբն է, որի նմանատիպ գոյությունն ահռելի վտանգ է պետության համար։ Խորհրդարանական մեծամասնությանը մինչև վերջ և անխնա օգտագործելու են թե´ Փաշինյանը, թե´ նրա թիմակից, բայց նրա փոփոխությունը պլանավորող կոնտրէլիտան։ Դրանից հետո նրանք որպես մարդ և որպես մանդատ ոչ մեկին պետք չեն լինելու։ Կա միայն մի  տարբերակ՝ մինչև շպրտվելը ինքնակամ դուրս գալ խմբակցությունից։ Դա շանս է։

Մեծացնել հանրային ճնշումը

Վերը նկարագրված մի խումբ  խնդիրների լուծման հիմքում դրված «Ինչ անել» հարցը ունի մեկ պատասխան՝ մեծացնել հանրային ճնշումը։ Սա այս պահին ամենակարևոր գործն է։ Սա այս պահին   պետության և ժողովրդի կենսունակությունը ֆիքսող միակ գործուն միջոցն է։ Հայկական աշխարհում և արտաքին աշխարհում պետք է արձանագվի մեր կենսունակության ռեսուրսը։ Իսկ ինչպե՞ս մեծացնել հանրային ճնշումը։ Դա ենթադրում է տեխնիկական և բովանդակային քայլերի մի ամբողջություն։

  1. Գրագետ վերափոխել 17-ի ձևաչափը։
  2. Էապես փոխել նոր ձևաչափի (հարթակի) բովանդակությունը։ Թերևս կարիք կա մի փոքր մեկնաբանության. այս հարթակը հեղափոխական չէ, այս հարթակն իր բնույթով ավելի շատ ապստամբային է, բայց դա էլ ունի իր տրամաբանական ժամկետները, և եթե դրանք չեն պահպանվում, պրոցեսը մտնում է փակուղի։ Հենց դրանից խուսափելու և հանրային  կոնսոլիդացիոն նոր ռեսուրսներ ստանալու համար է անհրաժեշտ ճիշտ պահին հարթակի տրամաբանական զարգացումը։
  3. էապես բարձրացնել շարժման մենեջմենթի որակը։ Ընդամենը 1-2 օրինակով ցույց տանք ակնհայտ բացերը. խոշոր շաբաթօրյա հանրահավաքից հետո չի կոորդինացվում հաջորդ օրերի եթերային քաղաքականությունը՝ ով ուր գնա, ինչ շեշտադրումներով և այլն։ Դա կոչվում է առկա ռեսուրսների անարդյունավետ օգտագործում։ Հանրային պայքարը չի կարող ունենալ մեկ օրվա հաշվարկային ցիկլ։ Այլ օրինակ. նույն օրը իշխանությունը կալանքի և այլ քաղաքական դատավարություններ է անցկացնում, իսկ փողոցում արդեն բազմաթիվ հազարավոր շարքեր ունեցող ընդդիմությունը չի արձագանքում դրանց։ Չի հասկացվում, թե ինչու անտեսվեց  Բեքարյանենց դատական նիստերի առիթը, իսկ ընդդիմության այդօրվա միջոցառումը լրիվ այլ տեղ, լրիվ այլ ժամի էր։ Նույնը վերաբերում է երեքշաբթի օրերի հայտնի դատին։ Ձեր  բանախոսներին, նկատելի աճող վարկանիշով գործիչներին  դատում են, շարժումից՝ զրո արձագանք։
  4. Երևանին զուգահեռ՝ սկսել ակտիվ պրոցես մարզերում։ Զուգահեռ բառն այստեղ ամենակարևորն է։
  5. Աշխատել բուհերում։ Դասախոսների ճնշող մեծամասնությունը շատ լավ հասկանումէ իրավիճակը, և իշխանության փոփոխության կողմնակիցն է։ Դարձրե´ք նրանց պրոցեսին մասնակից, ընկեր և համախոհ։ Ուսանողության համակարգված ակտիվացումը բարդ գործ չէ, ուղղակի պետք է նպատակային աշխատել։ 

Հայկականության դեֆոլտ

Շատ կարևոր է, որ ինքներս մեզ համար ճիշտ ձևակերպենք խնդիրը։ Սա ներքաղաքական պրոցես չէ։ Սա մի պրոցես է, որի արդյունքից կախված է լինելու մեր պետության ապագան։ Այս գաղափարն է պետք է մտցնել յուրաքանչյուրի տուն։

Ընթացող կազմաքանդումը չկանգնեցնելու մակրոարդյունքը լինելու է հայկականության դեֆոլտը։ Մենք դրա ճանապարհին ենք։ Սա ենթադրում է՝ տարածքային շարունակական կորուստներ, պետականության զգալի կամ ամբողջական կորուստ, արտագաղթ, սփյուռքում հայկականության ինտենսիվ ասիմիլյացիա։ Հայ լինելը այլևս դառնալու է իմաստազուրկ։ Ազգության և ազգանունների փոփոխության ինտենսիվ ժամանակահատվածներ պատմության ընթացքում  մենք ունեցել ենք։ Սա լինելու է ամենաինտենսիվը։

Ի՞նչն է թույլ տալիս մտածել, որ մենք, որպես ազգ, գնում ենք դեֆոլտի։  Երկու պատճառ՝ մենք չենք ընկալում մեզ հետ կատարվածի էությունը, մենք չենք գիտակցում կատարվելիքի էությունը։

Անհնար է պատկերացնել, բայց հայ ժողովուրդը դեռևս չի գիտակցում, որ իր ողնաշարը ջարդել են, որ այս տարածքում իր ապրելու իրավունքը դրվում է լեգիտիմ  հարցականի տակ։

Պատերազմից հետո մեզ մոտ չի եղել մտածողության փոփոխություն։ Պատերազմը և պարտությունը չեն բերել մտածողության փոփոխության։ Հանրային նկատելի անտարբերությունը, լեփ լեցուն ռեստորաննները և բերանները մինչև Ջաբրաիլ բացած մի ստվար զանգվածի առկայությունը խոսում են ազգային լուրջ դեֆեկտի մասին։ Հայ ժողովուրդը չունի կորստի գիտակցումը։Կորստի ցավը կարևոր մոտիվացիա է՝ ավելի լավը և ավելի ուժեղ և ավելի կազմակերպված դառնալու համար, սակայն մեզ մոտ այդ զգացումը թերզարգացած է։ Արտաքին աշխարհը, հետպատերազմյան փուլին հետևելով, կարող է հարցնել. իսկ գուցե դուք պետություն ունենալու անկարո՞ղ ժողովուրդ եք։

Ազգային դեֆոլտի ընթացքը կասեցնելու ռեսուրսները առանձնակի լավատեսություն չեն տալիս՝ պետական ինստիտուտների որակ, հասարակության որակ, արտաքին գործոններ՝ Ադրբեջան-Թուրքիա և այլն։ Զինծառայողների ընտանիքներում սկսված ընդվզումը՝ տղաներին Արցախ ծառայության չտանելու, տագնապալի ազդակ է։ Հենց այդպես է սկսվում կազմաքանդումը, ազգային կարևորագույն, միավորող գաղափարների անշնչացումը, միասնականության զգացման կորուստը։ Այսօր Արցախ, վաղը Սյունիք, հետո...։

Ճանապարհը մեկն է. էլիտա բնորոշված բոլոր շրջանակների առավելագույն կոնսոլիդացիա։ Մեր տեսանկյունից՝ էլիտան բոլոր այն մարդիկ են, ովքեր հասկանում են, որ պետություն ենք կորցնում ու  հասկանում են, որ հետո ուշ կլինի։ Այդ շրջանակի մեջ են՝ տաքսիստից մինչև ակադեմիկոս, բիզնեսից մինչև հոգևոր խավ։ Եվ, հետևաբար, շարժման բովանդակությունը պետք է արծարծի բոլոր շերտերի կենսական հետաքրքությունները։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան 28/03/2024 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ 28/03/2024 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն 28/03/2024 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն 28/03/2024 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից 28/03/2024 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ 28/03/2024 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա 28/03/2024 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան 28/03/2024 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան 28/03/2024 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ 28/03/2024 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա 28/03/2024 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) 28/03/2024 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) 28/03/2024 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) 28/03/2024 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից 28/03/2024 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ 28/03/2024 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ 28/03/2024 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան 28/03/2024 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր 28/03/2024 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար 28/03/2024 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Տվյալ բաժնի վերջին նյութերը